Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 17.04.2018

Վրաստան ամենից շատ փող են փոխանցում Ռուսաստանից

168.am (168 ժամ) 

Ռուսաստանը կրկին առաջատարն է Վրաստան դրամական փոխանցումների ծավալով. 2018 թվականի մարտին ՌԴ-ից փոխանցել են ավելի քան 38,1 մլն դոլար, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2017 թվականի մարտի համեմատությամբ:

Facebook-ն ու Google-ը մեր մասին ամեն ինչ գիտեն. The Guardian

Armedia.am (arm) 

Google-ը պահում է ձեր բոլոր YouTube-յան որոնումները, այնպես որ նրանք հավանաբար գիտեն, որ շուտով ծնող եք դառնալու, կամ որ պահպանողական եք, հրեա, քրիստոնյա կամ մահմեդական եք, ինքնասպանության հակում ունեք կամ անորեքսիկ եք...

Մարտունիում շմոլ գազից երեք մարդ է թունավորվել

Tert.am (hy) 

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում ապրիլի 16-ին՝ ժամը 4։05-ին, հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Անուշ Վ.-ն, 2004 թ. ծնված Արա Ա.-ն և 2008 թ. ծնված Աշոտ Ա.-ն:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, իրենց խոհանոցում գտնվող ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

Բյուրեղավան-Արզնի ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է երթևեկելի հատվածը

Гала ТВ 

Ապրիլի 17-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 7 քար. երթևեկությունը վերականգնված է:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին և Շառլ Ազնավուրին՝ գալ Հայաստան և կանգնել ցուցարարների կողքին

168.am (168 ժամ) 

«Պետք է շրջափակենք ճանապարհները, մայրուղիները, շենքերը»,- Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:



Հայաստանի նորընտիր վարչապետին շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսը

Azatutyun.am 

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Վեհափառի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է․- «Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում... Читать дальше...

«Ալաշկերտը» դուրս եկավ Հայաստանի Գավաթի եզրափակիչ

Аравот 

Ապրիլի 17-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը՝ «Ալաշկերտ»-«Բանանց» 1:0 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլը՝ Արտակ Եդիգարյան, 40 Առաջին հանդիպումը՝ 1:0 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

«Ես շատ լավ հասկանում եմ՝ ինչ ուղերձ է հղում Նիկոլը փողոցում». Թևան Պողոսյան

168.am (168 ժամ) 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություններին:

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Гала ТВ 

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարների բողոքի ներքո: Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու […]

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս 3 ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը

Tert.am (hy) 

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս երեք ամսով երկարաձգել երկրում տիրող արտակարգ դրության ռեժիմը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ:

Նիստն անցկացվել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

«Անհրաժեշտ է համարվում երկրում արտակարգ ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու առաջարկ անելը», - ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո... Читать дальше...

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Armedia.am (arm) 

Առարկայորեն քննարկվել է Սիրիայում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի սրումը: Ռուսաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ արեւմտյան երկրների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ագրեսիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը:

Շվեդիայում բացվել է առաջին ճանապարհը, որը լիցքավորում է երթևեկող էլեկտրամեքենաները

Tert.am (hy) 

Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին էլեկտրականացված ճանապարհը, որը լիցքավորում է փողոցով երթևեկող էլեկտրական տրանսպորտային միջոցները:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավտոմայրուղին Շվեդիայի մայրաքաղաքը միացնում է Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանի հետ: Ճանապարհի հատվածի երկարությունը կազմում է մոտ երկու կիլոմետր:

Ճանապարհը բաժանված է 50 մետր երկարությամբ հատվածների, որոնցով հոսանքն անցնում է միայն այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոց է անցնում դրանց վրայով: Եթե ավտոմեքենան կանգ է առնում... Читать дальше...

ՀԱԿ-ը պահանջում է իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում

Аравот 

Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարարների բողոքի ներքո: Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի …

Յարոսլավլի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնից 800 մարդու են տարհանել մալուխի բռնկման պատճառով

Tert.am (hy) 

ՌԴ ԱԻՆ աշխատակիցները շուրջ 800 մարդու են տարհանել Յարոսլավլ քաղաքի «Վերնիսաժ» առևտրի կենտրոնից, որի խանութներից մեկում մալուխի բռնկում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով գերատեսչության հաղորդագրությունը, առևտրի կենտրոններից մեկի վարձակալներից մեկի տաղավարում մալուխ էր բռնկվել, որի հետևանքով ծուխ էր տարածվել շենքում: Գերատեսչությունից հավելել են, որ բռնկումն արդեն մարվել է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր Արխանգելսկ քաղաքի «Ֆոկուս» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *