Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 24.06.2018

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը զբաղեցրել է չորրորդ տեղը

Tert.am (hy) 

Փարիզում ավարտվել է Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակել է 11 միավոր և այդ ցուցանիշով միայն զիջել է 12 միավոր վաստակած Հիկարու Նակամուրային:

Читать дальше...

Սաուդյան Արաբիայում կանայք տոնում են մեքենա վարելու արգելքի պաշտոնական չեղարկումը

Tert.am (hy) 

Սաուդցի կանանց պաշտոնապես թույլատրել են նստել մեքենայի ղեկին: Թագավորությունում տասնամյակներ շարունակ տևած մեքենա վարելու արգելքը վերացվել է: 

Ինչպես հաղորդում է BBC-ն, կանայք արաբական երկրում տոնում են իրենց նոր հնարավորությունը, որի մասին առաջին անգամ հայտարարվել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Այս ամիս կանանց հանձնվել են առաջին վարորդական իրավունքները: 

Աղբյուրը ընդգծում է, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր ողջ աշխարհում, որտեղ կանանց արգելվում էր մեքենա վարել, և նրանց տեղաշարժի... Читать дальше...



Մենք սատարել ենք ՀՀԿ-ին, չի բացառվում առաջիկայում այլ ուժի սատարենք. ԵԿՄ հայտարարությունը. armtimes.com

Гала ТВ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն մի քանի ժամ էր, Երկրապահ կամավորականների միությունը վարչության նիստ էր հրավիրել: Նիստին մասնակցեցին ոչ միայն ԵԿՄ հայտնի անդամները, վարչության կազմը, այլեւ ազատամարտիկներ, որոնք, ինչպես իրենք են հայտնում, անտարբեր չեն կարող լինել: Ազատամարտիկները նիստի կեսից լքել են դահլիճը, ներսում են մնացել ԵԿՄ վարչության անդամները, որոնք փորձել են քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչպես է […]

Անգլիայի հավաքականը ջախջախեց Պանամայի թիմին

Azatutyun.am 

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության G խմբում այսօր Անգլիայի հավաքականը Նիժնի Նովգորոդի մարզադաշտում 6-1 խոշոր հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն: Գոլերը անգլիացիների կազմում խփել են Ջոշ Սթոունզը՝ 8-րդ և 40-րդ րոպեներին, Հարի Քեյնը՝  22-րդ, 45-րդ և 62-րդ րոպեներին և Ջեսի Լինգարդը՝ 36-րդ րոպեին: Պանամացիներից միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆելիպե Բալոյը: Այս պահին անգլիացի Քեյնը 5 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը, երկրորդ տեղը կիսում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և բելգիացի Ռոմելու Լուկակուն... Читать дальше...

ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար. նիստի ավարտին ԵԿՄ-ն հայտարարություն ընդունեց

Tert.am (hy) 

Երկրապահ կամավորական միությունում վարչություն նիստն ավարտվեց, որից հետո էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:

«Բուռն քննարկում էր, ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»,- կատակով նշեց Հայրապետյանը:

Նա շեշտեց, որ, ի վերջո, իրենք հայտարարություն են ընդունել, որտեղ որոշել են.

«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները... Читать дальше...

Դադարեցվեցին ԵԿՄ նախագահի լիազորությունները, կկազմակերպվի նոր համագումար. նիստի ավարտին ԵԿՄ-ն հայտարարություն ընդունեց

Tert.am (hy) 

Երկրապահ կամավորական միությունում վարչություն նիստն ավարտվեց, որից հետո էլ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ սենյակից հնչող բղավոցներին:

«Բուռն քննարկում էր, ձայներ եք լսել: Եթե մի տեղ ասեն, որ երկրապահները նիստ են անում ու աղմուկ չկա, ապա չհավատաք, որ դա ԵԿՄ-ն է»,- կատակով նշեց Հայրապետյանը:

Նա շեշտեց, որ, ի վերջո, իրենք հայտարարություն են ընդունել, որտեղ որոշել են.

«1. ՀՀ ԵԿՄ-ն, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները... Читать дальше...

Իսրայելցի զինվորականները հրթիռ են արձակել Սիրիայի սահմանի կողմից մոտեցող անօդաչուի ուղղությամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Սիրիայի տարածքից երկրի սահմանին մոտեցող անօդաչու թռչող սարքի ուղղությամբ ու ստիպել նրան փոխել ճանապարհը, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը ՝ հղում անելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։

Առայժմ չի հստակեցվում անօդաչու սարքի տեսակը և զինատեսակի հետ կապված այլ մանրամասներ, նշվում է, որ դրա ընթացքին իսրայելցի զինվորականները հակազդել են Patriot տեսակի հրթիռով։

Անօդաչու սարքը չի խոցվել, սակայն հեռացել է սահմանից։

Читать дальше...

«Տապալման դեպքում Բելառուսը ստիպված կլինի մեկ այլ պետության կազմի մեջ մտնել»․ Լուկաշենկո

Azatutyun.am 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ իր երկիրը տնտեսական կայուն զարգացում չապահովելու դեպքում կարող է կորցնել անկախությունը: Այդ մասին Լուկաշնեկոն հայտարարել է շաբաթ օրը՝ Մոգիլյովի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ:   «Մենք ռազմաճակատում ենք: Չենք հաղթահարի այս տարիների դժվարությունները, կտապալվենք` հարկավոր կլինի մեկ այլ պետության կազմի մեջ մտնել: Աստված մի արասցե, կարող են նաև պատերազմ հրահրել, ինչպես Ուկրաինայում», - հայտարարել է Լուկաշենկոն` չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը... Читать дальше...

Սադրանքներ են, որոնք կապ չունեն իրականության հետ. Ասադը՝ ենթադրյալ քիմիական զենքի պահեստների վերաբերյալ լուրերի մասին

Tert.am (hy) 

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը քիմիական զենքի առկայության ու կիրառման մասին լուրերն անվանել է իրականության հետ ոչ մի կապ չունեցող սադրանքներ. այդ մասին նա խոսել է ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Դրանք սադրանքներ են, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա լրատվամիջոցների սեփական երևակայության արդյունքն է, որը տարածվում է համացանցի միջոցով», - ասել է Ասադը։

Ըստ նրա՝ «ամերիկացիներն անընդհատ խաբում ու հարձակվում»։

«Երբ չկա տարրական հարգանք միջազգային նորմերի հանդեպ... Читать дальше...

Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար

Tert.am (hy) 

Գերմանիան ջանքեր է գործադրում իրանական միջուկային գործարքը փրկելու համար, սակայն միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դա բարդ է: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը:

Մեկնաբանելով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչիի հայտարարությունն առաջիկա շաբաթներին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից երկրի դուրս գալու հավանականության մասին՝ Ռոթը նշել է «Ես տեղյակ չեմ նման մտադրություններից»:

«Իրանը գիտի... Читать дальше...

Բողոքի ակցիաներ Մոլդովայի մայրաքաղաքում

Azatutyun.am 

Մոլդովայի մայրաքաղաքում այսօր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով հունիսի 3-ին կայացած Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկման դեմ: Հունիսի սկզբին կայացած քվեարկության արդյունքում հաղթել էր եվրոպամետ թեկնածու Անդրեյ Նաստասեն: Մոլդովայի վերաքննիչ դատարանը, սակայն, չեղյալ հայտարարեց քվեարկության արդյունքները` պնդելով, որ հաղթած թեկնածուն և նրա մրցակիցը` սոցիալիստ Իոն Չեբանը, կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգրքի դրույթները` քվեարկության օրը սոցիալական ցանցերի միջոցով ուղերձով դիմելով ընտրողներին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *