Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 06.04.2018

Հայաստանում ներքին մարտահրավերներ ուղղակի չկան, տնտեսական կոլապս է, ճահիճ` բոլոր ոլորտներում. Արամ Կարապետյան

Tert.am (hy) 

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ներքաղաքական հնարավոր զարգացումներին, Իրան-ՌԴ-Թուրքիայի առանցքին, որն արդեն սկսել է անհանգստացել հայաստանյան փորձագետներին:

-Որքանո՞վ եք հավանական համարում «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելը: Շատերը վստահ են, որ այդպես է լինելու:

«Ծառուկյան» դաշինքը  կոալիցիայում արդեն եղել է,  կոալիցիայից դուրս եկել է, այն, որ ասում են՝ ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ, որքան հիշում եմ,  դրանք ևս  կիրառվել են... Читать дальше...



Գորիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Tert.am (hy) 

Ապրիլի 6-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի 151/8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Լ. ՈՒ.-ի դին:

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել տանից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել են 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների զորավարժությանը

Гала ТВ 

2018թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ: «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում... Читать дальше...

Փոխնախարար Արսեն Քարամյանը բուլղարական ծովափում բնակարան է գնել

Hetq  

Հանձնաժողովը խնդրել է իրեն տրամադրել Ա. Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ (ՀՀ-ում կամ արտերկրում գտնվող) մեր տիրապետության տակ գտնվող փաստաթղթերը (առկայության դեպքում): Տրամաբանական է, որ եթե հանձնաժողովն ունենար վերը ներկայացված բուլղարական փաստաթուղթը, մեզնից այն չէր խնդրի:

Կալանքի տակ գտնվող Նադեժդա Սավչենկոյի համար շտապ օգնություն են կանչել հացադուլի 14-րդ օրը

Tert.am (hy) 

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի համար, որը երկու շաբաթ առաջ հացադուլ է հայտարարել՝ գտնվելով մեկուսարանում, շտապ օգնություն են կանչել:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքական գործչի քույրը՝ Վերա Սավչենկոն: «Նադեժդայի մոտ շտապ օգնություն է եկել: Փորձանմուշներ են վերցրել հետազոտելու համար: Ինձ հետ բժիշկները հրաժարվել են խոսել», - գրել է Վերան:

Հիշեցնենք, որ Սավչենկոյին ձերբակալել են մարտի 22-ին՝ հեղափոխության և Կիևում... Читать дальше...

Եվրոպայում աստիճանաբար մեծանում է այն ընկալումը, որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցը չէ. Արա Պապյան

Tert.am (hy) 

Թուրքիայի հավակնությունները, լինի դա Սիրիայի, Իրաքի, Հարավային Կովկասի թե մեկ այլ երկրի նկատմամբ, նոր մարտահրավերներ են բերում Անկարայի համար, նրանք գնալով ավելի ծանր կացության մեջ են հայտնվում: Tert.am –ի հետ զրույցում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը: Նա նշեց, որ որքան էլ Ռուսաստանի հետ Թուրքիան մերձենա, ՌԴ-ն Թուրքիայի համար չի կարող փոխարինող դառնալ: Պապյանն ասաց, որ եթե Արևմուտքը գա այն եզրակացության, որ Թուրքիան թշնամու բարեկամ է, հետևաբար թշնամի է, իր կանխատեսումները կիրականան... Читать дальше...

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը վաղը կշարունակի ֆլեշմոբ-բողոքի ակցիան

Гала ТВ 

«Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդը վաղը՝ 2018 թվականի ապրիլի 7-ին, պետական պատվերի շրջանակներում կշարունակի բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող ու պաշտոնաթող անձանց, ովքեր Հայկական արդի պետականությանը և հայ ազգին պատճառել են անհաշվելի վնասներ, իսկ պետական կառավարմանը հասցրել են կործանարար հարվածներ՝ դարձնելով այն ձախողված պետություն, համապատասխան հաստատություններ ուղեգրման գործընթաց/ֆլեշմոբ բողոքի ակցիան: 2018 թվականի ապրիլի 7-ին փոստային ծառայության առաքմամբ […]

Ֆուտբոլային ինչ հանդիպումներ կարելի է դիտել հանգստյան օրերին

Tert.am (hy) 

Ֆուտբոլային weekend-ը հագեցած է հրաշալի հանդիպումներով:

Առաջարկում ենք տեղեկանալ ապրիլի 7-ին և 8-ին կայանալիք հանդիպումների մասին:

Ապրիլի 7 / Շաբաթ

Պրեմիեր լիգա / 33-րդ տուր

15:30 - «Էվերթոն»-«Լիվերպուլ». Հ2 և Матч ТВ! Футбол 1

18:00 - «Բորնմութ»-«Քրիստալ Փելաս»

18:00 - «Բրայթոն»-«Հադերսֆիլդ»

18:00 - «Վեսթ Բրոմվիչ»-«Սուոնսի»

18:00 - «Լեսթեր»-«Նյուքասլ»

18:00 - «Սթոք Սիթի»-«Տոտենհեմ». Матч ТВ! Футбол 1

18:00 - «Ուոթֆորդ»-«Բարնլի»

... Читать дальше...

Պուերտո Ռիկոյում 283 դպրոց կփակվի աշակերտների թվաքանակի անկման պատճառով

Tert.am (hy) 

Պուերտո Ռիկոյում այս ամռանը 283 դպրոց է փակվելու՝ պայմանավորված աշակերտների թվաքանակի կտրուկ անկմամբ:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի պաշտոնական աղբյուրին, անցյալ տարվա մայիսից դպրոցները զրկվել են 38 762 սանից, քանի որ ամերիկյան այս կղզում մարդիկ աշխատում են անցյալ տարի տեղի ունեցած կործանարար փոթորիկի հետևանքները վերացնելու ուղղությամբ:

«Գործող դպրոցների կեսը 60 տոկոս զբաղվածությամբ է աշխատում», - հայտնել են կրթության նախարարությունից՝ շեշտելով, որ միայն 828 դպրոց կվերաբացվի օգոստոսին:

Նշվում է նաև... Читать дальше...

Միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` ՌԴ-ին թիրախավորելու համար. Սերգեյ Լավրով. «Ամերիկայի ձայն»

Аравот 

Մոսկվայում անցկացված անվտանգության վեհաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, թե ռուս նախկին լրտես Սկրիպալի դեմ գազային հարձակումը բեմականացում էր ռուս դիվանագետներին անհիմն ու զանգվածային կերպով վտարելու համար: Ռուսաստանը հայտարարում է, թե միգուցե Մեծ Բրիտանիան է հարձակումն իրականացրել` Ռուսաստանին թիրախավորելու …

Կատալոնիայի նախկին ղեկավարը բանտից ազատվելուն պես երկխոսության կոչ է արել Իսպանիայի իշխանություններին

Tert.am (hy) 

Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը Գերմանիայում է գտնվում, Իսպանիայի իշխանություններին երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին:

«Եկել երկխոսության ժամանակը», - ասել է նա՝ հեռանալով Նոյմյունստեր քաղաքի բանտից, որտեղից դուրս է եկել 75 000 եվրո գրավի դիմաց:

«Վերջին տարիներին մենք երկխոսության խնդրանքով են դիմում, և միայն դաժանություն և ճնշում ենք ստանում: Եկել է քաղաքականության ժամանակը»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *