Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 20.04.2018

«Հայաստանը սրանից հետո քեֆ է անելու». Նիկոլ Փաշինյան

168.am (168 ժամ) 

«Արդեն քանի օր Ոստիկանությունն ու իշխանությունները հաղորդագրություններ են տարածում, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Մեր շարժումը բռնության շարժում չէ, և մեր շարժման որևէ ներկայացուցիչ չի կարող որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրել»։

Զուր գանգատ․ ցուցարարից դժգոհող ոստիկանի մոտ հիվանդանոցում ոչ մի խնդիր չի հայտնաբերվել

Аравот 

Կես ժամ առաջ Գյումրի բժշկական կենտրոն է դիմել 1978 թվականին ծնված, մասնագիտությամբ ոստիկան Անդրանիկ Սարգսյանը՝ գանգատվելով, որ ծնկան հատվածում տրավմա է ստացել․ Գյումրիում անցկացվող երթի ժամանակ իրեն ցուցարարներից մեկն է խփել մեքենայով։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, բուժզննությամբ …

Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքը թռչող սարքից. «Երկիր Մեդիա»

168.am (168 ժամ) 

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հրապարակել է ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և իր կողմնակիցների անցկացրած հանրահավաքի լուսանկարները՝ արված թռչող սարքից:

ԵՄ ղեկավարները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Аравот 

Ինչպես հայտնում են Aysor.am-ի աղբյուրները Բրյուսելից, այսօր երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են մասնավորապես Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:



Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության. Պրահայում ՀՀ դեսպանության առաջ հայ երիտասարդներն ակցիա են արել

Hetq  

«Մեր այս քայլով սատարում ենք քայլ անողներին, ասում ենք, որ մենք եւս նրանց հետ ենք»,- նշում է Ֆելիքսն ու Հայաստանի ոստիկանությանը կոչ անում եղբայրաբար վերաբերվել ազատամիտ ժողովրդին:

Վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով. ՀԺԿ

Аравот 

Հայաստանի ժողովրդական կուսակցությունն (ՀԺԿ) աջակցում է  Երեւանում եւ հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին: Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման, արժանապատիվ կյանքի եւ հուսալի ապագայի: Հայաստանը չի կարող զարգանալ քանի դեռ իշխանությունը յուրացվում Է եւ ծառայեցվում …

Սիրիացի զինվորականները Դումեյր քաղաքում գրոհայինների թողած զինանոցում ամերիկյան հրթիռներ են հայտնաբերել

Tert.am (hy) 

Սիրիայի կառավարական բանակը Դումեյր քաղաքում գրոհայիններին պատկանող մեծ քանակությամբ զենք է հայտնաբերել, այդ թվում՝ ամերիկյան արտադրության հրթիռներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական գործակալությանը:

Աղբյուրի տվյալներով՝ բանակի ջոկատները Դումեյրի բնակավայրերով անցնելիս մեծ քանակությամբ զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա են առգրավել, որոնք պատկանում էին «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորմանը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայտնաբերված զենքի կազմում ինքնաշեն հրթիռներ... Читать дальше...

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

Аравот 

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին «20» ապրիլի 2018թ․ Սիրելի երիտասարդնե՛ր Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։ Եվ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության …

Գիլյերմո դել Տորոն վերականգնում է համագործակցությունը Dreamworks-ի հետ՝ նոր մուլտֆիլմեր ստեղծելու համար

Tert.am (hy) 

Օսկարակիր ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն նոր պայմանագիր է կնքել DreamWorks անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ զբաղվող խմբի հետ:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, մեքսիկացի կինոռեժիսորը վերականգնում է իր երկարամյա համագործակցությունը DreamWorks-ի հետ, որի շրջանակներում նախկինում նկարահանվել են «Քունգ ֆու Պանդա 3», «Կոշկավոր կատուն», «Քնի պահապանները» և այլ մուլտֆիլմեր:

«Անիմացիան արվեստի տեսակ է, որն զգալիորեն ազդել է իմ կատարած աշխատանքի վրա դեռևս մանկուց: Ինձ համար դա կատարյալ միջոց... Читать дальше...

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատի է տվել Ռուսաստանին, Դոնալդ Թրամփի ընտրական շտաբին և WikiLeaks-ին

Tert.am (hy) 

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Ռուսաստանի դաշնության, Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի և WikiLeaks-ի դեմ՝ մեղադրելով նրանց 2016 թվականի ընտրություններին միջամտելու նպատակով դավադրության համար:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Մանհեթենի դատարան ներկայացված հայցում ասվում է, որ Թրամփի արշավի բարձրաստիճան մասնակիցները պայմանավորվածության են եկել Ռուսաստանի կառավարության ու հետախուզության հետ՝ նպատակ ունենալով վնաս հասցնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *