Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 07.06.2018

Առաջիկայում կլինի Սյունիքի մարզպետի հրաժարականը

168.am (168 ժամ) 

Հայաստանում արտահերթ ընտրությունների համար կառավարության ծրագրում նշված է շատ կոնկրետ ժամանակահատված` մեկ տարվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Մնացականյանի հանդիպումը

Azatutyun.am 

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա է մեկնել երեկ՝ ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի արտգործնախարարի, Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի սենատորների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ... Читать дальше...

Արմեն Սարգսյանն օրենքներ է ստորագրել

168.am (168 ժամ) 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 7-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց

Azatutyun.am 

Դատարանը բավարարեց «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Տիգրան Սարգսյանի փաստաբան Գրիշա Բալասանյանի միջնորդությունը և փոխարինեց Սարգսյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Տիգրան Սարգսյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։ Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան... Читать дальше...



Արցախի ժողովրդի անունից կարող են խոսել միայն արցախյան իշխանությունները. Ն. Փաշինյան

Tert.am (hy) 

ԼՂ հակամարտության բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը ներկայացնելիս նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց, որ իր այս դիրքորոշումը նորություն չէ, և հիշեցրեց, որ մինչև 1998 թ. Արցախը բանակցությունների լիարժեք անդամ էր, սակայն հայաստանյան իշխանությունները սկսեցին բանակցել Արցախի անունից:

«1998 թ. հետո... Читать дальше...

ԱՄՆ-ում վարորդն անսպասելիորեն դուրս է եկել ավտոմեքենաների շարքից ու առաջ գնալու փոխարեն հետ ընթացել այլ ճանապարհով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Օրերս ԱՄՆ Օհայո նահանգի Վինչեսթեր բնակավայրում միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է իրավապահ մարմինների աշխատակիցների ու համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:

The Daily Mail-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավտոմեքենան ծանրաբեռնված մայրուղով ընթանալիս հանկարծ դուրս գալիս ավտոմեքենաների շարքից, հետ գնալով մտնում այլ ճանապարհ ու շարունակում «հետընթացի» ճանապարհը։

Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Օհայոյի տրանսպորտային վարչության նկարահանող տեսախցիկների միջոցով՝ U.S. 33 մայրուղու վրա... Читать дальше...

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից

Tert.am (hy) 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատական նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց... Читать дальше...

Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է՝ հիմք ընդունելով «КГБ»-ն. Ա. Զուրաբյանը՝ վարչապետին

Tert.am (hy) 

Ազգային ժողովում ժամանակավոր, համաձայնության կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթի ավարտից հետո նրան հարցեր ուղղելու համար հերթագրվեց 11 պատգամավոր, որոնք հիմնականում ներկայացնում են ՀՅԴ և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները։

ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց, թե ինքը վարչապետից հստակ պատասխան է ցանկանում լսել:

«Մենք ուզում ենք կառուցել պետություն, որ քաղաքակրթական մակարդակով եվրոպակա՞ն տիպի, թե՞ ղազախական տիպի երկիր պետք է լինենք։ Չե՞ք կարծում... Читать дальше...

Գեորգի Մուրադյանը մեղավոր էր ճանաչվել ապօրինի ռազմամթերք պահելու մասով, իսկ հետո՝ արդարացվել. պարզաբանում

Аравот 

Հինգ ամիս և տասն օր տևած կալանքից հետո Մուրադյանը ապօրինի ռազմամթերք պահելու մասով մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 5 ամիս 10 օր ազատազրկման և ազատ արձակվել դատարանի դահլիճից:

Հայաստանի հավաքականն իր անորակ խաղին համապատասխան շարունակում է նահանջը

Hetq  

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հունիս ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը, այս տարվա ընկերական հանդիպումներում շարունակելով իր անփառունակ, դժգույն ու անատամ ելույթները, նահանջել է 2 տեղով՝ հայտնվելով 100-րդ հորիզոնականում՝ ունենալով 338 հաշվարկային միավոր: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի թիմը մայիսի 29-ին 1-1 խաղաց Մալթայի հետ, իսկ հունիսի 4-ին՝ 0-0 Մոլդովայի հետ:

Եվրոպական միության աջակցությամբ անցկացվեց աննախադեպ նորաձևության ֆորում Հայաստանում

Аравот 

Վերջերս Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ալիքի հետ զուգընթաց նաև կազմակերպվել է Նորաձևության ֆորում Երևան 2018, որն առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում՝ միջազգային և տեղական փորձագետների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում՝ բազմաթիվ …

Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակել

168.am (168 ժամ) 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Այվազյանը նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Փաշինյանը հանձնարարական է տվել իրավապահներին Մարտի 1-ը բացահայտել ու իրենց անունը ոսկե տառերով գրել ՀՀ պատմության մեջ

Аравот 

Խոսելով կոռուպցիոն չարաշահումները բացահայտելու գործում իրավապահ համակարգի դերի մասին՝ վարչապետն ասաց, որ իրենց նպատակը չէ բանտերը լցնել, պետք է պետությանը հասցված վնասները փոխհատուցեն ու իրենք վհուկների որս հաստատ չեն սկսելու:

ԱՄՆ-ն, ըստ էության, պատժամիջոցներ է սահմանել իր իսկ գործընկերների նկատմամբ, նրանք, ինչ է, Ղրի՞մն են անեքսիայի ենթարկել. Պուտին (ուղիղ միացում, թարմացված, տարբերակ 5)

Tert.am (hy) 

15.26

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ կապի ձևաչափով ռուսաստանցիների հետ շփման ժամանակ անդրադարձել է միջազգային հանրության հետ Ռուսաստանի հարաբերություններին, մասնավորապես՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանմանը:


Պուտինը, պատասխանելով լրագրողի՝ «ինչո՞ւ աշխարհում չեն ցանկանում լսել Մոսկվայի ձայնը» հարցադրմանը, ասել է. «Դա Ռուսաստանին զսպելու միջոց է: Ինչի համար է դա արվո՞ւմ. տեսնում են, որ Ռուսաստանը մրցակից է դառնում»:


ՌԴ ղեկավարն ընդգծել է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *