Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 22.04.2018

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ձերբակալված երկու պատգամավորներին, Դավիթ Սանասարյանին և Արմեն Գրիգորյանին

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ժամեր առաջ այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց: 

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը: Դժգոհություններ պահման պայմաններից... Читать дальше...

Ես երբևէ ձեր շարքերը չեմ լքել. ուզում եմ տեսնեք այն նամակը, որն ուղարկել էի Նիկոլին. Գարիկ Պապոյան

Аравот 

Ինձ կներեք իմ լռության համար… շատ կներեք…. Դա կապված է օրեր առաջ իմ ունեցած 4-րդ վիրահատության և հետվիրահատական ծանր դեղորայքի ազդեցության հետ… Որպեսզի իմանաք, որ ես երբևէ ձեր շարքերը չեմ լքել, ուզում եմ տեսնեք այն նամակը, որն ուղարկել էի Նիկոլին …

Լևոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Azatutyun.am 

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սպասում է կալանավորման միջնորդության հարցով գործի քննությանը։

Փաշինյանը Սևանի ոստիկանությունում է

Гала ТВ 

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում։ Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջը: Տեւական ժամանակ տեղեկություն չկար Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին: Մյուս երկու պատգամավորները Շենգավիթի ոստիկանության բաժնում էին: Փաստորեն Փաշինյանին որոշել են հեռացնել Երեւանից:

Ցուցարար-դասախոս Ղարիբ Հարությունյանին ազատ արձակեցին, ձերբակալեցին Կարեն Պետրոսյանին (Տեսանյութ)

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Գյումրու Վարդանանց հրապարակից բերման էին ենթարկել Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ղարիբ Հարությունյանին, որին ձերբակալելու որոշում էին կայացրել ՀՀ Քր․ օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն կատարելը։ Նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, …

Անահիտ Բախշյանը հրաժարվեց «Մխիթար Գոշ» մեդալից

Аравот 

Քիչ առաջ «Կենտրոն» հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդման եթերում Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ հրաժարվում է Սերժ Սարգսյանի շնորհած «Մխիթար Գոշ» մեդալից:



ԵԽԽՎ փորձագետները Պեդրո Ագրամունտին կասկածում են Ադրբեջանի օգտին կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ

Tert.am (hy) 

ԵԽԽՎ կոռուպցիոն գործեր հետաքննող խումբը զեկույց է ներկայացրել, որում հաստատել է Վեհաժողովում Ադրբեջանի լոբբիստական գորունեության վերաբերյալ կասկածները և պատգամավորների ցանկ է ներկայացրել, որոնք խախտել են պատգամավորի վարքագծի մասին կանոնակարգը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ցանկում ընդգրկվել է նաև ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը:

Ինչպես նշվում է՝ ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հարցով քննարկումներ են առաջացել կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ:   

2016-ի ամռանը իտալական  Corriere della Sera թերթը գրել էր... Читать дальше...

«Մենք Հայաստանի ժողովրդի կողքին ենք». Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ

Гала ТВ 

Հայ համայնքի շուրջ 300 ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Մոսկվայում՝ ի պաշտպանություն Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող հայրենակիցների: «Մենք Հայաստանի ժողովրդի կողքին ենք, որը ցանկանում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հենց նրա պատճառով է, որ մենք բոլորս հայտնվել ենք Ռուսաստանում»,-հայտարարել է ցուցարարներից մեկը: Բողոքող հայերը հավաքվել են եկեղեցու մոտ՝ առանց պաստառների, քանի որ նախորդ […]

Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է. Աննա Հակոբյան

Azatutyun.am 

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնի Ձերբակալվածների պահման վայրում է, «Ազատությանը» քիչ առաջ տեղեկացրեց պատգամավորի կինը՝ Աննա Հակոբյանը։ Հակոբյանի խոսքով, ինքը հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։ Քննիչը նաև ասել է, որ Փաշինյանի պահման վայրի մասին տեղեկատվության հրապարակումը 12 ժամով հետաձգված է եղել, քիչ առաջ այդ ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով հիմա տեղյակ են պահում։ Աննա Հակոբյանի խոսքով, քննիչը չի պարզաբանել... Читать дальше...

ՀՅԴ երիտասարդները կոչ են անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համերաշխություն ցուցաբերել

Armedia.am (arm) 

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Չի եղել դեպք, որ փաստաբանները չկարողանան մուտք գործել քննչական բաժին. Նիկոլայ Բաղդասարյան

Tert.am (hy) 

Անգամ ամենաթեժ իրավիճակում չի եղել դեպք, որ փաստաբանները չկարողանան մուտք գործել քննչական բաժին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Հատուկ քննչական ծառայության շենք գնացի, որպեսզի հանձնեմ դիմումը, որ ես ցանկանում եմ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի շահերը: Քննչական խմբի ղեկավարի հետ փորձել եմ բոլոր հնարավոր ձևերով կապվել, նա պարբերաբար պատճառաբանություններ է բերում, որ ինքը զբաղված է: Որպես փաստաբան՝ ուրիշ ոչ մի տարբերակ չունեմ, գիշերը դռները փակեն, չեմ կարող ներս մտնել... Читать дальше...

«Ես ՎՊՀ-ի ուսանողուհի եմ, բայց ես չեմ վախենում, որ չեմ ստանա իմ քննությունները». բողոքի երթ՝ Վանաձորում

Аравот 

Վանաձորում նույնպես երեկոյան ժամը 7-ին մեկնարկեց հանրահավաք: Հարյուրավոր վանաձորցիներ քայլերթից հետո հավաքվեցին Հայքի հրապարակում: Նրանք շարունակում են պահանջել ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը: Ողջ օրվա ընթացքում վանաձորցիները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ տարբեր կոչեր ու …

Աշոցքի բնակիչները մոտ 4-5 ժամով փակել էին դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր Աշոցքի և տարածաշրջանի մյուս գյուղերի՝ Ղազանչիի, Սեպասարի, Զույգաղբյուրի և մյուսների բնակիչները մոտ 4-5 ժամով փակել էին Գյումրի-Աշոցք-Բավրա միջպետական ճանապարհը՝ պահանջելով իշխանափոխություն։ Վրաստանից դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարների վարորդները, որոնք հիմնականում եղել են ազգությամբ վրացիներ, համբերատար սպասել են՝ հայտարարելով՝ ինչքան ձեզ …

Դատարանը քննում է Լեւոն Բարսեղյանի կալանավորման միջնորդությունը

Гала ТВ 

Գյումրու Ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մասիվի դատարանում կալանքի միջնորդություն են լսելու ինձ կալանավորելու համար։ Երեւի կապ չունենամ։ Չխեղճանաք։) հաղթելու ենք!!»: Լեւոն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) եւ 225,1-րդ հոդվածի 1-ին (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) եւ 2-րդ (Հավաքը […]

Հնարամիտ չինուհին տուգանքի կեղծ կտրոն է փակցնում մեքենայի պատուհանին՝ իրական տուգանքից խուսափելու համար (տեսանյութ)

Tert.am (hy) 

Չինաստանի Սուչժոու քաղաքում բնակվող հնարամիտ վարորդներից մեկը «հիանալի» միջոց է գտել մեքենան սխալ վայրում կայանելու դեպքում տուգանվելուց խուսափելու համար: 

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, կայանման համար չնախատեսված վայրում իր մեքենան թողնելով՝ չինուհին տուգանքի կեղծ կտրոն է փակցնում մեքենայի պատուհանին, որպեսզի ոստիկաններն անցնելիս մտածեն, որն իրենցից մեկն արդեն տուգանել է անկարգապահ վարորդին: 

Ոստիկաններից շատերն ստուգել են միայն կտրոնի ամսաթիվը և ուշադրություն չեն դարձրել բովանդակությանը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *