Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 21.07.2018

Ընդերքի տեսչական մարմնից արձագանքել են՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում առաջիկայում լիարժեք ստուգում կսկսեն

Tert.am (hy) 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացվել է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. Tert.am-ի հետ զրույցում ասաց  Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ, բնապահպան Լևոն Գալստյանը:

«Որպես ահազանգ տեսանյութը դրել ենք Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում, ահազանգը փոխանցել ենք տեսչական մարմնին, տեսնենք ինչ կարող են անել»,-ասաց նա: 

Ըստ նրա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշել է... Читать дальше...

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի

Гала ТВ 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ։ Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել  հանձնարարականներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ է հանձնել։ Հարավային զորամասերից մեկում […]

Զովունիում փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

Tert.am (hy) 

Հուլիսի 21-ին՝ ժամը 17:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 108 հասցեում գործող ավտոլվացման կետում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սիրիական բանակն առաջ է ընթանում Էլ-Քունեյթրա նահանգում

Tert.am (hy) 

Սիրիական բանակը և դաշնակից ուժերը առաջխաղացում են գրանցել հարավարևմտյան շրջանում՝ մոտենալով Գոլանի բարձունքներին, մինչդեռ ապստամբները հրաժարվում են ենթարկվել կառավարությանը և տեղափոխվել ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկողության ենթարկվող հյուսիսային շրջան:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնում է ինչպես սիրիական պետական հեռուստատեսությունը, այնպես էլ ապստամբները:

Կառավարական բանակը՝ ռուսական օդուժի աջակցությամբ, առաջ է ընթանում նաև դեպի Էլ-Քունեյթրա նահանգի... Читать дальше...



Լևոն Մնացականյանը պատասխանել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերի

Гала ТВ 

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։ Լևոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը... Читать дальше...

Ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու իշխանությունների մղումը դրական կազդի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա. Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ Բրյուսելյան այցից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամբողջությամբ չէին ներկայացրել կամ թերի էին ներկայացրել ՆԱՏՕ-ի հնարավորությունները: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս մասին նկատառում էր արել, քանի որ տպավորությունն էր այդպիսին:

«Ես կարծում եմ՝... Читать дальше...

Բալկոնում Մինաս Հալաջյանն է

Hetq  

Ընդդմիանալը երեւի կոնկրետ արվեստագետի ժեստ է, ով իրեն սիրում է ու ուզում ասել, որ ընդդիմանում է, տարբերվում է ու իրեն պիտի լսեն։

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, խրախուսական նվերներ է հանձնել աչքի ընկած զինծառայողների

Tert.am (hy) 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ: Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել  հանձնարարականներ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ... Читать дальше...

«Պուտինի իշխանությանն ավելի հոգեհարազատ էր Սերժ Սարգսյանի իշխանությունը». Արթուր Սաքունց

Гала ТВ 

Փանիկի դեպքերի պատճառը նախևառաջ անպատժելիության մթնոլորտն է: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողների զորավարժանքներին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նրա դիտարկմամբ՝ եթե ռազմաբազայի հետ կապված մյուս դեպքերում, մասնավորապես, Պերմյակովի դեպքում, Վահրամաբերդի զորավարժությունների ժամանակ, երբ 2 երեխա զոհվեցին... Читать дальше...

Ղազախստանում Էքսկավատորի վարորդը հայտնվել է 80 տոննա լեռնային ապարի տակ և ողջ է մնացել

Tert.am (hy) 

Ղազախստանում էքսկավատորի վարորդի վրա տասնյակ տոննա լեռնային ապար է թափվել, սակայն վերջինիս հաջողվել է փրկվել:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Վասիլկովսկի լեռնահարստացման կոմբինատում: Ապարը լցվել է էքսկավատորի վրա, որում այդ պահին աշխատելիս է եղել 25-ամյա տղամարդը:

Հաղորդվում է, որ տուժածի փրկարարական աշխատանքները 12 ժամ են տևել, քանի որ քարերը շատ ծանր են եղել: Դրանք տեղաշարժել են ճոպանի օգնությամբ, որն էլ անընդհատ կտրվել էր:

Մասնագետների գնահատմամբ՝... Читать дальше...

Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Հետեւություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։ Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ։ Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն։ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը

Аравот 

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ։ Լևոն Մնացականյանը շնորհավորել է ներկաներին ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու նոր ձեռքբերումներ դիվանագիտական ճակատում իրականացվող պատասխանատու առաքելության մեջ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության գոտում օպերատիվ-մարտավարական իրադրությունը... Читать дальше...

Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որ Գեորգի Մուրադյանի մասին նյութը չհրապարակվի. Դանիել Իոաննիսյան

Tert.am (hy) 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ո՛չ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ նրա գրասենյակի աշխատակիցները անգամ չեն ակնարկել, որպեսզի Տիգրան Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի մասին լրագրող Տիրայր Մուրադյանի պատրաստած նյութը չհրապարակվի Sut.am կայքում։

«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել գրաքննություն անել SUT.am-ում... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *