smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 03.10.2018

Փաշինյանն ազգանուն չէ, այլ յուրահատուկ ինստիտուտ. Մարկեդոնով

Armeniasputnik.am 

Նիկոլ Փաշինյանն աջակցության համար կրկին դիմել է Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի դիմակայի խորհրդարանի պատգամավորների մտադրությանը` կապված ԱԺ լուծարումը թույլ չտալու հետ։ Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը վերլուծում է Փաշինյանի մարտավարությունը և կանխատեսում, թե ինչ բարդությունների կարող է բախվել վարչապետը կողմնակիցների ընդհանուր էյֆորիայի անկումից հետո։

Peugeot-ն գաղտնազերծել է իր էլեկտրական մոդելի նախատիպը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆրանսիական Peugeot ընկերությունը Փարիզի ավտոսրահում ցուցադրել է իր e-Legend էլեկտրական մոդելի կոնցեպտային տարբերակը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մեքենան առանձնանում է ինքնատիպ դիզայնով՝ ոճայնությամբ «առյուծի չանչեր» հիշեցնելով:

Կոնցեպտն ստեղծվել է Peugeot 504 դասական մոդելի հիման վրա: Դիմացի ալյումինե մասերը միավորվում են չժանգոտող պողպատից պատրաստված քրոմապատ թափարգելով: Մեքենայի երկարությունը կազմում է 4650 մմ, բարձրությունը՝ 1370 մմ:

Ինտերիերում կիրառվել է բրոնզի... Читать дальше...

Ախուրյանում նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստեր. հարուցվել է քրեական գործ

Гала ТВ 

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների  տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան տարածաշրջանի Արևիկ, Շիրակ, Կամո, Ոսկեհասկ, Ջաջուռավան և Կառնուտ գյուղերի բազմաթիվ բնակիչներ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ախուրյանի սոցիալական […]

Ովքեր են առաջադրվել Դդմաշեն, Ներքին Գետաշեն և Մաքենիս համայնքներում

168.am (168 ժամ) 

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս համայնքներում 2018 թվականի հոկտեմբերի 21-ի կայանալիք համայնքի ղեկավարի հերթական ընտրություններում կմրցակցեն համայնքի ղեկավարի յոթ թեկնածուներ՝ 2-ը՝ Ներքին Գետաշենում, 2-ը՝ Դդմաշենում եւ 3-ը՝ Մաքենիսում:



Կենդանաբանական այգում արջերը հարձակվել են իրար վրա, որի պատճառով գրանցվել է գորշ արջի անկում

Tert.am (hy) 

Կենդանաբանական այգում ներտեսակային պայքարի հետևանքով գրանցվել է թվով 1 անդրկովկասյան գորշ արջի անկում:  

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրել են  Կենդանաբանական այգու հանրային կապերի ծառայությունից, արջերի ներտեսակային պայքարները կարող են դրսևորվել թե բնության մեջ, թե, որոշ դեպքերում, անազատ պայմաններում՝ կախված վերջիններիս սոցիալական խմբում առկա հիերարխիկ կառուցվածքից, կենդանու ինքնապաշտպան վարքագծից, բազմացման սեզոնին ընդառաջ կամ պայմանավորված այլ կենսաբանական գործոններով:

Թեպետ նման... Читать дальше...

Պուտինը ստորագրել է կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որի դեմ ամիսներ շարունակ ցույցեր էին ընթանում

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների փաթեթը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:

«Նախագահ Պուտինն ստորագրել է կենսաթոշակների վճարման հարցով առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ սահմանելու մասին դաշնային օրենքը, որը Պետդուման ընդունել էր սեպտեմբերի 27-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, որ Պուտինը... Читать дальше...

«Ղարաբաղի» մարզիչ․ Մխիթարյանի՝ Ադրբեջան գալը կամ չգալը մեր խնդիրը չէ

Tert.am (hy) 

Ադրբեջանական «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպումից առաջ խոսել է լոնդոնյան թիմի հայտացուցակից Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին։

Читать дальше...

Փաշինյանի համար ռիսկը կարող է լինել ավելի լուրջ, քանի որ չկա հավաստիացում՝ պարտություն կրած ուժերի պատգամավորները կհետևեն նախանշված ծրագրին․ Ռիչարդ Կիրակոսյան

Tert.am (hy) 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ անցյալ գիշեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները որոշելու հետ կապված Հայաստանի խորհրդարանի և Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև տեղի ունեցած դրամատիկ և հանկարծակի քաղաքական բախումը նոր հրատապության զգացում ստեղծեց:

Նա նկատել է, որ այդ ճգնաժամը հրահրած քայլի արդյունքում արագորեն բաց հակասության վերածվեց․ նախկինում խորհրդարանում իշխող, սակայն ներկայումս դեռևս մեծամասնություն կազմող Հանրապետական... Читать дальше...

ՀՀ նախկին կառավարությունն ավելի ու ավելի շատ է դառնում նախկին՝ երկրի քաղաքականության մեջ ստանձնելով «ծանոթագրության դեր»․ Ռիչարդ Կիրակոսյան

Tert.am (hy) 

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ անցյալ գիշեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները որոշելու հետ կապված Հայաստանի խորհրդարանի և Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև տեղի ունեցած դրամատիկ և հանկարծակի քաղաքական բախումը նոր հրատապության զգացում ստեղծեց:

Նա նկատել է, որ այդ ճգնաժամը հրահրած քայլի արդյունքում արագորեն բաց հակասության վերածվեց․ նախկինում խորհրդարանում իշխող, սակայն ներկայումս դեռևս մեծամասնություն կազմող Հանրապետական... Читать дальше...

«Արտահերթ ընտրությունների ժամկետն ամենակարևոր հարցը չէ օրակարգում». ՀՅԴ

Гала ТВ 

Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։ 1.Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ կարգավորել բոլոր առաջացող […]

Երևանում հյուրանոցները բավարարում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին տեղավորելու համար. զբոսաշրջության կոմիտե

Tert.am (hy) 

Երևանում հյուրանոցները բավարար են՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցներին տեղավորելու համար:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:

Գագաթնաժողովին և հարակից միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ, լրագրողներ և այլն:

«Երևանի հյուրանոցներում անգամ 5000 հյուրի համար նախատեսված տեղ կա: Երևանի հյուրանոցները կարող են բոլորին հյուրընկալել, կարիք չի եղել... Читать дальше...

«Ադրբեջանից ամեն ինչ կարելի է սպասել. մենք աչալուրջ ենք». Դավիթ Բաբայան

168.am (168 ժամ) 

«Ադրբեջանը խոչընդոտում է, չի համաձայնում։ Այդ կապը ժամանակին բավականին արդյունավետ էր, թույլ էր տալիս վերահսկողության ավելի բարձր մակարդակ ապահովել, եթե լինում էին ինչ-որ խախտումներ, խնդիրներ, անմիջապես հարցերը կարգավորել»։

Ըմբշամարտի երիտասարդական հավաքականների մարզիչները ամփոփեցին աշխարհի առաջնության մասնակցությունը

Аравот 

Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների ավագ մարզիչներ Արմեն Բաբալարյանն ու Ավետիք Վարդանյանն ամփոփեցին աշխարհի առաջնությունում իրենց սաների մասնակցությունը: Նրանք, ընդհանուր առմամբ բավարարված են արդյունքներով, սակայն նշեցին, որ կարելի էր ավելին անել եւ մի քանիսն իրենց, այնուամենայնիվ, չարդարացրին: Երկու մարզիչներն էլ առանձին-առանձին խոսեցին ըմբիշների վարած գոտեմարտերի, սխալների, բացթողումների մասին, անդրադարձան նաեւ որոշ դեպքերում …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *