Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 23.08.2018

Ապօրինի ծառահատման հետքերով

168.am (168 ժամ) 

Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնից գրություն է ստացվել, որ օգոստոսի 3-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 86 հասցեում գտնվող Երկաթգծի կայարանի հարակից կառամատույցում կատարված զննության արդյունքում արձանագրվել է 11 սոճու և 3 եղևնու կոճղեր: Պատճառված վնասի չափը մոտ 900.000 դրամ էր:

Կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից: Դիմելով ծրագրի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Քիչ առաջ հնչած «երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքի մասին …

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա. կան վիրավորներ

Tert.am (hy) 

Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, մեկ ոստիկան վիրավորվել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամլո հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, անհայտ անձը զենքի չպարզված տեսակից կրակ է բացել Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան գլխավոր վարչության դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության գնդի երկու ոստիկանի ուղղությամբ: Նրանցից մեկը վիրավորվել է:

Ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ծառայողական զենքից... Читать дальше...

Facebook-ն ավելի քան 400 հավելված է արգելափակել տվյալների անվտանգության հետ կապված երկյուղների պատճառով

168.am (168 ժամ) 

Facebook-ի աշխատակիցները մարտ ամսից՝ Cambridge Analytica ընկերության շուրջը ծագած սկանդալից հետո սոցցանցում դադարեցրել են ավելի քան 400 հավելվածների աշխատանքը՝ օգտատերերի անձնական տվյալների պահպանվածության հետ կապված մտահոգությունների պատճառով:

Մասաչուսեթսում կանցկացվի 60-րդ հոբելյանական «Հայկական փառատոնը»

Tert.am (hy) 

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի Սուրբ Մարկոս հայկական եկեղեցու տարածքում սեպտեմբերի 2-ին կանցկացվի «Հայկական փառատոն» խորագրով հոբելյանական տոնախմբությունը: Այս մասին տեղեկացնում է MassLive տեղի լրատվական կայքը:

«Մեր համայնքը շատ միահամուռ է. փոքր ծուխ լինելով հանդերձ` մենք ամեն միջոցառում իրականացնում ենք համագործակցելով՝ մեր եկեղեցու հանդեպ ունեցած սիրով: Եվ մեր փառատոնը դրա վառ օրինակն է», - աղբյուրը մեջբերում է ծխական խորհրդի անդամ Թալին Ջերմաքյանին:

Նշվում է... Читать дальше...



Պուտինը «սեւ օրվա» համար միջոցներ է կուտակում եւ խուսափում ռիսկային բարեփոխումներից

Гала ТВ 

«Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները տնտեսական թիրախային հարվածներից վերափոխվել է բազմամյա հյուծիչ պատերազմի»,- The Washington Post-ում գրում է լրագրող Անտոն Տրոյանովսկին: «Պատժամիջոցներն արդեն խարխլում են Ռուսաստանի տնտեսական երկարաժամկետ հեռանկարները, սակայն փաստ չէ, որ մոտ ապագայում այնպիսի ճգնաժամ կլինի, որը լուրջ ազդեցություն կգործի ռուսաստանյան քաղաքականության վրա»: «Պատժամիջոցները չեն խախտել երկրի մակրոտնտեսական կայունությունը, սակայն դրանք արգելակում են զարգացման […]

Լուգանսկում բախումներ են տեղի ունեցել ուկրաինական բանակի և ռուսամետ անջատականների միջև

Azatutyun.am 

Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Գուցուլյակը ճեպազրույցում հայտնել է, որ այսօր վաղ առավոտից Ուկրաինայի արևելքում՝ Լուգանսկի շրաջանի հակամարտ գծում, կատաղի մարտեր են ընթանում ուկրաինական բանակի և ռուսամետ անջատականների միջև:

«Գերմանիան բավական կարևոր դերակատար է Հայաստանի  համար վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների խորապատկերին». քաղաքագետ

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նախորդ տասնամյակի ժողովրդագրական պատկերն ու արտագաղթի հետևանքները Հայաստանում

168.am (168 ժամ) 

Նոր կառավարության գործունեության «նախապատրաստական» փուլի ավարտից հետո, որը նշանավորվեց 100 օրվան նվիրված հանրահավաքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության որդեգրած սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականը և հիմնական ուղղությունները:

Շվեդիայում բնակվող 12-ամյա Անահիտն ու հարյուրավոր այլ փախստական երեխաներ տառապում են տարօրինակ համախտանիշով՝ հայտնվելով կոմայի մեջ

Tert.am (hy) 

Շվեդիայում բնակվող փախստականների հարյուրավոր երեխաների մոտ տարօրինակ առողջական խանգարում է նկատվում, որի ժամանակ վերջիններս գտնվում են այնպիսի վիճակում, ասես, կոմայի մեջ լինեն. չեն ուտում, չեն խոսում և նույնիսկ չեն բացում աչքերը:

Ինչպես գրում է Oddity Central-ը, այս համախտանիշն ունեցող երեխաները կարող են տարիներով գամված մնալ անկողնուն: Նրանք ֆիզիկապես որևէ առողջական խնդիր չունեն, սակայն ասես կորցրել են ապրելու ցանկությունը: Դա նյարդաբանական հիվանդության դրսևորում է:

Ինչպես պարզել է հետազոտությունը... Читать дальше...

Երևանում քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել. ԱԻՆ

Tert.am (hy) 

Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Ա. Читать дальше...

Մարիա Զախարովա․

7or 

Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կապի մեջ ենք կողմերի հետ տարբեր ձևաչափերում:

Credit Suisse շվեյցարական բանկը հերքել է ռուսական ակտիվների սառեցման մասին լուրը

Tert.am (hy) 

Շվեյցարական Credit Suisse բանկը հերքել է ռուսական ակտիվների սառեցման մասին լուրը, որը նախօրեին էր հրապարակվել լրատվամիջոցներում:

«Վերջին պատժամիջոցներից հետո հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների հետ կապված կարգավորումները՝ Credit Suisse-ը տվյալ ակտիվները, որոնք հայտնվել էին սահմանափակումների տակ, տնօրինվող ակտիվներից տեղափոխել է վստահելի պահառության ակտիվների շարքը: Այսպիսի դասակարգումն ակտիվների սառեցում չի նշանակում»,-DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Սառեցման... Читать дальше...

Ինչպե՞ս Արցախին «բերել» բանակցային սեղան. «Կարևորի մասին»՝ Արման Մելիքյանի հետ

Гала ТВ 

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարության մոտեցումը ճիշտ է, բայց հստակ ծրագիր է պետք, մոտեցումներ ու քայլեր են անհրաժեշտ, քանի որ միայն հայտարարությունները բավարար չեն: Այս կարծիքին է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Արման Մելիքյանի հետ զրուցում ենք արտաքին և ներքին քաղաքական հարցերի շուրջ:

«Քոչարյանի գործով ես չեմ տեսնում որևէ հենք անցումային շրջանի արդարադատության գործիքներ կիրառելու համար». Արամ Օրբելյան

168.am (168 ժամ) 

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախատեսում են վճռաբեկ բողոքը ներկայացնել մինչև այս ամսվա վերջ, երբ ավարտվում է բողոքի բերման 15-օրյա ժամկետը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է կաշառքի դեպք

Аравот 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը: Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի,  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից (ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *