Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 19.06.2018

ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն

168.am (168 ժամ) 

Եվրոպական Միությունը սկսած 2014 թվականից Հայաստանին շուրջ 120 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել՝ ուղղված տնտեսության և նորարարությունների զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը:

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Hetq  

Ծավալված քննարկման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց մտահոգությունները եւ ոլորտում առկա խնդիրները՝ կապված կաթի մթերման գնի, անմիջական ֆինանսական աջակցման տրամադրման, անասնապահության արդյունավետության եւ ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ։

Ինչու են բանակցությունները հայտնվել փակուղում

168.am (168 ժամ) 

«ՌԴ իշխանություններն ապացուցեցին, որ կաշխատեն ցանկացած գործչի հետ, ում ժողովուրդը կընտրի, բայց պետք է նաև տեսնել, թե ինչպիսին է լինելու այդ իշխանության քաղաքականությունը»,- ասաց Սկակովը:

Թուրքիայում 2 զինծառայող մահացել է ՔԲԿ-ի կազմակերպած պայթյունի հետևանքով

Tert.am (hy) 

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ նահանգում, երկու զինծառայող մահացել է և երեքը վնասվածքներ են ստացել պայթյունի հետևանքով, որը կազմակերպել են երկրում արգելված Քրդական Բանվորական կուսակցության անդամները: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

«Հունիսի 19-ին Շիրնակ քաղաքի մոտակայքում անջատողական ահաբեկչական կազմակերպության տեղադրած ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով մահացել է երկու և վիրավորվել երեք մարտական ընկեր»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է... Читать дальше...

Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը

Azatutyun.am 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։ Նախաքննական մարմինն ստացել է «Արաբկիր» ԲՀ-ում հունիսի 7-ին մահացած 5 ամսական երեխայի մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը», նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտըեի դեպարտամենտը: Հաղորդագրությունում նշվում է, որ 2018 թվականի հունիսի... Читать дальше...



Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Tert.am (hy) 

Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից, համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:

Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ավտովթար է տեղի ունեցել Այգեստան գյուղի մոտակայքում. մեկ մարդ մահացել է

Tert.am (hy) 

Հունիսի 19-ին՝ ժամը 16։52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին` Այգեստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ս. Բ., ծնված 1957 թ.) և «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ ՌԴ քաղաքացի Անտոն Յակովլև, ծնված 1987 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը... Читать дальше...

Գիտնականները պարզաբանել են Արեգակնային համակարգի առեղծվածային երևույթը

Tert.am (hy) 

Կալիֆոռնիայի համալսարանի մոլորակագետները բացահայտել են կամարաձև ամպային կառուցվածքի առաջացումը Վեներայի մթնոլորտում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, գիտնականների խոսքով՝ այն իրենից ներկայացնում է անսովոր կայուն գրավիտացիոն ալիք, որը ձևավորվում է մոլորակի լեռնաշղթաներին քամու բախման արդյունքում: 

Մթնոլորտի վերին շերտերում գտնվող ամպային կամարի լայնությունը կազմում է 10 000 կմ: Կառույցը նկատել է ճապոնական տիեզերանավը 2015 թվականին: Երկարատև ուսումնասիրության... Читать дальше...

Երևանում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը

168.am (168 ժամ) 

Երևանի Կարապի լճի հարակից տարածքում հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ֆրեսկո» ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը:

Ինչո՞ւ էին ԱԺ խմբակցությունները կողմ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Гала ТВ 

Ցանկացած ոք, ով զինվորից խլել է իր բաժին հացը, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ, այսպիսին է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի դիրքորոշումը, ով ԱԺ-ում հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: ՀՀԿ-ն կողմ քվեարկելու որոշումը կայացրեց փակ դռների հետևում, որից հետո խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը դժգոհությամբ ներկայացրեց […]

Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին

Azatutyun.am 

2017 թվականի նոյեմբերի 21-ին մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքով շարունակվող քննության գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Դեպքի առթիվ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով տարվող նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ականազերծում և... Читать дальше...

ՀՀ-ին աջակցությունը մեծացնելու վերաբերյալ կոնգրեսականների՝ Պոմպեոյին ուղղված նամակը լուրջ է, որին լուրջ պատասխան պետք է հետևի․ Սուրեն Սարգսյան

Tert.am (hy) 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ դժվար է ասել, թե արդյոք ԱՄՆ կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակի արդյունքում Հայաստանին նոր աջակցության փաթեթ կտրվի, թե ոչ, բայց, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը հետևում է ներհայաստանյան իրադարձություններին և որոշակի ազդակներ կուղարկի:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ այլ երկրներին նախատեսվող աջակցության չափը ԱՄՆ-ն արդել նախատեսել է, պետք է հասկանալ՝ արդյոք հնարավորություն կա հիմա փոփոխություններ կատարելու արդեն իսկ նախատեսված բյուջեով:

«Հայտնի չէ... Читать дальше...

Գորիս-Տաթև-Աղվանի ավտոճանապարհը երկկողմանի բացվել է

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին Գորիս- Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն

Միգրացիոն սկանդալ ԱՄՆ-ում

Ilur  

ԱՄՆ-ում միգրացիոն  սկանդալ է ծավալվում՝ նոր նորմերի պատճառով, որոնց համաձայն՝ սահմանային ռեժիմը խախտողներին մեղադրանքներ են ներկայացնում, իսկ նրանց երեխաներին ուղարկում են հատուկ մեկուսարաննե...

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Tert.am (hy) 

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախարարություն էր հրավիրել կաթ վերամշակող խոշոր ընկերությունների և երեկ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած` կաթ արտադրող ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին։

Նախարարը հայտնեց, որ ստեղծվելու է կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, և հրավիրեց երկու կողմի մեկական ներկայացուցչի՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։

Նախարար Արթուր Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ մշակման փուլում է  ՀՀ-ում անասնապահության զարգացման հայեցակարգը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *