Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 14.06.2018

Բրազիլիայում փառատոնի ժամանակ լուսանկարիչը հայտնվել է ձիերի սմբակների տակ՝ փորձելով լավ կադր ստանալ (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Բրազիլիայի Մարաժո կղզում ձիարշավի ամենամյա փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է ոչ միայն ականատեսների, այլ նաև համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:  

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փառատոնի ժամանակ լուսանկարիչ Միգել Արկանջո Պաչեկոն դուրս է եկել ճանապարհի վրա՝ վազող ձիերին լուսանկարելու համար, սակայն արդյունքում նա ոչ թե գեղեցիկ կադրեր, այլ մի շարք վնասվածքներ է ստացել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 42-ամյա տղամարդն անշարժ կանգնել է արշավի մասնակիցների ճանապարհին և ընկել վազող ձիերի սմբակների տակ... Читать дальше...

Փաշինյանը կարևորել է ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան ֆինանսական շուկայում

Azatutyun.am 

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի... Читать дальше...

Մարոկկոն 5 միլիարդ դոլար եկամուտ է խոստանում ՖԻՖԱ-ին՝ ԱԱ-2026-ը հյուրընկալելու դեպքում

Ilur  

Մարոկկոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել։ Աֆրիկյան երկրի մրցակիցն է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի համատեղ հայտը։ - Մարոկկոն պնդում է, որ իրենց երկրում Մունդիալն ան...

Պետական վերահսկողական ծառայությունն աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում․ մամուլի քարտուղար

Tert.am (hy) 

Պետական վերահսկողական ծառայությունը աուդիտ է անցկացնում Սփյուռքի նախարարությունում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին  հայտնեց նախարարության մամուլի քարտուղար Նունե Այլանջյանը:

«Ներկա փուլում աուդիտ է անցկացվում, ինչպես որ հայտարարել էր նախարարը, և սպասում ենք արդյունքներին: Ենթադրվում է, որ դրանք կլինեն մյուս շաբաթվա առաջին կեսին և, բնականաբար, կհրապարակվեն»,-ասաց նա:

Ավելի վաղ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ նախարարության աշխատանքում, մասնավորապես` «Արի տուն»... Читать дальше...



Մերձմոսկովյան շրջանում ինքնաթիռը սխալմամբ մոտ 40 տոննա ջուր է լցրել ՃՈ աշխատակիցների վրա (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը մոտ 40 տոննա ջուր է լցրել հերթապահող ՃՈ աշխատակիցների վրա: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Россия 24»-ի YouTube-ի ալիքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմը պետք է ջուրը լցներ անտառի վրա, սակայն ջրի ուժեղ հոսքը թափվել է ճանապարհի վրա՝ այն հատվածում, որտեղ գտնվել են ՃՈ աշխատակիցների ավտոմեքենաներն ու տեսուչը:

Նշվում է, որ տեղի ունեցածը նկարահանել է միջադեպի պահին ավտոմեքենայում նստած հերթապահը... Читать дальше...

Երբ չկա պատշաճ ճնշում կառավարության վրա, այն թուլանում է, սկսում է մտածել, որ ինչ անենք՝ լավ կլինի. Վրաստանի պաշտպանության նախկին նախարար

Tert.am (hy) 

Վիզաների ազատականացման գործընթացը դրական է, բայց կարևոր է, որ այն չդառնա սին հույս մարդկանց համար: Այս մասին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին:

Նա բերեց վիզաների ազատականացման Վրաստանի օրինակը. «Դա հոյակապ է, բայց ամբողջ գործընթացը վատ կառավարվեց: Այդ օրը, երբ պետք է ստորագրվեր վիզաների ազատականացման փաստաթուղթը, բեմ էր տեղադրվել Թբիլիսում, մարդիկ սպասում էին, բայց մեզ ասացին... Читать дальше...

Սասնա Ծռերից Արթուր Մելքոնյանի նկատմամբ փոխվեց խափանման միջոցը, նա ազատ արձակվեց

Гала ТВ 

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանն այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը, որով էլ փոխարինվեց խափանման միջոց կալանքը: Այս միջնորդությունը ներկայացրել էր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իսկ մեղադրող դատախազը չէր առարկել: Արթուր Մելքոնյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Արթուր Սողոմոնյան. Այնքան էլ չէի հավատում, որ կկարողանանք համոզել Տալալաևին գլխավորել Փյունիկը

Tert.am (hy) 

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը` «Փյունիկը», որը նոր մրցաշրջանից կվերանվանվի ֆուտբոլային ակումբ «Երևան», կղեկավարի ռուս հայտնի մարզիչ Անդրեյ Տալալաևը:

Читать дальше...

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներն իրենք են զանգահարել Նիկոլ Փաշինյանին. ռուս պրանկերները մանրամասներ են պատմել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) մանրամասներ են պատմել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ զրույցի մասին: Ինչպես «Комсомольская правда»-ին պատմել է Վովանը, զրույցը հենց իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ոչ թե նրանք են զանգահարել ԵԱՀԿ, այլ Գրեմինգերի ներկայացուցիչներն են զանգել իրենց:

«Մեր հեռախոսահամարն արդեն շրջում է եվրոպացի պաշտոնյաների գրասենյակներում, միայն թե նրանք չգիտեն, որ հեռախոսահամարը պատկանում է պրանկերների... Читать дальше...

«Ծառուկյան դաշինք»-ը դեմ է քվեարակել ԱԺ բյուջեի կատարողականին

Гала ТВ 

ՀՀ Ազգային ժողովն այսօր հաստատել է 2017 թվականի բյուջեի կատարողականը։ Կատարողականն ընդունվել է ձայների 65 կողմ եւ 23 դեմ հարաբերակցությամբ։ Դեմ քվեարկել են միայն «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, որ սա Կարեն Կարապետյանի կառավարության կատարողականն էր:

Կարեն Կարապետյանից վրեժխնդիր լինելու խնդիր չկար. Գևորգ Պետրոսյանը` բյուջեի կատարողականին դաշինքի դեմ քվեարկելու մասին

Tert.am (hy) 

Բյուջեն վերացական փաստաթուղթ չէ, եթե չի կարողանում ապահովել ՀՀ  սահմանադրությամբ  ամրագրված հիմնական երաշխիքային  դրույթների կենսագործումը, իրացումը, ուրեմն բյուջեն չի կատարվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր  Գևորգ Պետրոսյանն` անդրադառնալով 2017 թ-ի բյուջեի  կատարողականին դեմ քվեարկելուն:  «Ոչ մի բյուջեում էլ գրված չէ, որ էս բյուջեն չի ապահովում քաղաքացու կենսամակարդակը չէ՞, միշտ գրվում է, որ բյուջեն սոցիալական է, վեկտոր ունի, տնտեսական խթաններ են լինելու... Читать дальше...

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց

168.am (168 ժամ) 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել բավարարել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Արմեն Գրիգորյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարը

Гала ТВ 

Քիչ առաջ ավարտվեց հանդիպումս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների եւ կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր։ Հանդիպման ընթացքում կարեւորվեց նաեւ […]

«Սասնա ծռեր»-ից Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց

Azatutyun.am 

«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանը այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխարինեց նրա խափանման միջոցը չհեռանալու ստորագրությամբ և ազատ արձակեց դատարանի դահլիճից։ Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էր միջնորդություն ներկայացրել դատարան` նշելով, որ քաղաքական իրավիճակ է փոփոխվել, նվազում է նրանց վերագրվող արարքի հասարակական վտանգավորության բնույթն ու աստիճանը, ուստի միայն այդ փաստարկը դնել կալանքի հարցում, հիմնավոր չէ։ Մեղադրող դատախազ Արթուր... Читать дальше...

Սան Ֆրանցիսկոն ունի քաղաքի պատմության մեջ առաջին սևամորթ քաղաքապետը

Tert.am (hy) 

Սան Ֆրանցիսկոն առաջին անգամ ունի աֆրոամերիկուհի քաղաքապետ, այդ պաշտոնում ընտրվել է սևամորթ կին քաղաքական գործիչ Լոնդոն Բրիդը, գրում է РИА Новости գործակալությունը։

Արտահերթ ընտրությունները նշանակվել էին անցյալ տարվա դեկտեմբերին քաղաքապետ Էդ Լիի անսպասելի մահից հետո։ Հունիսի 5-ին կայացած նոր ընտրություններում քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներն էին քաղաքի վերահսկիչ խորհրդի ղեկավար Լոնդոն Բրիդը, կորեական ծագմամբ Ջեյն Կիմը և նահանգի նախկին սենատոր Մարկ Լենոն, որը բացահայտ կերպով... Читать дальше...

10 կամավոր, ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր. կորած երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են

168.am (168 ժամ) 

ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *