Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 26.06.2018

«Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում». Արմեն Աշոտյան

Аравот 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Լիագումար նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման կարևորությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և օրակարգային այլ կարևոր հարցերի: Արտաքին հարաբերությունների մշտական... Читать дальше...

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը

Гала ТВ 

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրեի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ […]

ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտում է Թուրքիային Կրոնական ազատությունների մասին իր ամենամյա զեկույցում

Tert.am (hy) 

Կրոնական ազատությունների մասին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած 2017 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվում Թուրքիային, Ադրբեջանին և Հայաստանին:

Ինչպես գրում է The Armenian Weekly-ն՝ ամերիկյան զեկույցի մանրամասներին է անդրադարձել Հարութ Սասունյանը՝ ներկայացնելով Թուրքիայում կրոնական ազատությունների մասին հատվածը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բոլոր կրոնական խմբավորումները Թուրքիայում սուննի մահմեդականներից բացի խտրականության և հալածանքների են ենթարկվում:

Պետդեպի զեկույցում ասվում է... Читать дальше...

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենը

168.am (168 ժամ) 

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեցին

Tert.am (hy) 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց Սարի թաղի ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:

Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը խափանման միջոց կալանքը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու կամ գրավ կիրառելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել ավելի վաղ, իսկ մյուսների պաշտպանները խափանման միջոցը փոխելու միջնորդություններ ներկայացրին այսօր:

Հրաչյա... Читать дальше...



Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել

168.am (168 ժամ) 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին ու Ժորա Ավետիսյանին:

Անմարդաբնակ կղզում 30 տարի ապրած մենակյացին բռնի կերպով վերադարձրել են մարդկանց մոտ

Ilur  

Ճապոնացին, որ գրեթե 30 տարի միայնակ, մերկ ապրել է անմարդաբնակ կղզում, բռնի կերպով վերադարձրել են քաղաքակրթություն, հաղորդել է Mirror պարբերականը: Մասաֆումի Նագասակին Ռյուկյու կղզեխմբի անմարդաբնակ...

Բերման է ենթարկվել «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ բազայի տնօրենը. նա կասկածվում է բռնությամբ ինքնիրավչություն կատարելու մեջ

Hetq  

Նշված ընկերության սեփականատերը, նրա հայրը և ընկերության այլ պաշտոնատար անձինք ընկերությունում դեռևս 2016թ. տեղի ունեցած չարաշահումների մեջ մեղադրել են նաև այդ շրջանում ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն աշխատող անձին և պահանջել, որպեսզի դրա դիմաց վերջինս բնակարանն անվանափոխվի իրենցից որևէ մեկի անվամբ:

Ադրբեջանի զինվորական շքերթը, զորավարժությունների անցկացումն իրենց մեջ կրում են ռազմական առումով շանտաժ և ոչ ավելին. ռազմական փորձագետ

Tert.am (hy) 

Ադրբեջանական բանակի ստեղծման 100-ամյակին նվիրված զինվորական շքերթը ներքին և արտաքին սպառման նպատակով է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ներքինը սեփական ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը բարձարացնելու, իր ուժային  գործոնը ցույց տալու համար է, և արտաքինը, մասնավորապես, ուղղված է Հայաստանին, որ իր պատրատակամությունն առարկայական է, ունի համապատասխան զինատեսակներ և եթե ռազմական գործողությունների դիմի, ապա հաջողություն կունենա:  Նաև իր բարեկամներին և ոչ բարեկամներին ուղղված կեցվածքի դրսևորում է»,-ասաց նա... Читать дальше...

Քաղաքացիների՝ հրատապ հարցերով նամակները կքննարկվեն համայնքի ղեկավարների և ավագանու հետ հանդիպումների ժամանակ. Սուրեն Պապիկյան

Tert.am (hy) 

Ինչպես արդեն տեղեկացրել էի, ամռան ընթացքում հանգստյան օրերս նվիրելու եմ համայնքային այցելություններին՝ նախապես հայտարարելով, թե որ մարզում եմ լինելու ընթացիկ շաբաթվա վերջում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանը։

«Եթե ունեք խնդիրներ, որոնք վերաբերում են տվյալ շաբաթվա այցով նախատեսվող մարզի Ձեր համայնքին, ապա կարող եք նամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին կամ s.papikyan@mta.gov.am էլ․հասցեին յուրաքանչյուր երեքշաբթի օրվանից... Читать дальше...

Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Արմեն Աշոտյանի ելույթը Եվրանեսթ ԽՎ-ում

168.am (168 ժամ) 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել, որում ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությանը:

Եթե ինչ-որ նոր բան փոխվի՝ կգանք Հայաստան, բայց դեռ ոչինչ չի փոխվել, մենք էլ նպատակ չունենք վերադառնալու. «Տարոն-Ավիայի» ղեկավարություն

Tert.am (hy) 

«Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանի որդու՝ Տարոն Պապիկյանի խոսքով՝ Հայաստանում գործունեությունը վերսկսելու հետ կապված դեռ ոչինչ որոշված չէ:

«Եթե ինչ-որ նոր բան փոխվի, կգանք Հայաստան, բայց դեռ ոչ մի բան չի փոխվել, մենք էլ նպատակ չունենք վերադառնալ: Ինչ-որ բան փոխվելը նշանակում է, որ մենք Հայաստանում գործող հայկական ընկերություն ենք և օրինակ՝ մեզ նույն կերպ արտոնություններ տան, ինչպես Ռուսաստանում վերաբերում են իրենց սեփական ավիաընկերություններին: Երբ որ այդ հարցը լուծվեց... Читать дальше...

Եվս մեկ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

Аравот 

Երևանի քաղաքապետարանի և Տարոն Մարգարյանի շուրջ օրերս զարգացող իրադարձությունների ֆոնին կցանկանայինք հիշեցնել, որ դեռևս 2013թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հիմք ընդունելով  hetq.am և ilur.am կայքերի հրապարակումները, դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց (ԲՊԱ) էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել հրապարակումներում առկա տեղեկությունների իսկությունը, համադրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալները շրջանառվող տեղեկություններին... Читать дальше...

Թուրքիայում կամրապնդվի ավտորիտար համակարգը

168.am (168 ժամ) 

«Այս դեպքում էական չէ, թե ինչ ազդակներ և ուղերձներ են հնչում Հայաստանից, քանի որ մյուս կողմը մերժողական դիրքորոշում ունի: Ժխտողականությունն ամենաբարձր մակարդակով հովանավորվում է»,- ընդգծեց Աքչամը:

Թրամփը և Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենան

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թարմփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում հուլիսի 11-12-ին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *