Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 26.08.2018

Երիտասարդների ԱԱ ռինգը մնաց առանց հայաստանցիների

Аравот 

Հունգարիայի մայրաքաղաքում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի հավաքականի: Մինչ այդ ասպարեզում մնացած 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ Բենիկ Սուքիասյանը եւ 75 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը այսօր տանուլ տվեցին իրենց մենամարտերը եւ դուրս մնացին պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Չեչնիայի իշխանությունները լրագրողներին անվանել են սպառնալիք Ռուսաստանի պետական կարգի համար

Tert.am (hy) 

Չեչնիայի ազգային քաղաքականության, տեղեկատվության և մամուլի հարցերով նախարարությունը դիմում է ներկայացրել Քննչական կոմիտե, Գլխավոր դատախազություն և Անվտանգության դաշնային ծառայություն և այլ ուժային գերատեսչություններ՝ պահանջելով ստուգել «Նովայա գազետա» թերթի գործունեությունը և պարզել, թե արդյոք այն սպառնալիք չի ներկայացնում հասարակության և պետության համար: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին  Instagram-ում տեղեկացրել է գերատեսչության ղեկավար Ջամբուլատ Ումարովը:

««Նովայա գազետա» թերթը, հղում անելով կեղծ աղբյուրներին... Читать дальше...



Աֆղանստանում ԻՊ-ի առաջնորդն սպանվել է ավիահարվածի արդյունքում. ԱՄՆ օդուժ

Tert.am (hy) 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանստանյան մասնաճյուղի առաջնորդ Աբու Սայեդ Օրաքզայը, որը հայտնի է նաև Սադ Արհաբի անունով, և 10 այլ ԻՊ-ականներ սպանվել են Նանգարհար նահանգում շաբաթ գիշեր իրականացված ավիահարվածի արդյունքում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով նահանգի խոսնակին:

Ինչպես հաղորդվում է, ավիահարվածն իրականացրել են աֆղանական և միջազգային կոալիցիոն ուժերը՝ հետախուզական տեղեկություններ ստանալով Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությունից:

Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայացուցիչը հաստատել է... Читать дальше...

Եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից. Նազիկ Ավդալյան

Аравот 

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի …

Ավագանու ընտրություններին ընդդիմությունը ներկայացված չէ, ընդդիմություն կարող էր լինել ՀՀԿ-ն. քաղտեխնոլոգ

Tert.am (hy) 

Երևանի ավագանու ընտրություններին գոնե ֆորմալ առումով ընդդիմություն չկա՝ մասնակցողները կա՛մ իշխանություն կրող ուժերն են, կա՛մ քաղաքական ուժեր են, որոնք հայտարարել են, որ աջակից են այսօրվա իշխանություններին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` հավելելով, որ ընդդիմությունը կարող էր լինել միայն ՀՀԿ-ը, որը չի մասնակցում ընտրություններին ցածր արդյունք չգրանցելու համար:

«Կարծում եմ, որ, երբ չկա քաղաքական ընդդիմություն, հիմնականում փորձ է արվելու ծրագրերի միջոցով այս կամ այն ոլորտի վրա շեշտը դնել... Читать дальше...

Հույս եմ հայտնում, որ կարճ ժամանակում կլուծվի հորս` արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը. Շահեն Հարությունյանի նամակը` վարչապետին

Гала ТВ 

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի պարո՛ն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ […]

Լիբանանից մեկ օրում ավելի քան 200 փախստական է վերադարձել Սիրիա

Tert.am (hy) 

Վերջին մեկ օրում ավելի քան 200 սիրիացի է հայրենիք վերադարձել Լիբանանի տարածքից: РИА Новости-ի փոխանցմամբ այս մասին վկայում են Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի՝ կիրակի հրապարակված տեղեկագրի տվյալները:

«Վերջին մեկ օրում «Ջեյդեթ-Յաբուս» անցակետով 202 փախստական (61 կին, 103 երեխա) է Լիբանանից վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետություն», - ասվում է փաստաթղթում:

Հաղորդվում է, որ հուլիսի 18-ից այլ երկրների տարածքներից ավելի քան 8800 մարդ է վերադարձել Սիրիա, որից 8522-ը՝ Լիբանանից... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *