Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 20.07.2018

Իռլանդիայում անօդաչու սարքի օգնությամբ նոր «Սթոունհենջ» են հայտնաբերել

Tert.am (hy) 

Իռլանդիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հնագույն կառույցի հետքեր են հայտնաբերվել, որոնց մասին նախկինում տեղյակ չէին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով գիտական ամսագիրը, հայտնաբերված կառույցը նման է հնագույն Սթոունհենջին, իսկ կառույցի տարիքը կազմում է շուրջ հինգ հազար տարի:

Ուժեղ երաշտի պատճառով գյուղատնտեսական դաշտում տեսանելի են դարձել 150 մետր տրամագծով շրջանի ուրվագծերը: 

Մասնագետների կարծիքով՝ տվյալ կառույցը կարող է մի քանի հազար մարդ տեղավորել և նախատեսված է եղել ծիսակարգեր իրականացնելու համար... Читать дальше...

Նոր կանոննե՞ր ԶԼՄ-ների համար, դրանք չե՞ն բարդացնի դատարանների լուսաբանման աշխատանքները

Аравот 

Հարցազրույց բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ -Պարոն Դանիելյան, կա «Զանգվածային լրատվության մասին» օրենք, «Տեղեկատվության ազատության մասին» օրենք, որոնք կարգավորում են լրագրողների իրավունքները, այդ թվում՝ դատարանում դռնբաց նիստերին մասնակցելու, լուսաբանելու, տեղեկություններ տարածելու տեսանկյունից: Հայտնի է, որ ԲԴԽ-ում Ձեր առաջին քայլերից մեկը լրատվության միջոցների հետ փոխհարաբերության կանոնները մշակելն է, ի՞նչ կանոններ են դրանք, արդյո՞ք, այդ …

Վերջին տարիներին կրթությունը մի տեսակ իր մրցակցային դերը կորցրեց, շատ բաներ սկսեցին հեշտ տրվել. Սերոբ Խաչատրյան

Tert.am (hy) 

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ այս տարի բուհերը շատ ցածր շեմով են անցել՝ 7.5 միավորը եղել անցողիկ: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե այս տարվա արդյունքներով չի կարելի ընդհանուր վերլուծություն անել համակարգի մասին, քանի որ այս տարի դիմորդների թիվը շատ քիչ է:

«Պատկերավոր ասած, այնպես է, որ ասես 1 դասարանը բաժանել էին 2 մասի, այսինքն՝ այս տարվա և նախորդ տարվա դիմորդներն իրար հետ մեկ դասարան էին, ու քիչ էին: Սա սպասելի էր, անցած տարի էլ ասել էին... Читать дальше...

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՌԴ հարավային օկրուգի ներկայացուցիչներին

Гала ТВ 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկվել են նաև […]



Եգիպտացի գիտնականները 3 մումիա են հայտնաբերել գրանիտե սարկոֆագում

Tert.am (hy) 

Եգիպտացի գիտնականները Ալեքսանդրիայում հայտնաբերված սարկոֆագում 3 վնասված մումիա են գտել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին, Եգիպտոսի հնագույն հուշարձաների հարցերով վարչության ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրիի խոսքով՝ հայտնաբերված մումիաները որևէ թագավորական ընտանիքի չեն պատկանում, քանի որ սարկոֆագի վրա բացակայում է համապատասխան գրությունը:

Ալ-Վազիրին նշել է, որ մումիաները խիստ վնասված են եղել ջրի պատճառով, որը սարկոֆագից ներս է լցվել դրա վրա առաջացած ճեղքից: Գիտնականներն այժմ պետք է փորձեն պարզել... Читать дальше...

Լոռու մարզում ակտիվացել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցագործությունների դեմ պայքարը. մի շարք փաստեր են բացահայտվել

168.am (168 ժամ) 

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել:

Ամեն օր շոկի ենթարկվող վարչապետ, քրեական հանքարդյունաբերություն, նորույթ զինծառայողների ծնողների համար և ոչ միայն. հուլիսի 20-ի ամփոփումը

Гала ТВ 

Օրվա տեսակետը «Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, ունի սահմանադրական բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Դա թյուր ընկալում է»: Սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն է՝ ի պատասխան այն հարցի, թե Ռոբերտ Քոչարյանի ինքնավստահության պատճառը սահմանադրական իմունիտետն է: Օրվա արտաքին քաղաքական պնդումը «Ես այսօր որևէ ֆորմատի […]

Հակահեղափոխությունը սկսվում է համայնքներում, հեղափոխականների ձեռամբ

Аравот 

Եթե որոշ ոլորտներ կան, որտեղ հեղափոխությունը հաջողությամբ արդյունանում է, ապա ՏԻՄ մակարդակում ուղղակի աղետ է։ Չգիտեմ ուր է նայում կամ ինչ է մտածում Ս. Պապիկյանը, բայց որ ինքն ամենաթույլ օղակն է Էդգար Առաքելյանի ձևակերպած «երազանքի թիմում»՝ ակնհայտ է։ Առնվազն երեք մարզում (որոնց հետ այս կամ այն կերպ անձնական կապեր ունեմ) խայտառակ «կաշա» է. նորանշանակները, որ …

Ամբուլատորիայի տնօրենը շտապօգնության կանչեր իրականացնելու համար ստացել է 1 միլիոն դրամից ավելի գումարի բենզին

168.am (168 ժամ) 

Պարզվել է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում ամբուլատորիայում որպես վարորդ գրանցված անձինք փաստացի չեն հաճախել աշխատանքի, բայց աշխատավարձ ստացել են, որի արդյունքում էլ պետությանը պատճառվել է խոշոր չափի՝ մոտ երկու միլիոն 760 հազար դրամի վնաս:

Չինաստանում քննադատությունների են ենթարկել որդի ունենալու հույսով 12 երեխա լույս աշխարհ բերած զույգին

Tert.am (hy) 

Չինաստանի Շանսի նահանգում բնակվող ընտանիքներից մեկում 12 երեխա է ծնվել: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Չինաստանի համար արտասովոր այս ընտանիքը շատ է ցանկացել որդի ունենալ և չի սահմանափակել երեխաների թիվը մինչև չի հասել իր նպատակին:

Նրանց մասին լուրը քննադատությունների ալիք է բրաձրացրել չինական սոցցանցերում. օգտատերերը նրանց մեղադրել են սեռերի միջև տարբերություն դնելու և տղա երեխա նախընտրելու մեջ:

Չինական մամուլում ընտանիքի մասին լուրը տարածվել էր՝ ներկայացնելու համար 11 քույրերի նվիրվածությունն իրենց եղբորը... Читать дальше...

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի նախկին և ներկայիս տնօրենների կողմից որպես վնասի փոխհատուցում ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել 30 մլն դրամ

Гала ТВ 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արարատի մարզում գործող «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր […]

Սանիթեքը ներողություն է հայցում

Ilur  

Աղբահանությամբ զբաղվով «Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով հայցում է քաղաքացիների ներողամտությունը: Հաղորդագրությունն ամբողջությամբ ստորեւ. «Ընկերությունը ե...

Նախագահը հանդիպել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների հետ

Tert.am (hy) 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողներին, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուսանողները նախագահին ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, կիսվել տպավորություններով, այնուհետև տարաբնույթ հարցեր են ուղղել... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *