Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 09.04.2018

««Բարսելոնան» նույնպես չձևավորեց չեմպիոնական միջանցք մեզ համար, բայց մենք չսկսեցինք նրանց ավելի քիչ հարգել». Ռամոս

168.am (168 ժամ) 

«Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև կայացած խաղից հետո (1:1) մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չձևավորելու մասին՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշումը:

Ռազմականացված Նախիջևանը վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի բոլոր երկրների, այնպես էլ ողջ Հրվ. Կովկասի անվտանգությանը. Կ. Վերանյան

Tert.am (hy) 

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ հասկանալի է, որ հենց այնպես չէ, որ Նախիջևանը ռազմականացվում է նման տեմպերով։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին Նախիջևանի կողմից ՀՀ սահմանում եղած լարվածության աճին, նա նկատեց՝ այս պարագայում Հայաստանի խնդիրն է ոչ միայն հետևել դեպքերի զարգացմանը, այլև իրատեսական գնահատականներ տալ վերը նշյալ գործընթացներին, հետևապես և պատրաստ լինել դեպքերի ու սցենարների ցանկացած զարգացման։ Պատմությունը... Читать дальше...

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից զենք ձեռք բերելուց՝ չնայած ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը. Էրդողան

Tert.am (hy) 

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից C-400 «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց:

Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայի տնտեսական ֆորումում ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Rt.com-ը, Էրդողանն արել է այս հայտարարությունը՝ ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի նկատմամբ նոր հակառուսական պատժամիջոցների ֆոնին:

Էրդողանը նաև նշել է, որ անվտանգության հարցում երկրի ղեկավարությունը մտադիր է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Մի շարք հիվանդությունների դեպքում զորակոչիկին տարկետում տալու փոխարեն միանգամից կհաշվառեն պահեստազորում

168.am (168 ժամ) 

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծերով հստակեցվել են մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում զորակոչիկը ստանալու է ոչ թե տարկետում, այլ միանգամից հաշվառվելու է որպես պահեստազորային:



ՀՀ-ում կա 67 կրոնական կազմակերպություն, 2000թ.-ից հետո լուծարվել է 5-ը. Արդարադատության նախարարություն

Tert.am (hy) 

Հայաստանում կա 67 կրոնական կազմակերպություն, մինչև 2000 թվականը Հայաստանում եղել է 40 կրոնական կազմակերպություն: 2000 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 4-ը լուծարվել է 5 կրոնական կազմակերպություն:

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից. «2018 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում է ստացել 67 կրոնական կազմակերպություն: Մինչև 2001 թվականը կրոնական կազմակերպությունները... Читать дальше...

Դեղատներում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել

168.am (168 ժամ) 

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր:

Սամարայում տեղայնացվել է «Զվեզդա» ժամանցի կենտրոնի մոտ բռնկված հրդեհը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սամարայում հրշեջները 450 ք/մ մակերեսով տարածքում տեղայնացրել են հրդեհը, որը բռնկվել է «Զվեզդա» մշակութա-ժամանցային կենտրոնի մոտակայքում՝ նախկին ռեստորանի շինությունում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել էր «IL Պատիո» ռեստորանի տանիքի վրա՝ 200 ք/մ մակերեսով տարածքում: Շինությունը գտնվում էր վերակառուցման փուլում:

Նշվում է, որ հրդեհի պատճառը կրակի հետ անփույթ վերաբերմունքն է: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում... Читать дальше...

Ում եւ որքան վնաս կարող են պատճառել ամերիկյան պատժամիջոցները

Гала ТВ 

«ԱՄՆ-ի աշխատակազմի նոր պատժամիջոցները թիրախավորել են Պուտինի շրջապատի միլիարդատերերին: Այդ դիվային հորձանուտում կարող են ներքաշվել նաեւ ոչ ամերիկյան ընկերությունները, որոնք գործեր են վարում ռուսաստանցի գործարարների հետ»,- Die Presse-ում գրում է Կարլ Գաուլհոֆերը: «Հաճախ կարելի է լսել, որ պատժամիջոցներն ընդամենը «թատերական շանթ ու որոտ» են: Սակայն, երբ Լոնդոնի, Հոնկոնգի եւ Մոսկվայի բիրժաներում 3 խոշոր արդյունաբերական ընկերությունների […]

Միլիոնների թերհավաքագրումներ՝ ընդերքօգտագործման ոլորտում

168.am (168 ժամ) 

ՎՊ-ն գտնում է, որ լիազոր մարմինը կարող էր դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը, ինչը չի արվել, իսկ հրաժարման հավաստագրերը տրամադրվել են առանց ֆինանսական պարտավորությունները հավաստող փաստաթղթերի` խախտելով կառավարության որոշումները:

Անչափահասը մեղադրվում է կրթահամալիրի բակում 3 աշակերտի հետ ծխելու հարցի շուրջ վիճաբանելուց հետո նրանցից մեկին վնասվածք պատճառելու մեջ

Tert.am (hy) 

Անչափահաս Գ.Մ.-ն մեղադրվում է աշակերտի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Գ. Մ-ն 2018թ. հունվարի 11-ին ընկերների հետ Շահամիրյանի անվան կրթահամալիրի բակ այցելելու և կրթահամալիրի բակում ծխելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել կրթահամալիրի աշակերտներ Է. Ա.-ի,  Գ. Ղ.-ի և Տ. Թ.-ի հետ, որից հետո վերջիններից պարզաբանում պահանջելու նպատակով նույն օրը` թիվ 122-րդ դպրոցի բակում,  ընկերների հետ հանդիպել և վիճաբանության... Читать дальше...

Եգիպտոսում հինավուրց տաճարի ավերակներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հնագետները հինավուրց հունահռոմեական տաճարի ավերակներ են հայտնաբերել Եգիպտոսի տարածքում: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականները հայտնաբերել են տաճարի դիմային հատվածի, ինչպես նաև՝ հիմքի և գլխավոր մուտքի հատվածների ավերակները: Դրանից բացի, հայտնաբերվել է շինությունը շրջապատող գրեթե մեկ մետր հաստությամբ արտաքին պատը:

Նշվում է, որ պեղումների արդյունքում հայտնաբերված շենքի տարրերը զարդարված են հունահռոմեական ոճով որմնաքանդակներով:

Ավերակներում հայտնաբերվել են նաև մետաղադրամներ... Читать дальше...

Մինչ այժմ գոնե Արցախի հարցով ՄԽ-ում եղել է կոնսենսուս, բայց այսպես երկար չի շարունակվի և Արևմուտքի կողմից հնարավոր է վատ վերաբերմունք. Հ. Իգիթյան

Tert.am (hy) 

Վերլուծաբան Հովհաննես Իգիթյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե շուտով ՄԽ համանախագահությունը ավելի անբարյացակամ է դառնալու հայկական կողմի նկատմամբ, քանի որ իր ռուսամետ քվեարկությունների պատճառով Արևմուտքն այլևս ՀՀ-ն դիտարկում է որպես Ռուսաստանի Դաշնության կցորդ երկիր:

- Պարոն Իգիթյա՛ն,  ինչպե՞ս կբացատրեք  Սերգեյ Լավրովի՝ այս փուլում այն հայտարարությունը, որ կողմերին անհրաժեշտ է կիրառել Կազանի գագաթնաժողովում մշակված փաստաթուղթը:  Եվ այս համատեքստում հիշենք Կազանի առաջարկության աշխատանքային տարբերակը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *