Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 23.04.2018

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը. կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման

Аравот 

Ուզում եմ իմ գնահատականը տալ վարչապետ Սերժ Սարգսյանը իմաստուն որոշմանը։ Քանի որ իր որոշմամբ, նա ոչ միայն բացառեց որեւէ ընդհարում, անկարգապահության կամ հակամարտության երեւույթներ, որոնք կարող էին անկանխատեսելի արդյունքի բերել, այլ դուռ բացեց երկխոսության հասարակության, տարբեր քաղաքական ուժերի միջեւ։ Դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա, կուտակված էներգիան, եռանդը, որը ի հայտ եկավ բողոքի ցույցերի ձեւով, վաղը, վաղը չէ մյուս օրը վերածվի կենսական, շինարար, ստեղծագործ աշխատանքի։

Դավիթ Սանասարյանը և Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել

Гала ТВ 

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը և Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել։ Երկուսն էլ մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։ Դավիթ Սանասարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ։ Արմեն Գրիգորյանին ստորագրությամբ ազատ է արձակել քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։

Աշխարհում դրամական փոխանցումների ծավալն աճել է 7 տոկոսով՝ մինչև 613 միլիարդ դոլար. ՀԲ

168.am (168 ժամ) 

Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ դրամական փոխանցումների ծավալը 21 տոկոսով աճել է՝ 2017 թվականին մինչեւ 48 միլիարդ դոլար՝ տնտեսության աճի ամրապնդման եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ Ղազախստանում եւ եվրոգոտում աշխատանքի տեղավորման հեռանկարների բարելավման շնորհիվ:



Ջուր չի լինելու

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 25-ին 10:00-18:00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի 31, 33/1, 33/19, 33, 41 եւ Արարատյան փողոցի 87/4, 81/2 համարների ջրամատակարարումը:

«Առաջինը դարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը` Սերժ Սարգսյանը». եվրոպացի քաղաքագետ

168.am (168 ժամ) 

«Սարգսյանը խուսափեց արտաքին քաղաքական խնդիրներից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշմանը:

Թուրքիայում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Tert.am (hy) 

Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ:

Հայտնի է, որ միջոցառումները կլուսաբանեն տեղական թե՛ հայկական, թե՛ մի շարք թուրքական լրատվամիջոցներ:

Նշվում է, որ հիշատակի միջոցառում կանցկացվի... Читать дальше...

Ռուսաստանն առավել մեծ վտանգ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար, քան Իրաքի և Աֆղանստանի ապստամբ գրոհայինները. Ուիլյամսոն

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն այս պահին առավել մեծ վտանգ է ներկայացնում իրենց երկրի համար, քան Իրաքում և Աֆղանստանում կռվող ապստամբ գրոհայինները: Այս մասին գրում է TACC գործակալությունը:

«Մենք պետք է իրատեսորեն նայենք այն խնդիրներին, որոնք մեզ համար ստեղծում է Ռուսաստանը, դրանք շատ ավելի լուրջ խնդիրներ են, քան նրանք, որոնց հետ մենք բախվում էինք ապստամբների հետ Իրաքում և Աֆղանստանում», - ասել է Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը:

Նրա... Читать дальше...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է հայաստանյան իրադարձություններին և կոչ է արել բոլոր կողմերին աշխատել կառուցողական երկխոսության հիման վրա

Tert.am (hy) 

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Читать дальше...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ

Tert.am (hy) 

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *