Добавить новость
smi24.net
World News in Armenian
Май
2018

Новости за 09.05.2018

Դոնալդ Թրամփ․

7or 

Ուզում եմ վերանորոգել աշխարհն այնպես, որ Իրանը զրկվի միջուկային զենք կրելու բոլոր հնարավորություններից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ

Tert.am (hy) 

Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի օրերի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս։

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում։

«Նվիրական է այս օրը մեր ժողովրդի համար, որ հերոսաբար իր ավանդն է բերել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կերտմանը՝ հանուն աշխարհում... Читать дальше...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Гала ТВ 

Հանրապետության տարածքում` Մայիսի  9-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Մայիսի 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Երևան […]

«Ժողովուրդ». Երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձ կատարելիս գերեվարվածները սևամորթներ են

Tert.am (hy) 

««Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախ­տելու փորձի համար հայ դիրքապահ­ների կողմից գերեվարվել են վեց օտա­րերկրյա անձինք: Մեզ հայտնի դար­ձավ, որ գերեվարվածները սևամորթներ են, որոնց բռնելուց հետո դիրքա­պահները հանձնել են Ազգային անվ­տանգության ծառայությանը: Հիմա ԱԱԾ-ում քննություն է տարվում հաս­կանալու համար, թե ինչ նպատակով են վերոնշյալ անձինք վարձել հատել սահմանը և ցանկացել Ադրբեջանից հայտնվել Հայաստանում»,-գրում է թերթը:

Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

Tert.am (hy) 

Մայիսի 8-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Կ. Читать дальше...



Այսօր Շուշիի ազատագրման օրն է. Արցախի ազատագրման տեսանկյունից այն ամենակարևոր կետն էր. կարծիքներ

Tert.am (hy) 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Մայիսի 8–ը մայիսյան եռատոնի հաղթանակների համար նշանակալից օր է. 26 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս փաստը բեկումնային էր: Շուշիի  ազատագրումն իրականացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիայով: 

Շուշիի ազատագրման գլխավոր դերակատարներից մեկը՝ Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս), իր հուշերում գրել էր, որ Հարսանիք լեռներում անվանումը պատահական չէր, ինքը և մյուս պատասխանատուները մարտական պլան էին ներկայացրել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին... Читать дальше...

«Ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին». Վարդան Օսկանյան

168.am (168 ժամ) 

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և մեր ժողովրդին՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ բացելու կապակցությամբ։

Պատահար Երևանում. վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել

168.am (168 ժամ) 

Մայիսի 9-ին՝ ժամը 04:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի 7-րդ մասնաշենքում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Ժամանակ». «Բրաբիոն ֆլորա սերվիս»-ը կրկին հայտնվել է դատարանում

Tert.am (hy) 

««Բրաբիոն ֆլորա սերվիս»-ը կրկին հայտնվել է դատարանում: Այս անգամ էլ ՀՀ ֆինանսների նախարարությունն է վերջիններիս դեմ հայց ներկայացրել դա­տարան և պահանջում է 1 միլիոն դրամ: Ավելի վաղ՝ 2017թ. հոկտեմբերին, այս ըն­կերությանը տուգանել էր ՊԵԿ-ը մոտ 10 միլիոն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ դրանից հետո ընկե­րության տնօրինությունը բողոքարկել էր հարկային մարմնի որոշումը՝ դիմելով ՀՀ վարչական դատարան, նաև ՊԵԿ գան­գատարկման հանձնաժողովին»,-գրում է թերթը:

Մայիսի 9. խաղաղությունն անգին է

Armedia.am (arm) 

Երիտասարդ դեմքերն իրենց տապանաքարերից լուռ հաստատում են, որ այս փխրուն խաղաղության համար վճարված գինը շատ բարձր էր...

«Ժամանակ». Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան

Tert.am (hy) 

«Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույ­թում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չա­սաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քա­ղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերա­դարձնել Հայաստան»:

Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերա­դարձի առաջարկներ, պա­հանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրա­վական առումով որքանով իրագործելի առաջարկ... Читать дальше...

Սոչիի լողափերը 1988 թվականին՝ բելգիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Սոչի քաղաքը միշտ եղել է ռուսների և օտարերկրացիների նախընտրած հանգստավայրերից. Սև ծովի ափին գտնվող այս քաղաքը գրավում է իր հարմարավետ ու արևոտ լողափերով:

Ինչպես նշում է Big Picture-ը, բելգիացի լուսանկարիչ Կառլ դե Կեյզերը ճանապարհորդել է Ռուսաստանում և եղել Սոչիում՝ ԽՍՀՄ փլուզումից մի քանի տարի առաջ:

Դե Կեյզերին հաջողվել է ֆոտոշարքի միջոցով անմահացնել այն մթնոլորտը, որը վկայում էր անխուսափելի փոփոխությունների մասին:

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը գործող կառավարությունից փոխվարչապետի պաշտոնում հակված է պահել Վաչե Գաբրիելյանին

Tert.am (hy) 

«Գործող կառավարությունից Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, հակված է պահել Վաչե Գաբրիելյանին՝ փոխվարչապետի պաշտո­նում: Մյուս փոխվարչապետ տեսնում է Արա­րատ Միրզոյանին: Իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը մտադիր է լուծարել, բայց դրա համար Կառավարության մասին օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա: Ապա­գա կառավարությունում, անշուշտ, տեղեր կու­նենան և ԲՀԿ-ն, և ՀՅԴ-ն: Գագիկ Ծառուկյանը կարող է անգամ 4 պորտֆել տնօրինել»,-գրում է թերթը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *