Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2018

Новости за 27.04.2018

Եվգենի Պետրոսյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենասիրված հումորիստների առաջատար եռյակում

Tert.am (hy) 

Ռուսաստանում ամենից շատ ժողովրդականություն վայելող հումորիստների առաջատար եռյակում ընդգրկվել են Եվգենի Պետրոսյանը, Վլադիմիր Վինոկուրը և անցյալ տարի կյանքից հեռացած Միխայիլ Զադորնովը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են Հասարակական կարծիքի համառուսական կենտրոնի հերթական հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ մարդկանց ամենից շատ ժպիտներ պարգևող հումորիստներն են Միխայիլ Զադորնովը (21%), Եվգենի Պետրոսյանը (19%) և Վլադիմիր Վինոկուրը (11%):

Հաղորդվում է նաև, որ... Читать дальше...

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները փոփոխել են ձայների հաշվարկի կանոնները

Tert.am (hy) 

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ փոխում են ժյուրիի ձայների հաշվարկի կանոնները:

Ինչպես հաղորդվում է մրցույթի կայքում, փոփոխությունը «նուրբ», սակայն նշանակալի կլինի: Փոփոխության նպատակն է ժյուրիի ընդհանուր կազմի գնահատականը վեր դասել ժյուրիի անհատ անդամների գնահատականից:

Նախկինում, եթե ժյուրիի անդամներից 4-ը երգին բարձր գնահատական էին տալիս, իսկ հինգերորդը՝ ոչ, ապա դա կարող էր տվյալ կատարմանը զրկել ազգային ժյուրիից 12 միավոր ստանալու հնարավորությունից:

Այժմ... Читать дальше...

ԵՄ. Իրադրությունը պետք է հանգուցալուծվի ՀՀ քաղաքացիների շահերին համապատասխան․ «Ազատություն»

Аравот 

Եվրամիությունը վերստին ընդգծում է հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը երկխոսության միջոցով և արագորեն հարթելու հրամայականը՝ շեշտելով՝ դրան պետք է մասնակցեն ներքաղաքական դաշտի բոլոր շահագրգիռ կողմերը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցը: «Ազատության»՝ …

Զոքանչի քրոջից 34 000 դոլար կողոպտելու մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան

Tert.am (hy) 

2018 թվականի մարտի 14-ին երևանյան բնակարանից 34 000 դոլար կողոպտելու գործն ուղարկվել է դատարան:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ամասիա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. մարտի 13-ին կնոջ և զոքանչի խոսակցությունից տեղեկանալով, որ զոքանչի քրոջ որդին ԱՄՆ-ից նրան գումար է ուղարկել, հաջորդ օրը` 2018թ. մարտի 14-ին Ռոզա Ավագյանը տանից դուրս գալուց հետո դռան փականը չի կողպել, օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ ապօրինի մուտք է գործել հիշյալ... Читать дальше...



Պաշտոնական. Ինյեստան հեռանում է «Բարսելոնայից»

Гала ТВ 

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին: ««Բարսելոնայում» սա իմ վերջին մրցաշրջանն է: Որոշումը կայացնելու համար շատ եմ մտածել: «Բարսան» ինձ համար միշտ աշխարհի լավագույն ակումբը կմնա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացին: Հիշեցնենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» գլխավոր թիմում է խաղում 2002 թվականից: 16 տարում նա ակումբի հետ 31 տիտղոս է նվաճել: Սպասվում […]

ALDE-ի հայտարարությունը հայաստանյան ցույցերի կապակցությամբ

Ilur  

Երեւանի փողոցներում մեկնարկած ցույցերից օրեր անց Հայ ազգային կոնգրեսը, (Հայաստանում ALDE-ի անդամ կուսակցություն) ողջունել է Սերժ Սարգսյանի հրաժարականը վարչապետի պաշտոնից՝ համարելով դա Հայաստանում ...

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ԱԺ խմբակցություններին մայիսի 1-ին դե յուրե ճանաչել ժողովրդի դե ֆակտո հաղթանակը

Hetq  

«Մենք ամենեւին էլ Ռուսաստանի թշնամին չենք, բայց մենք առավելեւս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք արկածախնդիր ճանապարհներով: Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու»,- ասաց Փաշինյանը:

Առօրյայում աղի օգտագործման 6 հնարամիտ եղանակ, որոնք անհրաժեշտ են կենցաղում  

Tert.am (hy) 

Աղի արդյունահանման մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 4-5 հազար տարի առաջ: Եվ մինչ օրս այն կազմում է մեր առօրյա կյանքի անբաժան մասը: Մարդիկ ժամանակի ընթացքում սննդից բացի աղի կիրառման նոր արդյունավետ եղանակներ են հնարել: Այս մասին գրելով՝ AdMe.ru-ն ներկայացնում այդ եղանակներից մի քանիսը:

Читать дальше...

Ամերիկացին հազվագյուտ մետաղադրամ է հայտնաբերել, որը միլիոնավոր դոլարներ արժե

Tert.am (hy) 

Ամերիկացի դրամագետը հազվագյուտ մետաղադրամի տեր է դարձել, որը միլիոնավոր դոլարներ արժե:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, խոսքը հինգ դոլարանոց մետաղադրամի մասին է, որը մոտ 300 օրինակով հատվել է 1854 թվականին Սան Ֆրանցիսկոյում: Մինչ օրս համարվում էր, որ դրանցից միայն երեքն են պահպանվել:

Դրանցից մեկը գտնվում է Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում, մյուսը՝ մասնավոր կոլեկցիայի մաս է կազմում, իսկ երրորդը գողացվել էր ԱՄՆ մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Դյուպոնների ներկայացուցչից 1967-ին... Читать дальше...

«Եթե ես իմանամ՝ կա որևէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Аравот 

Գյումրու Վարդանանց հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու էին եկել Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներ․ Գյումրիում երևի թե ՀՀ անկախությունից հետո այսքան բազմություն չէր հավաքվել։ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին բուռն ծափահարություններով՝ անդադար բացականչելով «Նիկոլ վարչապետ»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, …

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

168.am (168 ժամ) 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի արդյունքում եղան մարդկային զոհեր և վիրավորներ:

Աբբա խումբը 1982-ից ի վեր առաջին անգամ հանդես է եկել նոր երգերի ձայնագրությամբ

Tert.am (hy) 

Շվեդական «Աբբա» փոփ խումբը 1980-ականներից ի վեր առաջին անգամ նոր երգերի ձայնագրություն է ներկայացրել:

Ինչպես հայտնում է BBC-ն, շվեդական քառյակը նշել է, որ նոր երգը «վիրտուալ» շրջագայություն իրականացնելու իրենց որոշման «անսպասելի հետևանքն» էր:

«Մենք չորսս զգացինք, որ 35 տարի անց զվարճալի կլինի նորից միավորել ուժերն ու ստուդիա մտնել»,- ասվում է խմբի ինստագրամյան էջում:

Նոր երգերի ներկայացման համար ամսաթվեր չեն նշվել, սակայն դրանցից մեկը՝ «Ես դեռ հավատում եմ քեզ» խորագրով, կհնչի... Читать дальше...

Երթևեկության փոփոխություն

Аравот 

Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ապրիլի 28-ից Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում և Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *