Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 01.08.2018

Daily Mail-ն անդրադարձել է դիմահարդար Գոհար Ավետիսյանի զարմանալի կերպարանափոխություններից մեկին

168.am (168 ժամ) 

Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է մոսկվայաբնակ հայազգի դիմահարդար, Instagram-ում ավելի քան 5 մլն հետևորդ ունեցող Գոհար Ավետիսյանի գործունեությանը, ով հայտնի է դիմահարդարման միջոցով կանանց զարմանալիորեն կերպարանափոխելով:

««Բավարիան» չի վաճառի Լևանդովսկուն նույնիսկ 150 մլն եվրոյով». Կարլ-Հայնց Ռումենիգե

168.am (168 ժամ) 

Մյունխենի «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն նույնիսկ ծայրահեղ շահավետ առաջարկի դեպքում:

Նախահեղափոխական ու հետհեղափոխական պաշտոնյաներն ու նրանց ունեցվածքը (մաս 6)

Гала ТВ 

ԳԱԼԱ-ն շարունակում է ներկայացնել, թե ինչ կարողություն են հայտարարագրել թավշյա հեղափոխությունից առաջ ու հետո պաշտոնավարած ու պաշտոնավարող բարձրաստիճան անձինք: Մինչ այժմ ներկայացրել ենք նախկին ու ներկա վարչապետներ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախկին ու ներկա նախարարների ունեցվածքը: Այսօրվա դիտակետում է կրթության […]

Այսօր ականատես ենք լինում՝ որոշ բիզնեսներ նույնիսկ տեղյակ չեն՝ օրենքով, առանց կոռուպցիոն մեխանիզմների ինչպես պետք է աշխատեն. Հակոբ Ավագյան

Tert.am (hy) 

Ցավոք սրտի, ցանկացած փոփոխություն՝ լինի դրական, թե  բացասական, բիզնեսի կյանքում ևս բերում է ցնցումներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը՝ անդրադառնալով փոքր առևտրով զբաղվող տնտեսվարողների դժգոհություններին, որ փակվում են, քանի որ ստիպված են ՀԴՄ-ները տպել և ամբողջ շրջանառությունը ներկայացնել: 

«Առևտրի ոլորտում նոր դրույթ չի փոխվել, պարզապես քաղաքական իրավիճակներից ելնելով՝ իրադրություն է փոխվել, այսինքն, եթե  նախկինում ասում էինք... Читать дальше...

Կոչ են անում՝ «մշտապես զգաստ լինել ցանկացած դավադրության փորձ խափանելու համար»

Аравот 

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա ծռեր խմբավորման հայտարարությունը՝ Հայաստանը վասալային կարգավիճակում պահելու կրեմլյան նոր փորձի առթիվ Անցնող երկու ամիսներին Հայաստանում տեղի ունեցող էական զարգացումների վերաբերյալ պաշտոնապես լուռ մնալուց և իր զգուշացնող ուղերձներն ու թաքուն սպառնալիքները անուղղակի միջոցներով, մինչև անգամ հայանուն խոսնակների միջոցով փոխանցելուց հետո, Ռուսաստանը, ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի, հուլիսի 31-ի հայտարարությամբ իր առաջին …



«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրենը քաղաքաշինության կոմիտեի նախագահին ներկայացրել է հիմնադրամի իրականացրած եւ ընթացիկ ծրագրերը

168.am (168 ժամ) 

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել հիմնադրամի կյանքի կոչած և ընթացիկ ծրագրերը:

Եղինջի բուժիչ հատկությունները

168.am (168 ժամ) 

Բույս, որը հարուստ է A, B, C, E վիտամիններով, հանքանյութերով, այդ թվում՝ մագնիումով, ցինկով, երկաթով, կալցիումով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում, օգնում է ամրացնել իմունային համակարգը։

Բ. Սահակյանի և Պ. Թերզյանի հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԱՀ–ում իրականացվող մի շարք ծրագրեր

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

«Հանրապետական կուսակցությունը մինչև իշխանության գալը կարգին կուսակցություն է եղել». Լեռնիկ Ալեքսանյան

Гала ТВ 

Կարծում եմ՝ Հանրապետական կուսակցությունը չպիտի մնա այնպիսին, ինչպիսին այսօր է: Այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակում ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Հանրապետական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Էն կուսակցությունը, որ իշխանություն է, երբ իշխանությունից դուրս է գալիս, ինքը, ուզենա թե չուզենա, ինքնամաքրվում է: Եթե մարդը գալիս է կուսակցություն ուրիշ նպատակներով, ոչ թե քաղաքական, ոչ թե կուսակցական, այլ […]

«ՀԱԿ-ից հնչող պարտվողական բարբաջանքին չէի անդրադառնա, եթե այս պարտվողական կակաֆոնիային պարբերաբար չմիանային գործող իշխանության տարբեր «գործիչներ»». Ավետիք Չալաբյան

168.am (168 ժամ) 

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:

Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար՝ աշխատակազմի գործադուլի պատճառով

Tert.am (hy) 

Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար, ինչի պատճառն աշխատակազմի գործադուլն է: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է աշտարակի օպերատոր ընկերության մամուլի ծառայությունը:

«Այսօր ցերեկն աշտարակը փակվել է գործադուլի պատճառով: Այժմ հուշարձանի ղեկավարության և աշխատակիցների արհմիության բանակցությունները կասեցվել են, և մենք չենք կարող ասել՝ արդյոք աշտարակը կբացվի վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջում... Читать дальше...

Փայլան․ «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, բայց «ազատ» ենք ապրում»

Аравот 

Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդները և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հերքելով Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին լուրերը։ Հայտարարությունը մեկնաբանել է Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը։ Նա «Twitter»-ում հետևյալ գրառումն է կատարել․ «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոցը բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարների ընտրություններ անցկացնենք, մնացած …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *