Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 05.10.2018

Հրդեհ Գետափ գյուղում. տուժածներ չկան

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի ալրաղացի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Գետափ գյուղի Երևանյան խճուղու թիվ 17 հասցեի մոտակայքում գտնվող «Ֆլորա Ֆաունա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը (24 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:43-ին, մարվել՝ 20:05-ին: Այրվել են 50 քմ խոտածածկույթ և վագոն-տնակի ծածկի ու կողային պատի... Читать дальше...

Մեքսիկայում հրաձգության հետևանքով 4 ոստիկան է զոհվել

Tert.am (hy) 

Մեքսիկական Սոնորա նահանգի Գուայամաս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 ոստիկան է զոհվել: Ինչպես տեղեկացնում է Excelsior պորտալը, միջադեպը տեղի է ունեցել քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում:

Հաղորդվում է, որ հանցագործները նախ կրակ են բացել ոստիկանական մեքենայի ուղղությամբ՝ տեղում սպանելով երեք ոստիկանի, որից հետո հեռացել են դեպքի վայրից: Սակայն նրանց ճանապարհը փորձել է փակել անզեն ճանապարհային ոստիկանը, ում հանցագործները գնդակահարել են:

Դպրոցի աշակերտները միջադեպի հետևանքով չեն տուժել... Читать дальше...

Վրաերթ Կոտայքի մարզում. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Դանիելյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի նախկին հատուկ դպրոցին հարակից ճանապարհին Mercedes մակնիշի 50 GG 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 61-ամյա Ուստիան Սարոյանին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Բժիշկները պայքարում են նրա կյանքի... Читать дальше...

Ճապոնիայի հյուսիսում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Tert.am (hy) 

Ճապոնական Հոկայդո կղզում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական վարչության հայտարարությանը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Հոկայդո պերֆեկտուրայում, իսկ օջախը գտնվել է 30 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 4-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն ժամին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Շիրակի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. Читать дальше...

Apple-ը և Amazon-ը հերքել են իրենց սերվերներում չինական լրտեսական չիպերի հայտնաբերման մասին տեղեկությունը

Tert.am (hy) 

Apple և Amazon ընկերությունները հերքել են տեղեկությունն այն մասին, որ իրենց սերվերներում չինական լրտեսական չիպեր են հայտնաբերվել: Ընկերությունները նշել են, որ ստուգման ընթացքում իրենք որևէ վտանգավոր տարր համակարգիչներում չեն հայտնաբերել, գրում է РИА Новости-ն:

Հատկանշական է, որ ընկերությունների պաշտոնական հայտարարությունը ներկայացրել է Bloomberg գործակալությունը, որն էլ ավելի վաղ, հղում անելով 17 անանուն աղբյուրից ստացված տեղեկություններին, հայտարարել էր, որ չինացի ցանցահենները միկրոչիպեր... Читать дальше...

Քրիս Էվանսն այլև չի նկարահանվելու Կապիտան Ամերիկայի դերում

Tert.am (hy) 

Ամերիկացի դերասան Քրիս Էվանսն այլև չի նկարահանվելու սուպերհերոսների մասին պատմող «Վրիժառուները» ֆիլմաշարում: Այս մասին դերասանը գրել է իր թվիթերյան էջում:

Դերասանը հայտնել է, որ «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմի երկրորդ մասի նախանկարահանումներն ավարտված են: Այսպիսով՝ ավարտվում է նաև Էվանսի՝ Marvel Studios-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը, ուստի նա այլևս չի նկարահանվելու Կապիտան Ամերիկայի դերում:

«Պաշտոնապես ավարտեցինք «Վրիժառուները-4»-ի աշխատանքները: Հույզերով լի օր էր, եթե չասեմ ավելին»,- գրել է Էվանսը՝ ընդգծելով... Читать дальше...



Թրամփը մտադիր է աշխատանքից ազատել ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարին. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից ազատել ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Հիզեր Ուիլսոնին, քանի որ գոհ չէ տիեզերական զորքի ստեղծման ուղղությամբ նրա տարած աշխատանքներից: Այս մասին հաղորդում է Foreign Policy-ը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:

Պարբերականի տվյալներով՝ նախագահը կարող է Ուիլսոնին ազատել աշխատանքից նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: Այնուամենայնիվ՝ այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ կայացված չէ:

Նշվում է, որ վարչակազմում արդեն քննարկվում է նոր նախարարի ընտրության հարցը... Читать дальше...

Չինաստանում երկգլխանի կրիա է լույս աշխարհ եկել (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Չինաստանի Ցզյանսի նահանգի Շանժաո քաղաքի արգելոցում երկգլխանի կրիա է լույս աշխարհ եկել: Արտասովոր կրայի մասին տեսանյութը հրապարակել են արգելոցի աշխատակիցները: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կարմրաականջ կրիաների ընտանիքին պատկանող կենդանին ծնվել է երեք ամիս առաջ:

Հրապարակված տեսանյութում երևում է, որ կենդանու թաթերի շարժումները համաժամանակյա չեն, ինչը պայմանավորված է նրանով, որ գլուխներից յուրաքանչյուրը ղեկավարում է մարմնի միայն մի կողմը:

Մասնագետները մեկուսացրել են կրիային մյուսներից՝ անհանգստանալով... Читать дальше...

Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 450 փախստական

Tert.am (hy) 

Վերջին մեկ օրում Լիբանանի տարածքից հայրենիք է վերադարձել ավելի քան 450 սիրիացի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով Փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի հրապարակած տեղեկագրի տվյալները:

«Վերջին մեկ օրում «Ջեյդեթ-Յաբուս» և «Էլ-Դաբուսիա» անցակետերով 454 փախստական (135 կին, 231 երեխա) է Լիբանանից Սիրիա վերադարձել », - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում ռուսական կողմը կազմակերպել է երկու հումանիտար ակցիա և կատարել սիրիական... Читать дальше...

Թրամփը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նոր ծրագիրը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության նոր ծրագիրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երբ խոսքն ահաբեկչությանն է վերաբերում, իրենք կանեն անհրաժեշտ ամեն ինչ ազգի պաշտպանության համար:

Նշվում է, որ տվյալ ռազմավարության առանցքային կետը բոլոր այն ահաբեկիչների դեմ պայքարն է, որոնք կարող են վտանգավոր լինել ԱՄՆ-ի համար:

Եթե ժողովուրդն ուզում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում. Գագիկ Ծառուկյան

Tert.am (hy) 

Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել։ Այս մասին Կենտրոն ՀԸ եթերում Ուրվագիծ հաղորդման ժամանակ հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին։

Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ միայն ընտրություններից հետո ներդրումներ կլինեն, Գ. Ծառուկյանն արձագանքեց, որ արդեն կան բազմաթիվ ներդրումներ, արևային պանելների... Читать дальше...

ՀՀ երեք նախագահները կապ չունեն ԲՀԿ-ի հետ ու չեն կարող ԲՀԿ-ի միջոցով գալ քաղաքական դաշտ․ Գ․ Ծառուկյան

Tert.am (hy) 

ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող այդ կուսակցության միջոցով գալ քաղաքական դաշտ, ընտրությունների։ Այս մասին այսօր Կենտրոն TV-ի Ուրվագիծ հաղորդման ժամանակ ասաց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

ի պատասխան հարցին, թե դուք ստիպված եք եղել ԱԺ-ում կողմ քվեարկել, դուք չեք աջակցել հեղափոխությանը, հետևաբար ձեզ հետ հիմա քննարկելու, կոմպրոմիսի թեմա չկա, Գ. Ծառուկյանը արձագանքեց, որ առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը տեսել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Երևան... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *