Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Новости за 09.05.2018

Միջազգային հանրությունը դրական է արձագանքել ՀՀ ներքաղաքական գործընթացներին և այժմ Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու. Շավարշ Քոչարյան

Tert.am (hy) 

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրեց անհայտ զինվորի գերեզմանին: 

Նա շնորհավորեց մայիսյան հաղթանակների տոների առիթով և խոսեց նաև երկրում վարչապետի փոփոխության մասին:

Փոխնախարարը նշեց, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացներին միջազգային հանրությունը դրական արձագանք է տվել, լավ նախադրյալներ են ստեղծվել, և  Հայաստանի հետ ներկայում ավելի շատ են հաշվի նստելու:

«Դրական լիցք կա այն առումով, որ միասնությունը, ժողովրդի կազմակերպված... Читать дальше...

Թուրքիան «անհաջող քայլ է» որակել Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու որոշումը

Tert.am (hy) 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու որոշումն ու այն անվանել «անհաջող քայլ», գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

«Այս իրավիճակում ԱՄՆ-ի արած քայլն անհաջող ենք որակում», - ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան նախկինի պես կողմ է համաձայնագրի պահպանմանն ու առկա տարաձայնությունների՝ դիվանագիտական ճանապարհով լուծմանը։

Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտել է... Читать дальше...

Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ԵԱՏՄ խորհրդի նիստին. խոսնակ

Tert.am (hy) 

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ կմասնակցի առաջիկայում տեղի ունենալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Դեռևս վերջնական որոշում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ, բայց դրան ոչինչ չի խանգարում, ամենայն հավանականությամբ, նա կմասնակցի»,- ասաց Տիգրան Ավինյանը:

ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին Սոչիում... Читать дальше...

Դավիթ Հարությունյանը չի վերանշանակվել. պարզաբանում է ՀՀ նախագահի օգնականը

168.am (168 ժամ) 

Քիչ առաջ pastinfo.am-ը տեղեկություն էր տարածել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: Րոպեներ անց կայքը հեռացրեց այդ լուրը:



Մեր ազգային առաջնության ակումբներում կան մի քանի արտասահմանցիներ, որոնք, կարծես, խմբավորում են ստեղծել, և իրենց արատավոր գործունեությամբ ցանկանում են սև բիծ թողնել հայկական ֆուտբոլի վրա. Բագրատ Նավոյան

Аравот 

Միևնույն ժամանակ, հայտարարում եմ, որ եթե մեղավորները չստանան արժանի պատիժը, պարզապես անիմաստ կլինի թիմն ուժեղացնելը և ընդհանրապես նոր առաջնությանը մասնակցելը, քանի որ հակառակ պարագայում մեծ վտանգ կա, որ նմանատիպ դեպքերը կկրկնվեն: Թող որ սա լինի վերջին այսպիսի դեպքը հայկական ֆուտբոլում: Հակառակ պարագայում, ես ստիպված կլինեմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բոլոր թիմերը հանել Հայաստանի առաջնություններից»:

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Hetq  

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:

Նիկոլ Փաշինյան. «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու»

Аравот 

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։

«Առավոտ». Շանսը տրված է, օգտագործողը մենք ենք

Tert.am (hy) 

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Եվ դարձյալ, ինչպես և նախորդ իշխանու­թյան, այդպես էլ այս՝ նոր իշխանության պա­րագայում ես կարևորում եմ ոչ միայն վերևից բարեփոխումներ իրականացնելու, այլև հասա­րակության ներքին բարեփոխման անհրաժեշտությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝ այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամա­նակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, և խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: Մեր մշակույթի մեջ... Читать дальше...

Հայաստանում նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը

Azatutyun.am 

Հայաստանում այսօր նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, հասարակական, քաղաքական կազմակերպություններ և գործիչներ: «Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար: Հայ... Читать дальше...

Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել

168.am (168 ժամ) 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:

Մոսկվայում Պուտինին կոնյակ հյուրասիրել փորձած հայազգի գործարարին տարել են հոգեբուժարան. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները Կրեմլի պալատի մոտից բերման են ենթարկել հայազգի գործարար Արման Թավմասյանին (Арман Тавмасян), որը փորձել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու կոնյակ հյուրասիրել նրան։

Ինչպես գրում է Mash առցանց լրատվական նախագիծը, Թավմասյանը վաղ առավոտյան իր մեքենայով մոտեցել է Կրեմլին, իրավապահները կանգնեցրել են հայ գործարարին, ինչը զայրացրել է վերջինիս։

Թավմասյանը բացատրել է, որ պետք է հանդիպի նախագահին, լուրջ գործեր... Читать дальше...

Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր,դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից. ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձը

Tert.am (hy) 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:
... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *