Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 20.06.2018

Պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը կշարունակի զարգանալ

Гала ТВ 

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցության ներկայիս մակարդակը և փոխադարձ հետքաքրքրություն ներկայացնող ուղղությունները, նշելով, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է,որ ՀՀ կառավարությունը հաստատել է Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ նշանակելու պաշտպանության նախարարության առաջարկը... Читать дальше...

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետը կալանավորվել է

Ilur  

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մա...

«Եղան նաեւ օդիոզ նշանակումներ». Արթուր Բաղդասարյանը՝ Փաշինյանի կադրերի մասին

Аравот 

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր Արթուր Բաղդասարյանի ընտանիքից: Նա պատասխանեց. «Ունեմ 3 երեխաներ, տղաս ամուսնացած է, սպասում եմ, որ մի լավ թոռնիկ ունենամ, աղջիկս նշանված է, փոքր աղջիկս էլ 10 տարեկան է: Ես եմ եւ իմ կինը, նաեւ իմ տանն է ապրում իմ զոքանչը, որը շատ լավ կին է, շատ համով բաներ է պատրաստում»:

Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանափոխության մասին Հունաստանի հետ կնքված պայմանագիրը

Tert.am (hy) 

Մակեդոնիայի խորհրդարանն ավարտել է Հունաստանի հետ երկրի անվանափոխության մասին պայմանագրի վավերացման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, վավերացման գործընթացը խորհրդարանում մեկնարկել էր երեքշաբթի: Չորեքշաբթի Մակեդոնիայի խորհրդարանի անդամները 120-ից 69 կողմ ձայնով հաստատել են օրինագիծը, որի համաձայն Մակեդոնիան կանվանափոխվի և կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Հիմնական ընդդիմադիր ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն... Читать дальше...



Գերմանիայի քաղաքական գործիչները պահանջում են հավաքականից հեռացնել Օզիլին և Գյունդողանին

168.am (168 ժամ) 

Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները կոչ են արել Գերմանիայի հավաքականի ղեկավարությանը՝ ԱԱ-2018-ին ազգային թիմի կազմից հեռացնել Մեզութ Օզիլին և Իլկայ Գյունդողանին, ովքեր ավելի վաղ նկատվել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և լուսանկարվել էին երկրի լիդերի հետ:

Audi-ն ու Hyundai-ը կմիավորվեն՝ ջրածնային ավտոմեքենաներ ստեղծելու համար

Tert.am (hy) 

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը համաձայնություն է ստորագրել հարավկորեական Hyundai Motor Group մեքենաշինական ընկերության հետ՝ համատեղ ջրածնային ուժասարքեր մշակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:

Ընդ որում, պայմանագրի պայմանների համաձայն՝ համագործակցության արդյունքից կարող են օգտվել թե՛ Volkswagen-ը, թե՛ Kia-ն, սակայն իրար բաժնետոմսեր ձեռք բերելու մասին խոսք չկա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոարտադրող ընկերությունները մտադիր են փոխանակվել ապագայում նույն ագրեգատներից օգտվելու լիցենզիաներով... Читать дальше...

Շատ ավելի ճիշտ կլիներ, որ Ն. Փաշինյանը կոնկրետ ասեր՝ ինչ նկատի ուներ, որ ուրիշները ինքնաքննադատությամբ չզբաղվեին. Դ. Հարությունյան

Tert.am (hy) 

Tert.am-ի հետ զրույցում Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի վերաբերյալ հայտարություններին, ինչպես նաև հարցին, թե ինչով է զբաղվում պաշտոնանկությունից հետո:

-Պարոն Հարությունյան,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների վերաբերյալ ֆեյսբուքյան  գրառումը սոցցանցերում քաղաքական և  լրատվական ոլորտի ներկայացուցիչների կողմից բուռն և տարաբնույթ  քննարկման առիթ դարձավ: Իհարկե, ավելի ուշ նա պարզաբանեց՝ ասելով. «Ես ընդամենն ուզում եմ... Читать дальше...

Արթուր Բաղդասարյանը խոստովանում է, որ ինքը նպատակ է ունեցել, որ մարտի 1-ի հավաքին քիչ մարդ գա ու պաշտոն է ստացել

Аравот 

Մարտի 1-ի բացահայտման մեջ խիստ շահագրգիռ եմ նաեւ ես ինքս, որովհետեւ շատ կեղտոտ լրատվական հակաքարոզչություն իմ դեմ իրականացվեց: Նայում ես, youtube-ում գրված է՝ փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար եւ հետո եղավ Մարտի 1: Ժողովուրդ ջան, ես Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել եմ մայիսի 5-ին, գուցե իմ որոշումը ճիշտ չի հասկացվել, բայց ես դա արել եմ մի բանի համար, որ ավելի շատ մարդու արյուն չթափվի»:

«Թալանի վերջը եկել է, էլ չի գալու այդ ժամանակը». ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց մենակ թողնել Մանվել Գրիգորյանին

Гала ТВ 

«Մանվել Գրիգորյանը Ղարաբաղյան շարժման և հայոց պետականության վերականգնման, Հայաստան պետության զարգացման այն խոչընդոտն էր, որը Ղարաբաղյան շարժումը ձգեց 30 տարի»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում մեր լրագրողի հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը: Նրա գնահատմամբ Հայաստանում թալանի վերջը եկել է, և այլևս որևէ պաշտոնյա կամ չինովնիկ չի կարողանալու նախկինի նման պետության ու ժողովրդի […]

«Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց». Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերին

Armedia.am (arm) 

Տեսանյութը նկարահանող անձը նշում է, որ առաջին հայացքից թվում է, թե արջը պետք է 5-6 տարեկան լինի, սակայն, կենդանուն զննելուց հետո պարզվում է, որ վերջինս ավելի մեծ է. պարզապես փոքր է երևում:

Կոլորադոյում թենիսի գնդակի մեծության հասնող կարկուտ է տեղացել (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի հյուսիսային շրջաններում եղանակային անոմալիաներ են դրսևորվել: Ինչպես գրում է The Weather Channel եղանակի տեսության կայքը, հունիսի 20-ին Կոլորադոյում մեծ քանակությամբ կարկուտ է տեղացել:

Բացի այդ, նշվում է, որ կարկտահատիկները չափսերով համեմատելի են թենիսի գնդակի հետ: «Տարբեր վայրերում տարբեր չափսի կարկուտներ են տեղացել՝ 25 ցենտանոց մետաղադրամից մինչև թենիսի գնդակի չափսի», - գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ լուսանկարներ հրապարակելով սոցցանցերում:

Ինչպես... Читать дальше...

Քրիստինե Խանումյան. Ոսկյա գառների լռությունը

Ilur  

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, եւ անշուշտ՝ տեղին: Եւ այդուհանդերձ, ուզում եմ հարցնել՝ ովքե՞ր են գրել միլիոնավոր «դանոսները»: Դովլաթով Լռությունը ոսկի է: Գառներից ամ...

ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը. armtimes.com

Аравот 

Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ծանրոցների մեջ երեւում են «NAGORNO KARABAKH CRISIS VICTIMS» գրությամբ արկղեր: Ծանրոցների վրա գրված է նաեւ կայքի հասցե՝ «www.gofundme.com/Karabakh»: Այս գրությամբ ծանրոցների պարագաները գնվել են Ապրիլյան պատերազմի …

Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ

Гала ТВ 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր»՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի... Читать дальше...

Ակումբները կյանքի մայրամուտն ապրողների համար են, որտեղ «բլոտ, շաշկի, լոտո» խաղալով են զբաղված. Ռուբեն Գևորգյանը` ԵԿՄ-ն ակումբ դարձնելու մասին

Tert.am (hy) 

Tert.am-ի հետ զրույցում «Երդվյալ Ազատամարտիկների Միության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ընդգծեց, որ ապրիլյան  պատերազմի ժամանակահատվածում բանակի կողմից իրենց ևս զենք տրվել է, բայց այն վերադարձվել է  բանակին:

-2016 թ-ին «Երդվյալ Ազատամարտիկների Միության» անդամները ևս մեկնել են Արցախ՝ կամավոր հիմունքներով մարտական հերթապահություն կատարելու: Ձեզ զենք-զինամթերք, սննդամթերք որքա՞ն է տրվել, և արդյոք դրանք նպատակային են օգտագործվել: Զենքը վերադարձվե՞լ է բանակին:

-  Այո... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *