Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2018

Новости за 28.08.2018

«Կարող եմ դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն». Ռոբերտ Քոչարյան. (Տեսանյութ)

Аравот 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավելի վաղ մեղադրվում էր 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեջ, հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաալիքին:   -Դուք թերևս հետխորհրդային տարածքի պետության առաջին ղեկավարն եք, որը քաղաքական տատանումների և ձերբակալության սպառնալիքի դեպքում երկիրը չեք լքել: Որովհետև մենք գիտենք այդպիսի դեպքեր Վրաստանից, Ուկրաինայից, Ղրղըզստանից: Դուք չէի՞ք սպասում ձերբակալության, կամ ինչու՞ որոշեցիք …

«Քաղաքագիտական տեսանկյունից ոչ մի ապստամբություն էլ չի եղել. ՊՊԾ գնդի գրավումը ապստամբություն չէր». Ալ. Իսկանդարյան

Гала ТВ 

«Չեմ կարող ասել, իրավական տեսանկյունից, այն, ինչ տեղի ունեցավ 2016թ.-ի հուլիսի 17-ին, կարելի է ապստամբություն անվանել, թե ոչ՝ չգիտեմ: Սակայն քաղաքագիտական տեսանկյունից ոչ մի ապստամբություն էլ չի եղել»,- այս մասին «Առանցքում» հաղորդաշարի շրջանակում ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ որոշ քաղաքական մշակույթներին բնորոշ են զինված բախումները, դա հատկապես բնորոշ է Մերձավոր […]

Օձաբերդը կարող է դառնալ պատմամշակութային եւ հնագիտական տուրիզմի կարևոր ու հայտնի կենտրոն

168.am (168 ժամ) 

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի սահմանաբաժանում գտնվող Օձաբերդ հնագիտական հուշարձանի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն»ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ուսումնասիրություններ:

Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի. Դեն Բիլզերյանը լուսանկար է հրապարակել Արցախից

Tert.am (hy) 

Ամերիկաբնակ մեծահարուստ Դեն Բիլզերյանը, որն այսօր մեկնել է Արցախի Հանրապետություն, լուսանկար է հրապարակել Instagram-ում, որին կից գրել է. «Առաջին օրը՝ որպես Հայաստանի քաղաքացի»:

Հրապարակված լուսանկարում պատկերվում է, թե ինչպես է զինվորական հրաձգարանում «պոկերի արքան» որոշակի զինատեսակներ փորձարկում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Պաշտպանության նախարարության տրամադրած ուղղաթիռով:

Հիշեցնենք, որ սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանն... Читать дальше...

Մելանյա Թրամփը ծառատունկ է իրականացրել 4000 դոլար արժողությամբ զգեստով

Tert.am (hy) 

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ծառ է տնկել Սպիտակ տան մարգագետնում: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է առաջին տիկնոջ հանդերձանքն ու տեսքը ծառատունկի ժամանակ:

Տիկին Թրամփը մարգագետնում ծառատունկ իրականացնելիս ներկայացել էր բաց վարդագույն վերնազգեստով և Valentino նորաձևության տան կիսաշրջազգեստով՝ պատված ծաղկային զարդանախշերով: Շքեղ հանդերձանքը ԱՄՆ նախագահի կինն, ինչպես միշտ, լրացրել է բարձրակրունկ կոշիկներով՝ Christian Louboutin-ից:

Ինչպես գրում է բրիտանական Daily Mail-ը... Читать дальше...



«Ես չեմ կասկածում, որ Միքայել Մանուկյանը դա կանի». Արմեն Ռուստամյան

168.am (168 ժամ) 

ՀՅԴ-ն վստահ է՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Միքայել Մանուկյանը տիրապետում է քաղաքի խնդիրներին և ընտրվելու դեպքում վարելու է կադրային շատ ճիշտ քաղաքականություն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Եթե չկա Կառավարության քաղաքականություն՝ կադրերն ընտրվում են տարերայնորեն, և նրանք ինչ-որ առումով նույնպես տարերայնորեն են գործում. Ս. Դանիելյան

Tert.am (hy) 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխանություն դառնալու ձգտող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռևս հստակ քաղաքականություն չունի, հստակ օրակարգ դեռևս չի ձևավորել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ըստ նրա՝ քաղաքական օրակարգի շրջանակում պետք է մշակվեն երկրի անվտանգության, զարգացման, արտաքին, ներքին և տնտեսական քաղաքականության հարցերը:

«Ե՛վ ՔՊ-ն, և՛ մյուս կուսակցությունները Հայաստանում, իմ տեսակետից, ձևավորված չեն: ՀՀԿ-ն եղել է իշխող խավի կոմպլոմերատ... Читать дальше...

Հայ հրաձիգները կմասնակցեն Աշխարհի 52-րդ առաջնությանը

Tert.am (sport) hy 

Հայ հրաձիգները օգոստոսի 29-ին առավոտյան 10:00 կմեկնեն Կորեայի Չանգվոն քաղաք` մասնակցելու «Աշխարհի 52-րդ առաջնությանը»: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:

Читать дальше...

Սոցցանցերում ծաղրել են Թերեզա Մեյի պարը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը որոշել է միանալ Քեյփթաունի միջնակարգ դպրոցի սաների պարին, ինչն էլ մտահոգել է համացանցի օգտատերերին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, անհարմար պարային շարժումների տեսանյութը հրապարակվել է Հարավաֆրիկյան կառավարության թվիթերյան էջում:

Մեյը պաշտոնական այցով ժամանել է աֆրիկյան երկիր: Քեյփթաունում նա այցելել է դպրոցներից մեկը, որտեղ աշակերտները հանդես են եկել պարերով ու երգերով:

Բրիտանացի օգտատերերին շփոթեցրել է կառավարության ղեկավարի տարօրինակ... Читать дальше...

Վերաբնակեցման ծրագիրը ռադիկալ փոփոխությունների պետք է ենթարկվի, իսկ ներքին միգրացիան ես չեմ համարում խնդրի լուծում. ԱՀ ԱԺ պատգամավորի թեկնածու

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններին թիվ 10 ընտրատարածքն ընդգրկող Քաշաթաղի և Շուշիի շրջանում ինքնաառաջադրված Մուշեղ Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցակցությունը գնահատում է աննախադեպ, և բոլոր նախապայմանները ստեղծված են, որ բոլոր թեկնածուները ռեալ շանսեր ունենան խորհրդարան անցնելու:

Նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում, ընդհանուր առմամբ նախընտրական ծրագիր որպես այդպիսին չի լինում, և ինքը  առանձնացրել է մի քանի կարևորագույն դրույթներ... Читать дальше...

ԱՄՆ-ը կշարունակի զորավարժությունները Հարավային Կորեայի հետ

Tert.am (hy) 

ԱՄՆ-ը մտադիր չէ դադարեցնել հետագա զորավարժությունները Հարավային Կորեայի հետ: Այս հայտարարությունն արել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ինչպես դուք գիտեք, մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մի շարք խոշորագույն զորավարժություններ՝ որպես բարի կամքի ժեստ Սինգապուրի գագաթնաժողովից հետո: Մենք ներկայում հետագա զորավարժությունները դադարեցնելու պլաններ չունենք», - ասել է Մետիսը:

Պենտագոնի ղեկավարը չի մանրամասնել՝ երբ են պլանավորված հետագա զորավարժությունները:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *