Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2018

Новости за 30.06.2018

Իրանը Թրամփի խնդրանքը Սաուդյան Արաբիային դիտարկում է որպես ՕՊԵԿ-ից դուրս գալու առաջարկ

Tert.am (hy) 

ՕՊԵԿ-ում (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ ուղղված Սաուդյան Արաբիայի թագավոր Սամլան բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին, նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու մասին, դիտարկում է որպես ՕՊԵԿ-ից դուրս գալու առաջարկ:

Ինչպես հաղորդում է իրանական Shana գործակալությունը, իրանցի պաշտոնյայի խոսքով՝ տվյալ առաջարկը կարելի է գնահատել որպես «հրաման» Սաուդյան Արաբիային դուրս գալու ՕՊԵԿ-ից:

Նա նշել է նաև... Читать дальше...

Ինչ վտանգների առաջ է կանգնած Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը. ահազանգում է բուլղարացի համապրոդյուսերը

168.am (168 ժամ) 

«Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պրոդյուսերները միասնական են ֆիլմի շուրջ հյուսված խնդիրների հանգուցալուծմանը հասնելու համար:

Գորիս-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան զոհեր և տուժածներ

Аравот 

Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան …

Գորիս-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան տուժածներ

Аравот 

Հունիսի 30-ին, ժամը 22:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Ֆրանսիացին հին կոմոդը վաճառելիս այնտեղ մոռացել է իր 180 000 եվրո խնայողությունը

Tert.am (hy) 

Ֆրանսիայի Կանն քաղաքի բնակիչը վաճառված հին կոմոդում մոռացել է սեփական խնայողությունները՝ 180 հազար եվրոյի չափով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները, գումարը վերադարձնել հրաժարվող գնորդները դատարանի առաջ կկանգնեն: Պատրաստվելով տեղափոխությանը՝ 60-ամյա ֆրանսիացին անցյալ հանգստյան օրերին հայտարարություն է տեղադրել 100 եվրոյով հնագույն կոմոդը վաճառելու մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կոմոդի տեղափոխման համար հունիսի 24-ին եկել են գնորդն ու բեռնակիրը: Աստիճաններով... Читать дальше...



«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը շարունակում է բարեգործական նախաձեռնություններով հանդես գալ Արցախում

Гала ТВ 

Օրերս հերթական բարեգործական նախաձեռնությամբ Պաշտպանության բանակում էին «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի ներկայացուցիչները: Վերջիններս առաքելություն են ստանձնել Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զորամասերը համալրել ՆԱՏՕ-ի բժշկական չափորոշիչներին համապատասխան բժշկական պարագաներով, որոնք անհրաժեշտ են առաջին բուժօգնության համար: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո սկիզբ դրված այս նախաձեռնությունը կազմակերպիչները Պաշտպանության բանակի մասով նախատեսում են ավարտին հասցնել արդեն... Читать дальше...

Whatsapp-ում նոր գործառույթ է հայտնվել

Tert.am (hy) 

Նոր գործառույթ է հայտնվել WhatsApp մեսենջերում, որն օգտատերերին թույլ կտա ալիքներ ստեղծել, ինչպես Telegram-ում:

Ինչպես ներկայացնում է Tech Crunch-ը, նոր ռեժիմի շնորհիվ խմբակային զրույցներում հնարավորություն կստեղծվի սահմանափակելու հաղորդագրություններ ուղարկելու գործառույթը բոլորի համար, բացի ադմինիստրատորներից:

Այդ գործառույթը միացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Խմբի կարգավորումներ» և «Հաղորդագրություն ուղարկել» կետում ընտրել «Միայն ադմինիստրատորներ» կարգավորումը:

«Խմբակային զրույցներից շատ օգտատերեր են օգտվում... Читать дальше...

Պլանային ջրանջատում Վանաձոր քաղաքում

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի...

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան մեջտեղից կիսվել է. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում` «Չայնիի» ոլորանների մոտ, բախվել են Opel մակնիշի 35 ՏX 919 համարանիշի և Mercedes մակնիշի 34 MV 073 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes-ը մեջտեղից կիսվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում... Читать дальше...

Գիտնականները հատուկ ռոբոտ են ստեղծել աուտիզմ ունեցող երեխաներին օգնելու համար

Tert.am (hy) 

Ինժեներները ստեղծել են Nao ռոբոտը, որը կարող է օգնել աուտիզմ ունեցող երեխաների բուժմանը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, ռոբոտը կարողանում է վերլուծել երեխայի տեղաշարժն ու նրա ձայնը:

Nao ռոբոտն օգտագործում է ալգորիթը, որի հիմքում ընկած է դեմքի արտահայտության, գլխի և մարմնի շարժումների, դիրքի, ժեստերի տեսագրությունը, ինչպես նաև սրտի կծկումների հաճախականության, մարմնի ջերմաստիճանի մասին տվյալները, որոնք ստացվում են երեխայի դաստակին ամրացված հատուկ... Читать дальше...

Փրկարարները մարել են արհեստանոցում բռնկված հրդեհը

Tert.am (hy) 

Հունիսի 30-ին` ժամը 18:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվաճյան փողոցի թիվ 12/27 հասցեում գտնվող էլեկտրատեխնիկայի չշահագործվող արհեստանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 8 քմ)... Читать дальше...

Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է

Tert.am (hy) 

Հունիսի 30-ին` ժամը 17:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Քոբերի» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2115» մակնիշի (վարորդը՝ Ն. Օ., 1976 թ.) և «Mercedes Benz» մակնիշի (վարորդը՝ Մ. Բ., 1992 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով... Читать дальше...

Իսպանիայի ափերին անհետացող համարվող սպիտակ շնաձուկ են նկատել

Tert.am (hy) 

Իսպանիայի միջերկրածովյան ափերին գտնվող Մայորկա կղզու ջրերում վերջին 40 տարում առաջին անգամ սպիտակ հսկա շնաձուկ են նկատել:

Ինչպես հայտնում է BBC-ն, վայրի բնաշխարհի պահպանության խումբը շուրջ մեկ ժամ տևողությամբ տեսագրել է շնաձկան «զբոսանքը» Կաբրերա կղզեխմբի շուրջը:

Ծովային այս կենդանուն Բալեարյան կղզիներում վերջին անգամ ձկնորսները նկատել էին 1976-ին:

Հսկա սպիտակ շնաձկների քաշը կարող է հասնել 2 տոննայի, երկարությունը՝ 6 մետրի, իսկ զարգացրած արագությունը՝ 64 կմ/ժամի:

Սպիտակ շնաձկների քանակը զգալիորեն պակասել է... Читать дальше...

Պատահար՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

Аравот 

Հունիսի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի «Քոբերի» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2115» մակնիշի (վարորդը՝ Ն. …

Փաշինյանը հասկացել է ադրբեջանական ծրագիրը

168.am (168 ժամ) 

«Բնական է, որ հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել»:

«Թքած ունենալու նուրբ արվեստ»-ը՝ հայերեն. տեղի ունեցավ Newmag-ի կողմից թարգմանված բեսթսելլերի շնորհանդեսը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Եթե ձեզ չի զայրացնում, որ ավտոմեքենան նոր եք լվացել, բայց անմիջապես հետո անձրև է եկել, որ ժամերով պատրաստվելուց հետո սանրվածքը քամուց փչացել է, ուրեմն դուք տիրապետում եք «թքած ունենալու նուրբ արվեստին»: Հակառակ դեպքում չեք ընթերցել Մարկ Մենսոնի՝ համաշխարհային բեսթսելլեր դարձած «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *