Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 20.07.2018

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսություն սկսելուն ավելի մոտ ենք, քան նախորդ կառավարության պարագայում. ԵՄ պաշտոնյա

Tert.am (hy) 

Եվրամիության հետ Հայաստանի վիզայի ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը կսկսվի պատշաճ ժամի, երբ համապատասխան պայմանները բավարարվեն: Լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը սկսվի մինչև 2019թ.-ին Եվրամիությունում սպասվող ընտրությունները:

«Կարծում եմ՝ սա հայտնի է: Հայաստանում այդ մասին շատ լավ գիտեն: Եվ ես հուսով եմ, որ այլ փուլին... Читать дальше...

Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ

168.am (168 ժամ) 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից շուրջ երկու շաբաթ անց քաղաքական ուժերը պատրաստվում են ավագանու արտահերթ ընտրություններին, բայց քաղաքապետի թեկնածու դեռ չունեն:

Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյան

Hetq  

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը, որում քննարկել են 2018 թվականի առաջին կիսամյակին ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ ծառայողական գործունեության վերաբերղ հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է համակարգի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Զինված ուժերն հետայսու էլ օպերատիվ արձագանքելու և անհաշտ պայքար են մղելու անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ

Аравот 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Վերջին շրջանում տարբեր հարթակներում, հատկապես սոցիալական կայքերում, զգալիորեն ավելացել է զինված ուժերի վերաբերյալ տարաբնույթ չհիմնավորված տեղեկատվության լրահոսը, ընդ որում՝ դրա գերակշիռ մասն անանուն է, հավաստիության և ռացիոնալության որևէ տարր չպարունակող: Այսպիսի հրապարակումներով նախևառաջ թիրախավորվում են զինված ուժերի հրամանատարական կազմը, սպաների հեղինակությունն ու վարքականոնը, փորձ է արվում որպես իրողություն ներկայացնել, …

Առաջիկա տարիներին կրթության ֆինանսավորումը կմնա 2.2 տոկոսի սահմաններում

168.am (168 ժամ) 

Անցած շաբաթ կառավարությունն ընդունեց 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի և նախանշում է առաջիկա 3 տարիների զարգացումները՝ ըստ ոլորտների։



Անցած տարիներին տրամադրված և չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն ՀՀ-ից. Պ. Սվիտալսկի

Tert.am (hy) 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք մեր թվերը, մոբիլիզացնենք ինքներս մեզ՝ հասկանալու, թե ընդհանուր թվով ինչքան ենք մենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, և մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում:

Երևանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքների մասին, արդյո՞ք այդ թեմայի... Читать дальше...

Գողության փորձ՝ հագուստի խանութից (տեսանյութ)

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. հունիսի 4-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում, Երևանի Իսահակյան փողոցում գործող հագուստի խանութից փորձել են հագուստներ …

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա

168.am (168 ժամ) 

Սույն թվականի հուլիսի 19-ից 21-ն ընթանում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցը Հայաստան:

ՔԿԾ պետը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

168.am (168 ժամ) 

Հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԳՆ 25-ամյակի կապակցությամբ

168.am (168 ժամ) 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։

«Եթե մենք դաշնակից ենք ցանկացած մեկին, ապա մենք ամբողջովին կամ դաշնակից ենք, կամ դաշնակից չենք». «Կարեւորի մասին»

Гала ТВ 

«Եթե մենք դաշնակից ենք ցանկացած մեկին, տվյալ դեպքում Ռուսաստանին, ապա մենք ամբողջովին կամ դաշնակից ենք, կամ դաշնակից չենք: Եվ դա վերաբերում է նաեւ Եվրոպայի հետ հարաբերություններին: Մենք պետք է հավասարակշռված քաղաքականություն տանենք. կարծում եմ, որ մեսիջները հստակ էին, բայց մենք ոչ Եվրոպայի դատավորն ենք, ոչ էլ Եվրոպան մեր դատավորը»: Այս մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության […]

Բակո Սահակյանը հանդիպել է արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ

168.am (168 ժամ) 

ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ:

Աշոտյանը խոցելի է համարում հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը ՌԴ-ի վրա դնելը

Аравот 

ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերը ավանդույթ են դառնում; Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ: Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած որոշ տեսակետներին: Արցախ Ակնհայտ …

Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիի անօթևանության խնդրի մասին

Гала ТВ 

Այսօր լրագրողների հետ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Գյումրիի անօթևանության խնդրին: Անդրադառնալով իրավիճակին՝ նա ներկայացրել է, որ թեև տնակներում ապրող ընտանիքները շատ են, սակայն միևնույն ժամանակ կան շատ դատարկ բնակարաններ, հետևաբար բնակարանաշինության ծրագիր մեկնարկելու դեպքում Գյումրիի անշարժ գույքի շուկայում գնանկում կլինի, հետևաբար կառավարությունը քննարկում է այլ տարբերակներ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *