Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 26.08.2018

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը թայ-բրեքում կպայքարի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման համար

Аравот 

Այսօր ավարտված շախմատի Ֆրանսիայի տղամարդկանց անհատական առաջնությունում երեք գրոսմայստերներ՝ Տիգրան Ղարամյանը, Յանիկ Գոզզոլին եւ Ռոմեն Էդուարդը ինը հնարավորից վաստակել են 6 միավոր եւ բաժանում են 1-ից 3-րդ հորիզոնականները: Կանոնակարգի համաձայն, չեմպիոնին որոշելու համար նրանց միջեւ անցկացվելու է թայ-բրեք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պրահայի օդանավակայանում շուրջ 100 ուղևոր է տարհանվել ինքնաթիռից

Tert.am (hy) 

Կիրակի Մոնաստիր-Պրահա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորները, որը պատկանում է Tunisair ավիաընկերությանը, տարհանվել են Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամլո քարտուղարին, օդանավի անձնակազմն ավիակարգավարներին տեղեկացրել է ինքնաթիռում ծխի տարածման մասին :

«Թունիսյան զբոսաշրջային քաղաքից չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորներին անհապաղ տարհանել են օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո»... Читать дальше...



Վախճանվել է սենատոր Ջոն ՄըքՔեյնը

Ilur  

Արիզոնա նահանգից հանրապետական սենատոր և ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու  Ջոն ՄըքՔեյնը վախճանվել է 81 տարեկան հասակում ուղեղի ուռուցքից, որը նրա մոտ հայտնաբերվել էր անցյալ տարվա հուլիսին: Ուրբաթ...

Մենք ավելի խիստ մոտեցում պետք է ունենանք կոչումների տրամադրման հարցում, որ չարժեզրկենք այդ ինստիտուտը. Լիլիթ Մակունց

Tert.am (hy) 

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ քայլեր են ձեռնարկվել կինոյի ոլորտում փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ:

«Կինոյի, թանգարանների, թատրոնների օրենքների հետ կապված բուռն քննարկումներ են տեղի ունենում, հաջողվել է ձևավորվել աշխատանքային խմբեր, որոնք քննարկում են հենց այդ ոլորտներին առնչվող օրենքի նախագծերը»,-ասաց նա:

Նա նշեց, որ, մասնավորապես, կինոյի ոլորտում կան արդեն պատրաստի փաթեթներ, բայց լրացուցիչ դիմել են միջազգային փորձագետների, որոնք ներգրավվելու են այդ գործընթացում... Читать дальше...

Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել Սև ծովի երկնքում՝ ռուսական ինքնաթիռների պատճառով

Tert.am (hy) 

Բրիտանական Eurofighter Typhoon կործանիչները կիրակի առավոտյան ուղեկցել են Սև ծովի ջրային տարածքի գլխավերևով անցնող երկու ռուսական ինքնաթիռին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է թագավորական ռազմաօդային ուժերի մամլո հաղորդագրության մեջ:

Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, «Թայֆունները» օդ են բարձրացել Ռումինիայի ավիաբազայից՝ արձագանքելով ՌԴ ռազմատիեզերական ուժերի Բե-12 հակասուզանավային և Ան-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքին:

Ընդգծվում է նաև, որ սա մեկ շաբաթվա ընթացքում գրանցված երրորդ դեպքն է... Читать дальше...

Գերմանական ու չինական կրքեր, եռացող իրավական ու քաղաքական թեյնիկ. շաբաթվա ամփոփումը

Гала ТВ 

Օգոստոսի 20-26-ի շաբաթվա գլխավոր իրադարձությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տարածաշրջանային այցն էր: Անգելա Մերկելը այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակին և եղևնի տնկեց Հիշողության պուրակում: Գերմանիայի բարձրաստիճան հյուրը այնուամենայնիվ, «ցեղասպանություն» եզրույթը չարտասանեց՝ դրա փոխարեն «սարսափելի իրադարձություն» բառակապակցությունն արտաբերելով: Կանցլերը եղավ նաև Թումո կենտրոնում: «Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի... Читать дальше...

ՃՏՊ Այգավան գյուղի մոտ. կա զոհ և վիրավորներ

Tert.am (hy) 

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել  ՃՏՊ, կան տուժածներ և 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 40-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Մ. Մ., ծնված 1958 թ.) շրջվել է ճամփեզրին: ՃՏՊ-ի հետևանքով ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1988 թ.), տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևորները՝ Ն. Читать дальше...

Նազիկ Ավդալյանը ավագանու ընտրություններին կլինի ԲՀԿ ցուցակում

Tert.am (hy) 

Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, հայ անվանի մարզուհի Նազիկ Ավդալյանը։

Ավդալյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ... Читать дальше...

Գերմանիան նոր ռազմավարություն կսահմանի ԱՄՆ-ի նկատմամբ

Tert.am (hy) 

Բեռլինը մտադիր է ԱՄՆ-ում Գերմանիայի տարին, որը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին, օգտագործել որպես հարթակ նոր արտաքին քաղաքականության ռազմավարության սահմանման համար:

DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ներկայացնելով երկու երկրների միջև զարգացման հինգ կետից կազմված ծրագիրը:

«Եկել է ժամանակը վերագնահատելու մեր տրանսատլանտյան գործընկերությունը, հայացք նետել դրա վրա սթափ վիճակում», - ասել է գերմանացի նախարարը Բեռլինում կայացած երկօրյա տոնակատարության ժամանակ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *