Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 23.04.2018

Բուժվող տուժածների վիճակը բավարար է. ՀՀ ԱՆ

Гала ТВ 

Ապրիլի 23-ին, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի։ Նրացից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում,  1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։ Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը

Аравот 

Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա …

Որքան էլ արհեստավարժ ու պատրաստված լինի ոստիկանությունը` միշտ կարող է ուժի համաչափության կիրառման եզրին գտնվել. Վ. Սարգսյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱԺ պատգամավորներին ձերբակալելու և Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը չհայտնելու մասին հարցը կուսակցական գործչի գնահատականի հարց չէ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որպես ՀՀԿ-ական, ի՞նչ գնահատական է տալիս այն փաստին, որ ԱԺ պատգամավոր է ձերբակալվել, և նրա գտնվելու վայրն անհայտ է:

«Դա կուսակցական գործչի գնահատականի հարց չէ, Ձեր հարցը իրավապահ  մարմիններին տրվելիք հարց է: Ես առհասարակ կարծում եմ... Читать дальше...

Որքան էլ արհեստավարժ ու պատրաստված լինի ոստիկանությունը` միշտ կարող է ուժի համաչափության կիրառման եզրին գտնվել. Վ. Սարգսյան

Tert.am (hy) 

ԱԺ պատգամավորներին ձերբակալելու և Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը չհայտնելու մասին հարցը կուսակցական գործչի գնահատականի հարց չէ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որպես ՀՀԿ-ական, ի՞նչ գնահատական է տալիս այն փաստին, որ ԱԺ պատգամավոր է ձերբակալվել, և նրա գտնվելու վայրն անհայտ է:

«Դա կուսակցական գործչի գնահատականի հարց չէ, Ձեր հարցը իրավապահ  մարմիններին տրվելիք հարց է: Ես առհասարակ կարծում եմ... Читать дальше...

«Պիտի գնանք ոստիկանին ասենք, եթե հարվածում ես, մեզ հարվածիր, բայց չփորձես մեր եղբորը, քրոջը». մեկնարկեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ երթը

Аравот 

Տղաները կշարժվեն այն ուղղությամբ, որտեղից ահազանգ ստանան, որ ոստիկանները վատ են վերաբերվում քաղաքացիների նկատմամբ:

Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել «ապահովել հավաքի բնականոն ընթացքը»

Azatutyun.am 

Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: Այդ մասին հայտարարում է ոստիկանությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ «երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր»:



«Ես ամեն վայրկյան մտքում աղոթում եմ, որ որեւէ մեկի ոտքը տոռմուզի փոխարեն գազին չսեղմի». Վիգեն Սարգսյան

Аравот 

Ըստ նրա, անընդունելի է, երբ երեխաներին կանգնացնում են հարթակին, որը միտինգի առաջնորդի ու Մոնթե Մելքոնյանի միջեւ զուգահեռներ է անցկացնում: Ըստ նրա,այդ երեխային անգիր սովորեցրել են. «Վատ պրակտիկա կար, երբ երեխաների ձեռներից բռնում էին, ասում էին՝ բալիկ ջան, դե, քֆուր տուր: Մոտավորապես նույն մակարդակից է ու պատիվ չի բերում ոչ մեկին: Երեխաների ներգրավվածությունը կարմիր գիծ է, անթույլատրելի է»:

Սփյուռքից աջակցություն են հայտնում ազգային պայքարին

Гала ТВ 

Հայաստանի Ժողովրդային Շարժումին Աջակցող Մարմինը հայտարարություն է տարածել, որում նշված է.  «Հայաստանի եւ սփիւռքի համայն հայութիւնը վերջին օրերուն ալեկոծուած է ու ալեխռով:  Հայաստանի իշխանութիւններու վարած ապազգային ու ձախողած քաղաքականութիւնը, անպատժելիութեան մթնոլորտը իշխանական վերնախաւին մօտ, անտարբերութիւնը՝ ժողովուրդի դժգոհութեան, համատարած աղքատութեան եւ կործանարար արտագաղթի հանդէպ, ոտքի հանած է հարիւր հազարաւոր քաղաքացիներու, մեր հայրենիքէն ներս եւ ի սփիւռս […]

Վանաձորը գործադուլ է անում

Аравот 

Այսօր վաղ առավոտից Վանաձորի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ եւ ուսումնական հաստատությունների երեխաներ դուրս են եկել գործադուլ եւ դասադուլ են անում: Նրանք քաղաքի տարբեր ծայրերից երթով շարժվում են դեպի Հայքի հրապարակ: Մեզ հետ զրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից նշեցին, որ տնօրինությունն իրենց …

Ուսանողների երթը (թարմացվող)

Hetq  

Այսօր առավոտյան պետական տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների նախաձեռնած դասադուլը վերածվեց երթի, միացավ և այժմ հասել է Մաշտոցի պողոտայի սկզբնամաս:

Մելանյա Թրամփը լուսանկարվել է ԱՄՆ նախկին 4 նախագահների հետ

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը լուսանկարվել է տարբեր ժամանակահատվածներում երկիրը կառավարած նախագահ Ջորջ Բուշ-ավագի, Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ-կրտսերի ու Բարաք Օբամայի հետ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարն արվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշի հուղարկավորության արարողությունից հետո: Լուսանկարում կան նաև նախկին առաջին տիկիններ Լորա Բուշը, Հիլարի Քլինթոնն ու Միշել Օբաման:

Հայտնի է, որ Մելանյա Թրամփը միայնակ է եղել արարողությանը, քանի որ նրա ամուսինը՝ նախագահ Դոնալդ Թրամփը... Читать дальше...

Հնդկաստանում 3 ուղևոր է տուժել օդանավի լուսանցույցի՝ կորպուսից պոկվելու հետևանքով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հնդկական Air India ավիաընկերության օդանավի լուսանցույցը կորպուսից պոկվել է՝ օդանավի՝ հզոր տուրբուլենտության գոտում հայտնվելու պատճառով, ինչի հետևանքով 3 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է Fox News-ը։

Читать дальше...

Ցուցարարները փակում են Ազատության պողոտայի տարբեր հատվածներ. ոստիկանները բերման ենթարկեցին սրտի արատ ունեցող ցուցարարի

Hetq  

Ցուցարարները քիչ առաջ փակել էին Ազատության պողոտա-Ներսիսյան փողոց խաչմերուկը, արգելափակել էին մեքենաների երթևեկը բոլոր ուղղություններով:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *