Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 01.08.2018

Թուրքիայի ՆԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին ու Եվրոպային քուրդ զինյալներին աջակցելու համար

Tert.am (hy) 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեղադրել է ԱՄՆ-ին ու Եվրոպային «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը հովանավորելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը։

Ըստ թուրք նախարարի՝ Արևմուտքը զինամթերք է տրամադրում Թուրքիայում ահաբեկչական ակտեր նախաձեռնող քրդերին, կրթում նրանց զինյալներին ու քաջալերում ամեն հարցում։

«Սակայն լա՛վ իմացեք՝ մեր զինվորը նրանց համար այս հողը գերեզման է դարձրել։  Մեզ վրա մատ են թափահարում, բայց Թուրքիան այլևս հին Թուրքիան չէ։ Դա նրանց չի հաջողվի»... Читать дальше...

ԿԱՀ-ում սպանված ռուսաստանցի լրագրողները կտտանքների են ենթարկվել․ լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուսաստանցի լրագրողները մինչև մահը կտտանքների են ենթարկվել, նման տեղեկություն է տարածել Palmarescentrafrique.com-ը։

Ըստ պորտալի տեղեկությունների՝ լրագրողներն առևանգվել են, ենթարկվել կտտանքների ու սպանվել տեղի ընդդիմադիր մահմեդական «Սելեկա» խմբավորման զինյալների կողմից։

Հայտնի է, որ այդ խմբավորումն իր ենթակայության տակ է պահում Դեկոա քաղաքի մերձակայքը, որը գտնվում է Սիբյու և Կագա Բանդորո քաղաքների միջև։

Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնաաֆրիկյան... Читать дальше...

Երևանի կենտրոնում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել

Tert.am (hy) 

Օգոստոսի 1-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 15 շենքին հարակից շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

ԱԻՆ–ի կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Օգոստոսին կլինեն պիկեր՝ ջերմաստիճանը կհասնի 41-42 աստիճանի. Գագիկ Սուրենյան. 1in.am

168.am (168 ժամ) 

Սուրենյանի հավաստմամբ՝ օգոստոսին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից 1 աստիճանով բարձր, տեղումների քանակը նորմայի սահմաններում, ժամանակ առ ժամանակ կունենանք ջերմային բարձր ֆոն:



43-ամյա բնակչուհին հաղորդել էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն

168.am (168 ժամ) 

Հուլիսի 29-ին, գիշերվա մեկին, ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ ստացվեց: Մյասնիկյան գյուղի 43-ամյա բնակչուհին հաղորդում էր, որ իր բացակայության ժամանակ բաց դռնով մտել են իր տուն և գողացել դրամապանակը:

Վիեննայում ոստիկանական շներին հատուկ կոշիկներ են հագցրել՝ շոգից պաշտպանելու համար

Tert.am (hy) 

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոստիկանական շներին հատուկ կոշիկներ են հագցրել՝ նրանց թաթերը շոգ եղանակին հալչող ասֆալտից պաշտպանելու համար, այս մասին գրում է korrespondent.net-ը։

Հայտնի է, որ շոգին ասֆալտի ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի, ինչը ոչ միայն անհարմարություն, այլև վտանգ է ստեղծում կենդանիների համար։

Վիեննայի ոստիկանության մամուլի խոսնակ Միքայելա Ռոսմանը հայտնել է, որ շների համար հատուկ նախատեսված այս կոշիկները կօգտագործվեն ոչ միայն շոգ եղանակին, այլև հրդեհների ժամանակ։ Բացի դրանից... Читать дальше...

Անմիջական ու սիրալիր մարդիկ, գեղեցիկ կառույցներ ու համեղ սնունդ. Հայաստանը սիրելու զբոսաշրջիկների պատճառները

168.am (168 ժամ) 

Վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի աճի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշները տեսանելի են Երևանի փողոցներում, ուր կարելի է հանդիպել ամենատարբեր կողմից մեր երկիրը տեսնելու եկած օտարերկրացիների:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Tert.am (hy) 

Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վահանավանք» հանգստյան գոտու տարածքում ավտոմեքենա է արգելափակվել փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ

Tert.am (hy) 

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարներ Աբդուլհամիդ Գյուլի ու Սուլեյման Սոյլուի դեմ՝ կապված Թուրքիայում կալանքի տակ մնալ շարունակող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ։

Ինչպես գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը, Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը նշել է, որ վերոնշյալ երկու նախարարները էական դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։

Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի... Читать дальше...

ՎՊՀ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հրաժարականի դիմումը բավարարվել է

Аравот 

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ռեկտորի հեռանալը բուհում ցավով են ընդունել: Աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանի հրաժարականն իրենց համար էլ անակնակալ էր. «Մեզ ոչինչ չի ասել, մենք էլ չգիտենք, թե ինչն է պատճառը: Բուհում ստուգումներ չեն իրականացրել, բողոքներ չեն եղել, որ ասենք …

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսելու Զոյա Թադեւոսյանի դեմ

168.am (168 ժամ) 

Երեկ՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը նշել է, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, եւ դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Tert.am (hy) 

Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարույր Սևակի 4-րդ փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող աղավնիների բույնի մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են (մոտ 1 մ) գյուրզա տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *