Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 27.06.2018

ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը պնդում է՝ իրեն ոչ ոք չի ստիպել հրաժարականի դիմում ներկայացնել

Tert.am (hy) 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը լիազորությունների կատարումից իր հրաժարականը բացատրում է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ նշելով, որ օրերս կընդունվի հրաժարականի իմ դիմումը, կավարտի նաև աշխատանքը թանգարան-ինստիտուտում, որը տևել է տասը տարի, որից վերջինը՝ հաստատության ղեկավարի կարգավիճակում:

«Նախ երկու կարևոր պարզաբանում: Առաջինը՝ իմ հրաժարականը... Читать дальше...

ԿԳ նախարար. «Արեւիկ Անափիոսյանը Սեդա անունով մայրիկ չունի»

Аравот 

Արձագանքելով Aravot.am-ի «ԿԳ փոխնախարարի մորը վերապատրաստելու իրավունք է շնորհվել» լուրին ԿԳ նախարարությունից ասացին, որ ԿԳ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի մոր անունը ոչ թե Սեդա է, այլ Ռուբինա եւ նա վերապատրաստումով չի զբաղվում: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արեւիկ Անափիոսյանը Սեդա անունով մայրիկ չունի»: Իսկ ավելի վաղ պատասխանելով մեր՝ վերապատրաստելու իրավունք ստացած …

Sevan Startup Summit-2018-ի 50.000 դոլար մրցանակային ֆոնդին է ավելացել ևս 100.000 դոլար ներդրումային ֆոնդ

168.am (168 ժամ) 

Հուլիսի 22-29-ը Սևանի ափին կկայանա հերթական Sevan Startup Summit-ը: Այս տարի սամմիթին կմասնակցի շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ։



ՃՈ-ն դեռ տվյալներ չունի վարորդների այն խմբի պահանջարկի վերաբերյալ, որոնց մասին վարչապետն ասել էր՝ «ինչքան գոլդ ա մարդու համարը, այդքան զգույշ լինի»

Tert.am (hy) 

Tert.am-ի հետ զրույղում ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն անդրադառնում է  վարորդների կողմից՝ երթևեկության կանոնների ու այդ թվում՝ արագությունների գերազանցման-չգերազանցման միտումներին:

-Պարոն Խաչատրյան, նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «ինչքան գոլդ ա մարդու համարը, այդքան զգույշ ինքը պետք է լինի»: Հայտնի է, որ նման համարանիշերը նաև սարսափելի թանկ են: Հեղափոխությունից հետո, կարո՞ղ եք ասել՝  միտում կա, որ նման համարների նկատմամբ պահանջարկը նվազել է:

-Այս... Читать дальше...

Նազիկ Ամիրյանը ներկայացել է ՀՔԾ․ նա ձերբակալված է

Hetq  

Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք պահածոները բեռնել են Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը

Tert.am (hy) 

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ով կասկածվում է ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու ու պահելու մեջ, ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Նշենք, որ Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր,որ Նազիկ Ամիրյանի գտնվելու վայրի մասին իրավապահները տեղեկություն չունեին։

«Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ... Читать дальше...

Ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Նազիկ Ամիրյանը

Azatutyun.am 

ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 27-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը: Ամիրյանը կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական... Читать дальше...

«Տոտալ անտարբերությունը կոռուպցիայի նկատմամբ ջարդելը հեշտ չի լինի».Վ. Հոկտանյան

Гала ТВ 

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է  վերջին շրջանի աղմկոտ բացահայտումներին՝ դրանք համարելով կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի առկայության վկայություն: Եթե նախորդ իշխանությունները տարբեր օրենքների ընդունմամբ էին իմիտացիա անում, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը գործնական քայլերով է ցույց տալիս՝ ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի […]

«Մոսկվան չի կարծում և երբեք չի կարծի, որ Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղում կառուցողական է, դա նոնսենս է». Կոլերովը` Վոլոդինի ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ

168.am (168 ժամ) 

«Հիմնվում ենք ՌԴ նախագահի դիրքորոշումների և քաղաքականության վրա, որը պաշտոնապես կոչ արեց Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ ուղիղ կերպով ցույց տալով, որ Ադրբեջանի ռազմական գործողություններն ադեկվատ չէին»:

Ոլորտն էապես բարեփոխելու անհրաժեշտություն կա. նախարարն այցելել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

Tert.am (hy) 

Չնայած իրականացված աշխատանքներին՝ ոլորտն էապես բարեփոխելու անհրաժեշտություն կա՝ օրենսդրականից մինչև շենքային պայմանների բարելավում և տեխնիկական հագեցվածության ապահովում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով իր կատարած այցին Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

«Սպասարկման սրահում շրջայց կատարելու ընթացքում քաղաքացիներից հետաքրքրվեցի մատուցվող ծառայությունների որակով: Որակի վերաբերյալ դժգոհություններ կարծես չկային... Читать дальше...

Կոտրել են «շտապօգնության» վարորդի ոտքը

Аравот 

Հունիսի 26-ին, ժամը 14.36-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղ, որտեղ վարորդին ծեծել են և կոտրել ոտքը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, «շտապօգնության» խումբը կանչով մեկնել է Բաղանիս գյուղ` մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, որտեղ անհայտ …

Վտանգված եզակի մշակութային կառույց՝ Երերույքի տաճար

Hetq  

Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է: Տաճարը վաղ քրիստոնեական շրջանի շինություն է, որ իր մեջ պահպանում է անտիկ ճարտարապետության հիմքերը: Այն հսկա բազիլիկ է՝ կառուցված աստիճանաձեւ հիմքի վրա: Տաճարը գտնվում է մի մեծ համալիրի կազմում, որտեղ բազմաթիվ բաղկացուցիչ կառույցներ կան:

CNN. Ռեստորանի միջադեպից հետո Սառա Սանդերսին կպաշտպանի գաղտնի ծառայությունը

Ilur  

ԱՄՆ գաղտնի ծառայությունը պաշտպանության տակ կառնի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին, որին անցյալ շաբաթ հրաժարվել էին սպասարկել ռեստորանում, հաղորդել է CNN-ը: Հեռուստատեսության աղբյուրներ...

ԵՄ գագաթնաժողովում ակնկալվում է բանաձև ընդունել MH17 չվերթն իրականացնող օդանավի կործանման հարցով

Tert.am (hy) 

ԵՄ գագաթնաժողովում, որն անցկացվելու է հունիսի 28-29-ին Բրյուսելում, կարող է բանաձև ընդունվել Ուկրաինայում վթարված MH17 ուղևորատար օդանավի կործանման մասին: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նիստին ընդառաջ հրապարակված փաստաթղթում:

«Ակնկալվում է, որ Եվրոպական խորհուրդը եզրակացություն կընդունի MH17-ի կործանման մասին՝ կոչ անելով Ռուսաստանի Դաշնությանը ճանաչել պատասխանատվությունը և ամբողջությամբ համագործակցել՝ գործադրելով բոլոր ջանքերը ճշմարտության բացահայտման համար»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *