Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 01.04.2018

Էրդողանն Իսրայելի վարչապետին անվանել է օկուպանտ եւ ահաբեկիչ

Гала ТВ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ զոհվել էին 16 եւ վիրավորվել ավելի քան 1000 պաղեստինցիներ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին անվանել է օկուպանտ եւ ահաբեկիչ: «Լսու՞մ ես, Նեթանյահու: Դու օկուպանտ ես, եւ դու այդ հողերում քեզ պահում ես օկուպանտի նման: Միեւնույն ժամանակ դու ահաբեկիչ ես հանդիսանում»,- հայտարարել է թուրք նախագահը՝ […]

Լոնդոնն առաջին անգամ գերազանցել է Նյու Յորքին սպանությունների թվով

Tert.am (hy) 

Լոնդոնը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել է Նյու Յորքին սպանությունների թվով:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը` մեջբերելով վերջերս հրապարակված զեկույցի տվյալները, 2018 թվականի փետրվարը բրիտանական մայրաքաղաքի պատմության մեջ առաջին ամիսն է, երբ Լոնդոնը սպանությունների թվով գերազանցել է ամերիկյան քաղաքին: Ձմռան վերջին ամսին դանակային վիրավորումներից Լոնդոնում մահացել է 15 մարդ, Նյու Յորքում՝ 14:

Մարտին Լոնդոնում մահվան ելքով բռնության կիրառման 22 դեպք է գրանցվել, մինչդեռ Նյու Յորքում՝ 21... Читать дальше...



Մումբայի՝ աղբանոցի վերածված լողափում մաքրման աշխատանքներից հետո կրկին հազվագյուտ ցեղատեսակի կրիաներ են հայտնվել

Tert.am (hy) 

Մումբայի «Վերսովա» լողափն ամբողջությամբ աղբավայր էր դարձել, սակայն մաքրման զանգվածային աշխատանքների շնորհիվ այստեղ կրկին կրիաներ են բազմանում:

Ինչպես գրում է The Independent-ը, վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողափում կրկին Olive Ridley արժեքավոր ցեղատեսակի կրիաների ձագեր են հայտնվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ շուրջ 80 կրիա Արաբական ծով է հասել իրենց բներից:

Մաքրման աշխատանքների իրականացման ընթացքում կամավորները նույնիսկ գիշերել են լողափում՝ կրիաների ձագերին գիշատիչներից պաշտպանելու համար... Читать дальше...

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Արսենալի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Tert.am (hy) 

Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Читать дальше...

ՌԴ-ում կրկեսի լարախաղացն ընկել է ելույթի ժամանակ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում կրկեսի հյուրախաղերի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ լարախաղացն ընկել է ելույթի պահին:

Ինչպես գրում է РИА Новости-ն, կադրերում երևում է, թե ինչպես է մի քանի մետր բարձրության վրա ելույթ ունեցող տղամարդն ընկնում առաձգականությունը կորցրած ճոպանի պատճառով:

Ընկնելուց հետո կրկեսի աշխատակիցներն օգնել են լարախաղացին ոտքի կանգնել: Վերջինս լուրջ վնասվածքներ չի ստացել. նա կարողացել է կանգնել և խոնարհվել... Читать дальше...

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Չելսիի» նկատմամբ

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալեց «Տոտենհեմին» և 1։3 հաշվով պարտություն կրեց։ Առաջին կեսում թիմերը մեկական գոլ խփեցին․ նախ «ազնվականներին» առաջ մղեց Ալվարո Մորատան, ապա հաշիվը հավասարեցրեց Կրիստիան Էրիքսենը։ Երկրորդ կեսում հյուրերի համար հաղթական դարձավ Դելե Ալիի դուբլը։ Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 64 միավոր, շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը և արդեն 8 […]

ՀՀ և ԱՀ երիտասարդության կրթական, ընկերային և քաղաքական խնդիրները շարունակում են անհանգստացնող մնալ. ՀՅԴ երիտասարդական միություններ

Аравот 

2018 թ. Մարտի 28-30-ը, Երևանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ա.Մ.Ն. Արևելեան և Արևմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ և այլուր)։ …

Բահրեյնում խոշորագույն նավթահանք է հայտնաբերվել

Tert.am (hy) 

Բահրեյնի իշխանությունները հայտնաբերել են երկրի տարածքում վերջին տասնամյակների ընթացքում գտնված ամենամեծ նավթահանքը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղի պետական լրատվամիջոցը:

Հաղորդման համաձայն՝ թեթև թերթաքարային նավթի և գազի հանքավայրը պաշարներով մի քանի անգամ գերազանցում է երկրում գործող նավթահանքերին:

Թագավորության բնական ռեսուրսների հարցերով հանձնաժողովը, զբաղվելով նավթային ընկերությունների պոտենցիալի ուսումնասիրությամբ՝ նպատակ ունենալով մեծացնել արդյունահանման աշխատանքների ծավալը... Читать дальше...

Գրենկե-2018. Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Tert.am (hy) 

Գերմանիայում ընթացող «GRENKE Сhess Сlassic» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 35-րդ քայլում:

Читать дальше...

«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի բրիտանացի մասնակիցը չի կարողացել պատասխանել առաջին իսկ հարցին  

Tert.am (hy) 

Ամենահայտնի հեռուստատեսային ծրագրերից մեկի ժամանակ, որը հեռարձակվում է 1998 թվականից ի վեր և որը ներկայում դիտում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, ժամանակ առ ժամանակ արտասովոր միջադեպեր են գրանցվում: 

Ինչպես հաղորդում է The Independent-ը, նման միջադեպ վերջերս գրանցվել է Մեծ Բրիտանիայում հեռարձակվող «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի ընթացքում, երբ մասնակիցը առաջին իսկ հարցին անգամ չի կարողացել պատասխանել: 

Բրիտանացի մասնակիցն իրենց ներկայացնելիս շեշտում էր, որ «խելացի լինելն այնքան էլ վատ չէ»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *