Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 06.06.2018

Կրոս. Վստահ եմ, որ Ռամոսը չէր ցանկանում վնասվածք հասցնել Սալահին

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսն աջակցել է իր թիմակից Սերխիո Ռամոսին, ով Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ խաղից հետո քննադության է ենթարկվում մրցակցի կիսապաշտպան Մուհամադ Սալահին վնասվածք հասցնելու համար։

«Վստահ եմ, որ Ռամոսը Սալահին վնասվածք հասցնելու մտադրություն չուներ։ Մրցավարը նույնիսկ կանոնների խախտում չարձանագրեց։

Ռամոսն ագրեսիվ ֆուտբոլիստ չէ։ Նախկինում նա բազմիցս դա ցուցադրել է։ Շատ ուրախ եմ, որ նա մեր ավագն է։ Ռամոսի մեջ չեմ նկատել ոչ մարզական... Читать дальше...

Թրամփը ներում է շնորհել դատապարտյալ կնոջը, որի համար բարեխոսել էր Քիմ Քարդաշյանը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց որոշում է կայացրել կրճատել 63-ամյա Էլիս Ջոնսոնի պատժաչափը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու համար:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը, ամերիկուհին, որն արդեն 21 տարի բերդում է անցկացրել, շուտով ազատ կարձակվի:

«Ջոնսոնն ստանձնել է իր արարքի պատասխանատվությունն ու կարգապահ բանտարկյալ է եղել երկու տասնամյակի ընթացքում: Չնայած ցմահ ազատազրկմանը՝ Էլիսը շատ է աշխատել... Читать дальше...

Թրամփը համաներում է շնորհել դատապարտյալ կնոջը, որի համար բարեխոսել էր Քիմ Քարդաշյանը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց որոշում է կայացրել կրճատել 63-ամյա Էլիս Ջոնսոնի պատժաչափը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու համար:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը, ամերիկուհին, որն արդեն 21 տարի բերդում է անցկացրել, շուտով ազատ կարձակվի:

«Ջոնսոնն ստանձնել է իր արարքի պատասխանատվությունն ու կարգապահ բանտարկյալ է եղել երկու տասնամյակի ընթացքում: Չնայած ցմահ ազատազրկմանը՝ Էլիսը շատ է աշխատել... Читать дальше...

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների ձերբակալությունները

Гала ТВ 

Հունիսի 6-ին Թուրքիայի Մուղլա նահանգի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով բերման է ենթարկվել 21 քաղաքացի, որոնք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MIT) արդեն երկար ժամանակ գաղտնալսում էր վերոնշյալ անձանց խոսակցությունները։ Բերման ենթարկվածներից որոշների նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը: Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական... Читать дальше...

Աջափնյակում ջուր չի լինելու

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փող. 1-ից-6, Մարգարյան փող. 5, 7, Հալաբյան փող. 22-ից-38 (զույգ) համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, Ֆիզիկայի ինստիտուտի, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ջրամատակարարումը:

Երևանի Նորաշեն թաղամասի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածի վիճակը ծանր է

Tert.am (hy) 

Հունիսի 6-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Պատշգամբում... Читать дальше...



Լոնդոնի կենտրոնի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել

Tert.am (hy) 

Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել Mandarin Oriental հյուրանոցում, որը գտնվում է Նայթսբրիջ թաղամասում: Այս մասին հունիսի 6-ին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ այրվում է հյուրանոցի տանիքը: Շենքի մոտ են գտնվում փրկարարական հաշվարկները: Վերջին տվյալների համաձայն՝ Mandarin Oriental-ում արդեն 120 հրշեջ փրկարար է աշխատում, շուրջ 20 միավոր տեխնիկա է բերվել դեպքի վայր:

Հրդեհի բռնկման պատճառները պարզված չեն: Տեղեկություն չի ստացվել նաև... Читать дальше...

Բժիշկներին ապշեցրել է 3-ամյա իսրայելցին, ով անգլերեն է խոսում՝ առանց երբևէ այդ լեզվով խոսք լսելու (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գոլանի բարձունքներում բնակվող իսրայելցիների ընտանիքի 3-ամյա տղան ապշեցրել է բժիշկներին՝ անգլերեն խոսելու իր ունակությամբ:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Օ’Նիլ Մահմուդ անունով փոքրիկ տղան, որը երբեք անգլերեն խոսք չի լսել, խոսում է բրիտանական շեշտադրությամբ: Ծնողների խոսքով՝ լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլի պատվին անվանակոչված տղան չէր խոսում մինչև 2 տարեկանը: Այնուհետև սկսել է անհասկանալի բառեր արտասանել, որին հետևել է սահուն անգլերենը:

Նա սկսել է օգտագործել անգլերեն բառեր, որոնք երբևէ չեն էլ արտասանվել իրենց տանը... Читать дальше...

2018 թվականի Աշխարհի գավաթը Սաուդյան Արաբիայում չի ցուցադրվի

Armedia.am (arm) 

Պարբերականի համաձայն՝ տեղական հեռուստաընկերություններից որեւէ մեկը չի կարողացել համաձայնության գալ հեռարձակման իրավունքների ձեռքբերման շուրջ: Կոնտենտի սեփականատերը beIN Media քաթարյան ընկերությունն է:

LG-ն ստիլուս գրիչով նոր շարքի 3 սմարթֆոն է ներկայացրել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է Q Stylus սմարթֆոնների նոր շարքը՝ ստիլուս գրիչներով:

Ինչպես հայտնում է  Корреспондент-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, նոր շարքում 3 գաջեթ է ներառված, որոնք արտաքինից նույն տեսքն ունեն, սակայն տարբերվում են տեխնիկական առանձնահատկություններով: Բոլոր երեք սմարթֆոնները ներկայանում են 6.2 դյույմ անկյունագծային էկրանով՝ 2160×1080 պիքսել կետայնությամբ, ինչպես նաև խոնավությունից և փոշուց պաշտպանիչ հատկությամբ:

Ընկերությունը դեռևս չի հայտնել... Читать дальше...

Apple-ը նոր ծրագրային ապահովում է ցուցադրել Apple Watch-ի և Mac-ի համար

168.am (168 ժամ) 

Apple կորպորացիայի ներկայացուցիչները հունիսի 4-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ծրագրային ապահովման մշակողների խորհրդաժողովում պատմել են այն նոր գործառույթների մասին, որոնք կստանան Mac-ի սեղանի համակարգիչները եւ Apple Watch-ի սմարթ-ժամացույցները:

Աթլետիկոն կգնի Միլանի կիսապաշտպանին

Tert.am (hy) 

«Միլանի» կիսապաշտպան Սուսոն հնարավոր է կարիերան շարունակի Իսպանիայում:

Ինչպես հայտնում է «As»-ը ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրվում է «Աթլետիկոն»: Սուսոյի պայմանագրում նշված է 40 մլն եվրո հրաժարագին: Տրանսֆերի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Սուսոն «Միլանում» է հանդես գալիս 2015 թվականից, որտեղ եկել էր «Լիվերպուլից»:

Ծխախոտից հրաժարվելու 7 լավագույն միջոց

Гала ТВ 

Գիտնականներն արդեն հազար ու մի պատճառ են ասել ծխախոտից հրաժարվելու համար, իսկ մենք ձեզ կպատմենք, թե ինչպես դա անել: 1.Պետք է դրա համար ձեզ վճարեն Ըստ ամերիկացի փորձագետների՝ փողը ծխախոտից հրաժարվելու լավագույն դրդապատճառն է: Նրանք հավաքել են 6 հազար մարդկանց և բաժանել են մի քանի խմբերի: Մասնակիցների մի խմբին պատմել են ծխախոտի վնասի մասին սարսափելի […]

Չինուհին քաղցկեղով հիվանդ քրոջը փրկելու համար գումարի դիմաց ամուսնանալու պատրաստակամություն է հայտնել ու հավաքել անհրաժեշտ գումարը

Tert.am (hy) 

Կրտսեր քրոջ բուժման համար միջոցներ հավաքող չինուհին կատակ է արել, որ ինքը պատրաստ է ամուսնանալ գումարի դիմաց, ու դրանից հետո նրան հաջողվել է հավաքել անհրաժեշտ գումարը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հեբեյ նահանգի բնակչուհի Ցույ Ցյաոն նպատակ է դրել 500 հազար յուան հավաքել լեյկեմիայով տառապող իր 14-ամյա քրոջ վիրահատության համար (մոտ 78 հազար ԱՄՆ դոլար): Արդյունքում 23-ամյա աղջկան հաջողվել է 800 հազար յուան հավաքել (մոտ 125 հազար դոլար):

Ցյաոն... Читать дальше...

Նայինգոլան. Կարիերաս ավարտելուց հետո չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ ֆուտբոլի հետ

Tert.am (hy) 

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը խոսել է այն մասին, թե ինչով է ցանկանում զբաղվել կարիերան ավարտելուց հետո.

«Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Բելգիայի հավաքական չհրավիրվելը ծանր հարված էր, քանի որ ես արդեն մեկ մունդիալ բաց եմ թողել:

Երբ ավարտեմ ֆուտբոլիստի կարիերաս, չեմ ցանկանում որևէ առնչություն ունենալ ֆուտբոլային աշխարհի հետ:

Այստեղ չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր փոխզիջումների են գնում, իսկ ես սովոր եմ ասել այն, ինչ մտածում և զգում եմ: Դա է իմ խնդիրը, բայց... Читать дальше...

Վ. Հակոբյանն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից և նշանակվել նախարարի օգնական. Սփյուռքի նախարարությունը ներողություն է խնդրում օրենսդրությանը հակասող նշանակման համար

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում Սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:

Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:

Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում շրջանառվում էր այն լուրը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *