Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 20.04.2018

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Արմեն Սարգսյանին

168.am (168 ժամ) 

«Արմեն Սարգսյանը որևէ բան առաջարկելուց առաջ պետք է կատարի իմ առաջ ստանձնած իր պարտավորությունը։ Նա պետք է ցույց տա տեղեկանք, թե որ թվին է ինքը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, որովհետև, եթե որևէ մեկն ուզում է խոսել օրենքի գերակայության մասին, պետք է նախ ապացուցի, որ չի արհամարհում օրենքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Ոստիկանություն․ «Հավաքի մասնակիցները իրականացնում են հակաօրինական գործողություններ»

Azatutyun.am 

«Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ», - հայտարարում է Հայաստանի ոստիկանությունը: Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետի... Читать дальше...

«Ես պատասխանատվությունից չեմ խուսափում». Փաշինյանն՝ իր հնարավոր վարչապետության մասին

Azatutyun.am 

«Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որևէ պատասխանատվություն, ես որևէ պատասխանատվությունից չեմ խուսափում», - այսօր երթի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության պատգամավորից, թե արդյո՞ք իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում։ «Ազատություն». - Դուք հայտարարել եք հեղափոխական կոմիտե ստեղծելու մասին, եթե իշխանափոխություն լինի, այդ կառո՞ւյցն է գալու իշխանության։ Փաշինյան. Читать дальше...



ՀՀ ոստիկանության կոչը՝ հավաքի մասնակիցներին

168.am (168 ժամ) 

Ապրիլի 20-ին առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:

Աշտարակում մի խումբ քաղաքացիներ ցույցի են դուրս եկել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

Hetq  

Մի խումբ քաղքացիներ քիչ առաջ հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ իրականացնելու համար: Այս մասին «Հետք»- ին ասաց բողոքի այցիայի մասնակիցներից Անուշ Ամիրբեկյանն, ով Աշտարակի բնակիչ է:

Պուտինն ու Թրամփը 100%-ով թույլ չեն տա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև զինված դիմակայություն. Լավրով

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև երկու երկրների զինվորականները հարյուր տոկոսով թույլ չեն տա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև զինված դիմակայություն։ ria.ru-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Վերադառնալով զինված դիմակայության ռիսկերի մասին հարցին՝ կասեմ, որ 100 տոկոսով համոզված եմ, որ զինվորականները դա թույլ չեն տա և, իհարկե, ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ նախագահ Թրամփը դա թույլ չեն տա... Читать дальше...

Բելառուսը լրատվական կայքերի և սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունը խստացնող օրինագիծ է ընդունում

Azatutyun.am 

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել լրատվության մասին օրենքի փոփոխությունների նախագծին, որը խստացնում է վերահսկողությունը լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի նկատմամբ: Երեկ Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ են քվեարկել 98 պատգամավորներ, դեմ՝ 2-ը։ Խորհրդարանի ստորին պալատում առնվազն ևս մեկ ընթերցում է անհրաժեշտ, որպեսզի փոփոխությունները հաստատվեն։ Եվրոպացի օրենսդիրները դատապարտել են Բելառուսում անկախ լրատվամիջոցների հետապնդումը:

Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 24-ին նախատեսվող գործողությունների մասին

168.am (168 ժամ) 

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապրիլի 23-ի իրավիճակը ցույց կտա, թե ապրիլի 24-ին ինչ են պատրաստվում անել։ Ճշտող հարցին՝ բայց ապրիլի 24-ին ինչ-որ բան անելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ապրիլի 24-ին ինչպե՞ս կարող ենք որևէ բան չանել։ Պարզ է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ապրիլի 24-ին նախատեսում է այց՝ Ծիծեռնակաբերդ»։

ՀՔԾ. անօրինական հավաքների և զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրած անձանց մեղադրանք է առաջադրվել

Hetq  

Հատուկ քննչական ծառայութունը հայտնում է, որ ՀՔԾ վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք:

«Իրատես». Նիկոլ Փաշինյանի և Դանիել Իոաննիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել

Tert.am (hy) 

«Ասում են, թե Նիկոլի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով: Իոաննիսյանն ասել էր` չորսուկես հազար ցուցարար է եղել, այդ թիվը չէր համապատասխանել Նիկոլենց ներկայացրած թվին. Իոաննիսյանն ասել է` ինչ կար, այն ենք ցույց տվել:

Читать дальше...

Ոստիկանություն է բերվել 37 ցուցարար

Tert.am (hy) 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերվել են Երևան քաղաքում տեղի ունեցած ցույցերի մասնակիցներ:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի
բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ բերված քաղաքացիների թիվը հասել է 37-ի:

«Ժամը 10:30-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել  37 անձ»,-ասաց Ջանոյանը:

Նշենք, որ ժամը 9:00-ի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերվածների թիվը կազմում էր 16:
 
Հիշեցնենք... Читать дальше...

Թրամփը կոչ է արել Սենատին որքան հնարավոր է շուտ հավանություն տալ Պոմպեոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է, որ երկրի Սենատը պետք է որքան հնարավոր է շուտ հավանություն տա Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Մայք Պոմպեոյի թեկնածությանն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

«Մայք Պոմպեոն նշանավոր մարդ է: Նա առաջինն էր Վեսթ Փոյնթում սովորելու տարիներին իր դասարանում, Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանողներից էր, նա հաջողության է հասել ամեն ինչում, ինչով զբաղվել է: Հարկավոր է, որ Սենատը որքան հնարավոր է շուտ հավանություն տա նրա թեկնածությանը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *