Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 02.06.2018

ՆԱՏՕ-ն չի օգնի Իսրայելին Իրանի հետ ռազմական բախման դեպքում

Tert.am (hy) 

ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Յենս Ստոլտենբերգը Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի Իրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին անվտանգության լիարժեք երաշխիքներ տալ, քանի որ երկիրը կազմակերպության անդամ չէ, թեև շարունակում է դաշինքի գործընկերը լինել:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի զբաղվում Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմամբ... Читать дальше...

«Ռուսաստանի ռազմավարությունն է՝ փորձել այլևս ոչինչ չկորցնել Հարավային Կովկասում»

168.am (168 ժամ) 

Հարցազրույց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութի հետ:

Սաթխայի հերոսամարտի 100-ամյա հոբելյանը` Սամցխե-Ջավախքի Սաթխա գյուղում

Аравот 

Հունիսի 1-ին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սաթխայի հերոսամարտի 100-ամյակը, որին մասնակցեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։ Դեսպան Սադոյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց Սաթխայի հերոսամարտի նշանակությունը, ինչպես նաև կոչ արեց առավել հանրայնացնել գյուղի …

Կիմ Չեն Ընը մտադիր է նախագահական համարում բնակվել երրորդ կողմի հաշվին

Tert.am (hy) 

Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի կազմակերպիչները չեն կողմնորոշվում, թե ով է հոգալու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բնակության ծախսերը:

Читать дальше...



«Հին համակարգը շարունակելու է մաշեցնել կառավարության վստահության ռեսուրսը»

Гала ТВ 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան: Միայն ղեկավարի քաղաքական կամքի վրա ստեղծված իրավական, ժողովրդավարական պետություն չի լինում: Ձև գտեք տուն ճանապարհելու դատավորների ճնշող մեծամասնությանը, որոնց մի մասին նշանակել է Դավիթ Հարությունյանը՝ մեզ բոլորիս քաջ հայտնի սխեմաներով, հետո «լավագույն» ավանդույթները շարունակվել են: Դատաիրավական […]

Մենք ուզում ենք արտահերթ ընտրություններն արագ անցկացնել, սակայն ստիպված ենք կոնսեսուսի գալ մյուս ուժերի հետ. Ռ. Ռուբինյանը՝ ընտրությունների ժամկետի տեսականորեն հետաձգման մասին

Tert.am (hy) 

Մենք ուզում ենք և հաստատակամ ենք արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում, սակայն հաշվի առնելով քաղաքական իրողությունները, մենք ստիպված ենք լինելու փորձել կոնսեսուսի գալ մյուս քաղաքական ուժերի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունները նախանշված 2018 թ.-ից առավելագույնը մեկ տարում անցկացնելու իրողությանը: «Եթե կոնսեսուսի չգանք, արդեն այլ իրողություններ ի հայտ կգան... Читать дальше...

Իսպանիայի նոր վարչապետի պարտականությունները ստանձնել է ընդդիմադիր առաջնորդը

Tert.am (hy) 

Իսպանիայի ընդդիմադիր սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը ստանձնել է երկրի վարչապետի պարտականությունները:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Սանչեսի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայացել է հունիսի 2-ին միապետական նստավայր Սարսուելի թագավորական պալատում՝ թագավոր Ֆիլիպ VI ներկայությամբ:

Վերջինս վարչապետի պաշտոնում փոխարինել է Ժողովրդական պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Մարիանո Ռախոյին, որին խորհրդարանն օրեր առաջ անվստահության քվե էր հայտնել:

Սանչեսը... Читать дальше...

ԱՄՆ-ում մահացել է հանրահայտ բլյուզմենը

Tert.am (hy) 

ԱՄՆ-ում կյանքի 84-րդ տարում մահացել է հանրահայտ բլյուզմեն Էդվարդ Հարինգթոնը, որն առավել հայտնի էր Էդի Քլիրուոթեր անունով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Alligator Records ձայնագրման ստուդիան:

Առկա տվյալների համաձայն՝ մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը: Երաժիշտը մահացել է Չիկագոյի արվարձաններից մեկում: Նա կին և վեց երեխա ուներ:

Կիթառահարը ծնվել է Միսիսիպի նահանգի Մեյքոն շրջանում: 1950-ին տեղափոխվել է Չիկագո: Նրա բեմական կեղծանունը հորինել է իր մենեջերը՝... Читать дальше...

Եվրամիությունը 20 միլիոն եվրո կտրամադրի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին

Гала ТВ 

Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Եվրամիությունը չափազանց  ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին […]

«Լեոն»՝ 2017-2018թթ. ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Аравот 

Հունիսի 2-ին կայացավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչի երրորդ հանդիպումը «Լեո» և «Չարբախ» թիմերի միջև: Երկու խաղերից հետո առջևում էր «Լեոն» 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է եզրափակչի այն մասնակիցը, որը տոնում է երեք հաղթանակ: …

Ուկրաինայում Սու-25 ինքնաթիռն անցել է լողափին չափազանց մոտ հեռավորությամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25 գրոհիչ ինքնաթիռն անցել է Ազովի ծովի լողափով՝ չափազանց ցածր բարձրությամբ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, կատարվածի ականատեսն են դարձել լողափում հանգստացողները, որոնք էլ համապատասխան տեսանյութը հրապարակել են համացանցում:

Դա տեղի է ունեցել հունիսի 1-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրերին Ազովի ծովի ջրային տարածքում զորավարժություններ են իրականացրել ուկրաինացի սահմանապահները: Ուսումնավարժանքներին նաև մոտորանավեր են ներգրավվել: Ուժայինները, մասնավորապես... Читать дальше...

Արցախում տեղի ունեցած միջադեպը որևէ քաղաքական ենթատեքստ չունի. Դավիթ Բաբայան

Tert.am (hy) 

Արվում է բոլոր հնարավոր քայլերը՝ պարզելու և վեր հանելու կատարվածի իսկությունը և միանշանակ այն մարդիկ, ովքեր խախտել են օրենքը պետք է համապատասխան  պատասխանատվություն կրեն. Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Բոլորը, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, սոցիալական դիրքից, հավասար են օրենքի առջև, առավել ևս այն մարմինները, որոնք կոչված են իրենց լիազորություններով  պաշտպանել այդ իսկ օրենքը»,-ասաց նա:   

Նշենք, որ հունիսի... Читать дальше...

Ռոլան Գարոս. Նադալը հաղթեց Գասկեին ու դուրս եկավ չորրորդ փուլ

Tert.am (hy) 

Իսպանացի Ռաֆաել Նադալը շարունակում է պայքարը «Ռոլան Գարոսում»:

Աշխարհի առաջին ռակետը մրցաշարի երրորդ փուլում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Ռիշար Գասկեի հետ: Խաղը տևել է 2 ժամ ու ավարտվել 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Նադալն իր հաշվին է գրանցել երեք էյս, երկու կրկնակի սխալ է թույլ տվել և 9 բրեյք փոինթից հաջող է իրացրել 6-ը:

Չորրորդ փուլում իսպանացու մրցակիցը կլինի գերմանացի Մակսիմիլիան Մարտերերը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *