Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 21.06.2018

Ոստիկանության 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ, այսօր այդ մասին հայտարարություն կլինի․ Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ոստիկանության 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը:

«Այդ չարաշահումների մասին ոստիկանության լրատվական վարչությունն այսօր հայտարարությամբ հանդես կգա»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր են ձերբակալություններ, ոստիկանապետը պատասխանեց՝ ընթացքը ցույց կտա:

Դիտարկմանը, թե ոստիկանությունը, կարծես թե, չի համագործակցում ԱԱԾ-ի հետ, նա ասաց․ «Նման իրավիճակ չկա»... Читать дальше...

ԵԿՄ-ն օջախ է, պետք չէ մեկի պատճառով բոլորին գող ու ավազակ պիտակավորել, ԵԿՄ-ն պետք է պահել. Ռազմիկ Պետրոսյան

Tert.am (hy) 

Ես երբեք Երկրապահ կամավորական միության նախագահ դառնալու հավակնություն չեմ ունեցել, չունեմ, չեմ էլ ունենալու. որքան էլ նեղացած ենք եղել, այն օջախ է, սրբավայր, մեկի արածը պետք չէ բոլորին վերագրել, ԵԿՄ-ն պետք պահել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ԵԿՄ վարչության նախկին անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեկ ինչո՞ւ են եղել ԵԿՄ կենտրոնական գրասենյակում և ի՞նչ են քննարկել ԵԿՄ անդամների , փոխնախագահի հետ:

«Կառույցի հասցեին հնչող... Читать дальше...

Վառելիքը մաս-մաս դուրս է բերել զորամասից և վաճառել տարածաշրջանում գործող լցակայանների սեփականատերերին. ԱԱԾ

Гала ТВ 

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018 թվականի հունիսի 11-ին և 12-ին ՀՀ զինված ուժերի առանձին զորամասերում բացահայտվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացումների դեպքեր: Պարզ է դարձել, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս […]

ԱԱԾ. 2017 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2018 թվականի հունիսը N զորամասի մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ դուրս են գրել և յուրացրել մեծ քանակությամբ վառելանյութ

Аравот 

Հարկ է հատուկ շեշտել, որ զինծառայողների կողմից կատարված նման գործողությունները զգալի նյութական վնաս է հասցնում ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ինչպես նաև բացասաբար է անդրադառնում ՀՀ սահմանների անվտանգության ապահովման գործընթացի և զինված ուժերի մարտունակությանը, մարտական պատրաստակամության վրա՝ նախադրյալներ ստեղծելով արտակարգ պատահարներ համար:

«Շփման գծում կան կուտակումներ եւ 2016-ի ապրիլից առաջին անգամ է այսպիսի իրավիճակ, չասե՞նք». Դավիթ Բաբայան

Аравот 

Մենք ճշտեցինք, այսինքն, այս պահին ապրիլյան պատերազմի կրկնությունը չի՞ բացառվում՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ոչ մի բան չի բացառվում, բայց դրա հավանականությունը կախված է ինչպես նշեցի, վերոհիշյալ գործոններից»:

ԱՄՆ-ը և ԱՄՀ-ը ողջունում են հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Ուկրաինայում

Azatutyun.am 

Միացյալ Նահանգներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գովել են Ուկրաինային անկախ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նպատակով օրենսդրություն ընդունելու համար, բայց նշել նաև, որ շատ ավելի աշխատանք է պահանջվում բարեփոխումներն ավարտին հասցնելու և ԱՄՀ վարկերն ապահովելու համար: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ սա կարևոր քայլ էր եվրոպական ապագա ձեռք բերելու համար, ինչը պահանջում էր ժողովուրդը «Արժանապատվության հեղափոխության» ժամանակ: «Այս քայլերով կհաստատվի, որ դատարանը կարող է ջախջախել կոռուպցիան... Читать дальше...

Կառավարությունը Վահրամ Բաղդասարյանի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին 3 տարով արտոնություն տվեց

Tert.am (hy) 

Այսօր կառավարության հերթական նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշման նախագիծը:

Ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ՍՊ ընկերությունը նախատեսում է կազմակերպել... Читать дальше...



Բախտաձեի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում

Azatutyun.am 

Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության ներկայացրած ծրագիրը, որը կոչվում է «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում», երեկ վստահության քվե է ստացել խորհրդարանում: Բախտաձեն ասել է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կառուցվածքային բարեփոխումներ են կատարվելու: Նա նշել է, որ ներկայիս 14 նախարարությունների փոխարեն նախատեսվում է ունենալ 11-ը, չհստակեցնելով, թե որ նախարարություններն են կրճատվելու: Փոփոխություններից, նոր նշանակումներ կատարելուց հետո, կառավարությանը վստահություն հայտնելու հարցը կրկին մտնելու է խորհրդարան... Читать дальше...

Մամուկա Բախտաձեի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում

Azatutyun.am 

Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության ներկայացրած ծրագիրը, որը կոչվում է  «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում», վստահության քվե ստացավ խորհրդարանում: Հունիսի 20-ին անցկացված քվեարկության արդյունքում կողմ են քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 6-ը: Բախտաձեն ասել է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կառուցվածքային  բարեփոխումներ են կատարվելու: Նա նշել է, որ ներկայիս 14 նախարարությունների փոխարեն նախատեսվում է ունենալ 11-ը՝ չհստակեցնելով, թե որ նախարարություններն են  կրճատվելու: Փոփոխություններից... Читать дальше...

70 միլիոն դրամ՝ շախմատի, եզդիերեն և քրդերեն դասագրքերի տպագրության նպատակով

Hetq  

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց շախմատ առարկայի, եզդիերեն և քրդերեն դասագրքերի տպագրության նպատակով կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 70 միլիոն դրամ: Նախարարությանը գումարը հատկացվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

«Զիբիլիքսի» գործը վերաբացվել է. ՀՔԾ

Tert.am (hy) 

««Ելք» դաշինքի կողմից իրավապահներին ներկայացրած՝ «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործը, որը կարճվել է նախորդ տարվա հուլիսին հանցակազմի բացակայության պատճառով, վերաբացվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Նախորդ տարի 2 քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ-ի 154.2 և ՔՕ-ի 149-րդ հոդվածների հատկանիշներով, որն ընդունվել էր մեկ վարույթ: Այնուհետև գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով: 07.06.2018թ.-ին Երևան... Читать дальше...

Փոփոխություն՝ պատվաստումների քաղաքականության մեջ. ԱՆ

Hetq  

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով նախարարությունը պարզաբանում է. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց

Tert.am (hy) 

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 73 կողմ 2 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ:

Նախագծին ձեռնպահ քվեարկեց միայն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը:

Նշենք, որ ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նախագծով պարտադիր բաղադրիչը պահպանվելով՝ առաջարկվում է ամրագրել, որ քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս... Читать дальше...

«Արա Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն». Ամատունի Վիրաբյան. «Հայկական ժամանակ»

Аравот 

Պապյանը չժխտեց, որ հրապարակավ քննադատել է Վիրաբյանին։ Ավելին՝ ասաց, որ իր համար անընդունեյի է այն փաստը, որ Վիրաբյանը քննադատել է «Ելք» դաշինքին ու ասել, որ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն Կասյանին. «Կասյանն այն սրիկան է, որը կործանել է հայոց պետականությունը, համեմատելու բաներ չեն»։

Պատերազմի նախապատրաստվելու ռեժիմում

Аравот 

Սկիզբը՝ այստեղ Հայաստանն ու Արցախը փոխադարձ քաղաքական կուրսին աջակցություն են հայտնում Վերջերս խորհրդարանում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը դիտարկում էր արել, թե տարօրինակ է, որ ՀՀ կառավարության ծրագրում մի մոտեցում է որդեգրված, որտեղ հավասարության նշան է դրվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, սադրանքների ու դիվերսիաների հետեւանքով խոչընդոտվել է բանակցային գործընթացը: Մեր քննադատական խոսքին միջազգային …

Հս․ Կորեան ԱՄՆ-ին է փոխանցել Կորեական պատերազմում զոհված 200 ամերիկացի զինվորների մնացորդները

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իրենց է փոխանցել Կորեական պատերազմի ժամանակ զոհված 200 ամերիկացի զինվորների մնացորդները, գրում է korrespondent.net-ը։

«Մենք վերադարձրինք մեր ընկած հերոսների մնացորդները», - ասել է Թրամփը՝ Մինեսոտա նահանգում ունեցած հանրահավաքի ժամանակ։

Ավելի վաղ զինվորների մնացորդների հնարավոր արտահանձնման մասին տեղեկացրել էր CNN-ը՝ չհստակեցնելով արտահանձնման վայրն ու ժամկետը։

Հիշեցնենք, որ Կորեական պատերազմում սպանվել է ավելի... Читать дальше...

ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխված նախագիծը, ըստ որի՝ բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժերն ու տուգանքները

Tert.am (hy) 

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորներից ստացել են թվով 7 առաջարկություններ:

... Читать дальше...

Մոլդովայում կոչ են արել դուրս գալ քաղաքացիական անհնազանդության՝ «ինչպես Հայաստանում». НГ

Tert.am (hy) 

Քիշնևի բնակիչների կողմից քաղաքապետ ընտրված, բայց քաղաքային դատարանի որոշմամբ մանդատից զրկված Անդրեյ Նեստասեն կոչ է արել իր ընտրողներին դուրս գալ բողոքի ակցիայի: Փողոց դուրս գալու կոչով են հանդես եկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք դժգոհ են դատավորների ինքնիրավչությունից և իշխանությունների լռությունից, գրում է «Независимая Газета»-ն:

Նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ Քիշնևում ընտրությունների վերաբերյալ դատարանի որոշումը շատ հարցեր է առաջացնում: Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով դատավճիռը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *