Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 01.10.2018

Չինաստանում թռչնի գրիպի H5N6 ենթատեսակով վարակման դեպք է գրանցվել

Tert.am (hy) 

Չինաստանում գրանցվել է թռչնի գրիպի H5N6 ենթատեսակով մարդու վարակման առաջին դեպքը 2018 թվականի ընթացքում: Նշվում է, որ տուժածը Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի 22-ամյա բնակիչ է, որը հիվանդության ախտանշանները նկատել է սեպտեմբերի 25-ին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ սեպտեմբերի 26-ին հիվանդը ծանր վիճակում հոսպիտալացվել է և մինչ այժմ գտնվում է բժիկշկների հսկողության տակ: Մինչ հիվանդության ախտանշանների ի հայտ գալը տղամարդն անմիջական շփում է ունեցել ընտանի թռչյունների հետ:

Հիշեցնենք... Читать дальше...

Ամերիկյան մի շարք խոշոր բանկեր կիբերհարձակումների են ենթարկվել. WSJ

Tert.am (hy) 

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան մի շարք խոշոր բանկեր պարբերաբար ենթարկվել են կիբերհարձակումների: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` The Wall Street Journal-ին հղումով:

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ խոսքը Bank of America, Citigroup, JPMorgan Chase и Wells Fargo բանկերի մասին է: Նշվում է, որ ցանցահեններն, ամենայն հավանականությամբ, փնտրում են ընկերությունների ցանցերի թույլ կողմերը: Նման հարձակումները կանխելու և անօրինական մուտքը համակարգեր թույլ չտալու համար իշխանությունները խորհուրդ... Читать дальше...

ԱՄՆ-ն ու Կանադան որոշել են վերակնքել ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը

Tert.am (hy) 

Կանադան ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերակնքել ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA): Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով:

Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի առանցքային կետերի շուրջ և նախատեսվում է, որ մոտ ժամանակներում Կանադայի արտաքին գործերի նախարար Քրիստիա Ֆրիլանդն ու ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Սեպտեմբերի 29-ից Օտտավայում ընթանում են... Читать дальше...

Նյու Յորքի «համելնյան մկնորսը». ֆլեյտահարը «կախարդում» է անտառի կենդանիներին դյութիչ մեղեդիով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում Նյու Յորքի բնակիչներից մեկը «համելնյան մկնորսի» նման իր երաժշտությամբ «կախարդում» է կենդանիներին՝ գրավելով նրանց ուշադրությունը:

Daily Mail-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Սենթ Լորենսի պետական արգելոցի մոտ քսան ջրարջ մոտենում ֆլեյտա նվագող տղամարդուն՝ լսելու դյութիչ մեղեդին:

Պարզվում է՝ տղամարդն ապրում է մոտակայքում և հաճախ է նման «համերգներ» կազմակերպում արգելոցի կենդանիների համար: Ընդ որում՝ նա կենդանիներին գրավում է ոչ միայն հաճելի երաժշտությամբ... Читать дальше...

Ինդոնեզիայում գրանցված հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1200-ը

Tert.am (hy) 

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամի հետևանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է The Straits Times պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները, այս պահի դրությամբ զոհերի թիվը գերազանցել է 1200-ը:

Թերթի տվյալներով՝ փրկարարները ենթադրում են, որ աղետի հետևանքով կարող է ավելի շատ զոհ լինել, քանի որ սկսել են ստանալ տվյալներ նաև Դունգալա շրջանից, որտեղ էլ գտնվել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը:

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան... Читать дальше...



Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ամուսնացել է

Tert.am (hy) 

Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն հաստատել է գաղտնի ամուսնության մասին շրջանառվող լուրերը՝ իր ինտագրամյան էջում հրապարակելով լուսանկար, որում պատկերված են իր և ընտրյալի՝ պրոդյուսեր Բրեդ Ֆելչակի ձեռքերը՝ ամուսնական մատանիներով: Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ իր հրապարակումը դերասանուհին առանց մեկնաբանության է թողել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամուսնական արարողությունն անցկացվել է սեպտեմբերի 29-ին՝ Փելթրոուի Լոնգ Այլենդի առանձնատան բակում: Հրավիրվածների թվում էին Ռոբերտ Դաունի կրտսերը... Читать дальше...

ԱՄՆ-ում մեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Փենսիլվանի նահանգի Ալենթաուն քաղաքում ոստիկանությունն ու ՀԴԲ-ի գործակալները հետաքննում են մեքենայի պայթյունի միջադեպը, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շրջանի դատախազ Ջիմ Մարտինը, գրում է РИА Новости-ն:

Մարտինի խոսքով՝ մասնագետները եկել են այն եզրահանգման, որ բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում, իսկ միջադեպի կրկնության հավանականություն չկա: Նա ընդգծել է, որ պայթյունի հետևանքով հանցագործը, ամենայն հավանականությամբ, զոհվել է:

Տեղական... Читать дальше...

Բիլ Գեյթսը 171 միլիոն դոլար է ծախսել վարելահող գնելու համար. Bloomberg

Tert.am (hy) 

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 171 միլիոն դոլար է ծախսել վարելահող գնելու համար, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Գեյթսը 14.5 հազար ակր մակերեսով հողատարածք է գնել Հարավային Վաշինգտոնում: Նման գործարքների ուսումնասիրությամբ զբաղվող Land Report պարբերականի տվյալներով՝ սա 2018 թվականին ԱՄՆ-ում գնված ամենամեծ հողատարածքն է:

Նշվում է, որ գործարքը կնքվել է մի քանի միջնոր ընկերությունների միջոցով:

Հրդեհ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 30-ին, ժամը 17:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին թաղամասում այրվում անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քաղսի գյուղի 1-ին փողոցի թիվ 8 տանը հարակից անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին, մարվել՝ 19:45-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 60 քմ) փայտյա կառուցատարրերը և տանիքում պահեստավորած մոտ 250 հակ անասնակեր:

Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում փրկարարները շուրջ 700 ապօրինի ներգաղթյալ են փրկել

Tert.am (hy) 

Իսպանիայի Փրկարար ծառայությունը հանգստյան օրերի ընթացքում երկրի ափերի մոտ ընդհանուր առմամբ 672 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերել, որոնք փորձում էին Աֆրիկայից ռետինե նավակներով հասնել Իսպանիա, գրում է РИА Новости-ն:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրվա ընթացքում Ալբորան ծովում փրկարարները 7 նավակ են հայտնաբերել, որոնցում, ընդհանուր առմամբ, եղել է 342 մարդ:

Եվս յոթ նավակ նույն շրջանում հայտնաբերվել է կիրակի օրվա ընթացքում: Նշվում է, որ նավակներում եղել է 318 մարդ: Փրկարար ծառայությունների... Читать дальше...

Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել 3 մարդու՝ կոռուպցիայի համար

Tert.am (hy) 

Իրանում կոռուպցիայի համար մեղադրվող երեք մարդ դատապարտվել է մահապատժի, հաղորդում է տեղական Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ դատավճիռը կայացրել են Թեհրանի հատուկ տրիբունալները, որոնք ներկա պահի դրությամբ տարբեր դատավճիռներ են կայացրել 35 «տնտեսական իրավախախտի» գործով՝ նրանցից 32-ին դատապարտելով մինչև 20 տարվա ազատազրկման:

«35 մեղադրյալից երեքը դատապարտվել են մահապատժի «երկրի վրա կոռուպցիայի տարածման» համար»,- ասվում... Читать дальше...

Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 100-ը. կա մեկ զոհ

Tert.am (hy) 

Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 102-ի: Ինչպես տեղեկացնում է NHK հեռուստաալիքը, թայֆունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը համարվում են անհետ կորած:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Տոտտորի պերֆեկտուրայում թայֆունի հետևանքով ճանապարհին սողանք է տեղի ունեցել ինչն էլ դարձել է մեկ մարդու մահվան պատճառ: Նշվում է, որ սողանքի պահին զոհվածը գտնվել է ավտոմեքենայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր «Տրամիի» հետևանքով 84 տուժածի և մեկ անհետ կորածի մասին... Читать дальше...

Մակեդոնիայի անվանափոխման մասին հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել

Tert.am (hy) 

Մակեդոնիայում ավարտվել է երկրի անվանափոխման մասին խորհրդատվական հանրաքվեն, սակայն մեծ է հավանականությունը, այն չկայացած կճանաչվի, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով «Радио Свобода»-ին:

Նշվում է, որ Մակեդոնիայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվեի հաջողության համար պահանջվում է, որ քվեարկի ընտրողների առնվազն 50%-ը:

Միևնույն ժամանակ՝ երկրի Պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը կես ժամ առաջ քվեարկության էր ներկայացել գրանցված ընտրողների միայն 34.74%-ը... Читать дальше...

Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի օգնի Ինդոնեզիային ամոքել վերքերը. Էրդողան

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ինդոնեզիայի իշխանություններին ազատվել ավելի քան 800 մարդու կյանք խլած երկրաշարժի հետևանքներից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Էրդողանի պաշտոնական թվիթերյան էջին:

«Ես աղոթում եմ Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի հետևանքով զոհված մեր քույրերի ու եղբայրների համար, տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և խորին ցավակցություններս եմ հայտնում Ինդոնեզիայի ժողովրդին: Թուրքիան պատրաստ է անել ուժերի ներածին չափով ամեն ինչ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *