Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июль
2018

Новости за 21.07.2018

ԱՄՆ քաղաքականության մեջ միտում է եղել՝ ՀՀ ինքնուրույնությունը չտեսնելն ու չգնահատելը․ Վիգեն Հովսեփյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ամերիկահայ քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ ամերիկյան հասարակական և քաղաքական կարծիքի որոշ շրջանները մինչև օրս խարխափումների մեջ են, թե ի վերջո Թրամփի քաղաքականությունը Ռուսաստանի հետ քաղաքականության մասով ուր կհասնի:

Նրա դիտարկմամբ՝ դա հասկանալու համար պետք է հիշել, թե Թրամփին ինչ առաջադրանքներով եկավ իր պաշտոնին․Թրամփի համար, նրա կարծիքով, քաղաքականությունը նման է տնտեսության որևէ մի գործարքի, նա, որպես հաջողակ բիզնեսմեն,  կարող է լավ ձևով սակարկել, բանակցել:

Վիգեն Հովսեփյանը... Читать дальше...

«Ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել». Նիկոլ Փաշինյան

168.am (168 ժամ) 

Հայաստանում կոռուպցիայի ծավալներից Փաշինյանն ուղղակի ապշել է։ Նա նշեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց անցել է 2 ամիս, բայց ինքն ամեն օր զարմանում է և դեռ 4 ամիս էլ զարմանալու է, թե ոնց կարող է նման խնդիրներ լինեն:

Նախագահն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց

Гала ТВ 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց: Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին եւ թոռնուհուն: Նախագահը դիտել է հայր եւ դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաեւ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելիք ցուցահանդեսների մասին:

Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով

Tert.am (hy) 

Շուրջ 1200 սկաուտ քայլերթով անցան Երևանի փողոցներով։ 11-րդ Համասկաուտական բանակումի մասնակիցները հուլիսի 21-ին Ազատության հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։ Քայլերթի նպատակը ողջ աշխարհին ցույց տալն էր, որ հայ երիտասարդները կարող են միավորվել հայրենիքում մեկ գաղափարի շուրջ։ Սկաուտներին ողջունելու էր եկել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

«2 օր առաջ ես Բյուրականում էի և ծանոթացա հարյուրավոր ՀՄԸՄ-ականների հետ։ Մեծագույն հպարտություն էի զգում յուրաքանչյուրի հետ շփվելիս՝ տեսնելով այդ լուսավոր դեմքերը։   Դուք... Читать дальше...



Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը

Tert.am (hy) 

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել 2017-ին 1.5 մլրդ եվրո գումարի չափով սահմանված «Հերմես» արտահանման երաշխիքների սահմանափակումը, որը նախատեսված է Թուրքիայի հետ առևտուր իրականացնելու համար:  

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, սահմանափակման ժամկետը չի երկարաձգվի ընթացիկ տարում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը չի մեկնաբանել այս լուրը:

«Հերմեսը» Գերմանիայի կառավարության արտահանման երաշխիքն է, որը... Читать дальше...

«Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում. պարզաբանում

Аравот 

«Սանիթեք»-ը պարզաբանում է «Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից,«Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում եւ երբեւէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական... Читать дальше...

Մեկ օր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում

Гала ТВ 

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում անցկացվեց «Հայ-ռուսական հարաբերությունները» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ Հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ-ում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ։ Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը, ով ներկայացրեց ռազմակայանի պատմությունը եւ խոսեց հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին: Անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին, Ելկանովը նշել է, որ հրաձգություն... Читать дальше...

Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան

Tert.am (hy) 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած  քաղաքական ուժերի  հնարավորություններին, «Հայ ազգային կոնգրեսի» պասիվությանը, այն տարբերություններին, որոնք կան իշխանության բալանսավորման մասին ՀՀ նախագահի ու վարչապետի պատկերացումներում: Քաղաքագետը խոսում է նաև Փանիկի միջադեպի մասին։

- Պարոն Ենոքյան, Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը, ըստ ամենայնի, կմեկնարկի օգոստոսի կեսերից: Մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր... Читать дальше...

Պաշտոնական. Միլանը նոր նախագահ ունի. Ֆասոնեն նույնպես հեռացել է ակումբից

Tert.am (hy) 

Իտալական «Միլանի» ղեկավարությունում մեծ փոփոխություններ են կատարվել:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, «ռոսոներիների» նախագահի պաշտոնից հեռացվել է Յոնհոնգ Լին: Նրան կփոխարինի Պաոլո Սկարոնին: Գլխավոր տնօրենի պաշտոնը լքել է նաև Մարկո Ֆասոնեն, ինչպես նաև տնօրենների խորհրդի մի շարք անդամներ:

Իտալական լրատվամիջոցները նշում են, որ մոտ օրերս ակումբը կլքի նաև սպորտային տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին:

Հիշեցնենք, որ պարտքերը չմարելու պատճառով, «Միլանն» անցել է ամերիկյան «Elliot Management» ընկերությանը... Читать дальше...

Արտակարգ պատահար Սյունիքում. ձորում հայտնված մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի

Гала ТВ 

Սյունիքի մարզում, այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17:25-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, եւ հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների […]

ՌԴ-ն պատերազմի վերսկսումը չի կանխարգելի, մեր հույսը մեր ԶՈՒ-ն է. պահեստազորի գնդապետ

Tert.am (hy) 

Գուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանխարգելելու նպատակով է հայտարարել է, որ ՌԴ–ն թույլ չի տա պատերազմի վերսկսումը Ադրբեջանի հետ, բայց չեմ կարծում, որ մենք պետք է մեր հույսը դնենք ՌԴ-ի վրա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը` անդրադառնալով լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հայտարարությանը, թե չի կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմը, կամ չի օգտագործի... Читать дальше...

Մերիլ Սթրիփը, Շերը, այլ հայտնի աստղեր և «Աբբա»-ի հիթերը՝ 10 տարի անց նկարահանված Маmma Mia! 2 մյուզիքլում

Tert.am (hy) 

Տաս տարի է անցել այն պահից, երբ Mamma Mia! հանրահայտ մյուզիքլը վերածվեց համաշխարհային կինոհիթի: 50 մլն դոլար բյուջեով նկարահանված ֆիլմի շահույթը ողջ աշխարհում գերազանցել էր 600 մլն-ը: Իսկ հանդիսատեսն անդադար զվարճանում էր լեգենդար «Աբբա» խմբի Dancing Queen, Take A Chance On Me, Super Trouper և այլ երգերի ներքո:

Ինչպես գրում է BBC-ն, զարմանալի չէ, որ առաջին մասին հաջորդել է Mamma Mia! Here We Go Again (Mamma Mia! 2) ֆիլմը, որի բյուջեն կազմել է 75 մլն դոլար: Ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 18-ին և չի բացառվում... Читать дальше...

Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանի և Անահիտ Զարդարյանի արվեստանոցներ

168.am (168 ժամ) 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ի երեկոյան այցելել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց:

Իրանն ԱՄՆ-ի պատճառով սպառնում է արգելափակել Հորմուզի նեղուցը

Tert.am (hy) 

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հավանություն է տվել երկրի նախագահ Հասան Ռոհանիի՝ նավթի մատակարարումներն արգելափակելու մասին առաջարկին:

«Եթե իրանական նավթի արտահանումն արգելվի, ապա ոչ մի այլ երկիր տարածաշրջանում նույնպես նավթ չի արտահանի»,- DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է Խամենեիի հայտարարության մեջ, որը հուլիսի 21-ին հրապարակվել է նրա կայքում:

Խամենեին Իրանի ԱԳ նախարարին կոչ է արել խստորեն հետևել նախագահի դիրքորոշմանն այդ հարցում: Ռոհանին ավելի վաղ սպառնացել էր արգելափակել... Читать дальше...

Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է անվանի գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց: Այս տարի նշվում է նկարչի 100-ամյակը, եւ այդ կապակցությամբ նախագահը շնորհավորել է նրա դստերը՝ նկարչուհի Անահիտ Զարդարյանին եւ թոռնուհուն: Նախագահը դիտել է հայր եւ դուստր Զարդարյանների գործերը, զրուցել նկարչի գեղարվեստական ժառանգության, ինչպես նաեւ 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվելք ցուցահանդեսների մասին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *