Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 06.10.2018

Սիլվիո Բեռլուսկոնին մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին

Tert.am (hy) 

Իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին շաբաթ հայտարարել է, որ մեկնում է Ռուսաստան և հույս ունի հանդիպել ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

«Թռչում եմ Ռուսաստան՝ ներկա գտնվելու իմ ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին: Կօգտվեմ այդ հնարավորությունից՝ քննարկելու համար խոշորագույն միջազգային հարցեր»,- INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Բեռլուսկոնին՝ կից լուսանկար հրապարակելով ինքնաթիռից:

Աղբյուրը նշում է, որ ՌԴ ղեկավարը ծննդյան տարեդարձը նշում է հոկտեմբերի 7-ին:

Թուրքիայում «Տկլոր» անունով գյուղ կա

168.am (168 ժամ) 

Թուրքիայի Չանաքքալե նահանգում «Չփլաք» (Տկլոր) ուշագրավ անվամբ մի գյուղ կա։ Գյուղն ունի ընդամենը 340 բնակիչ, ովքեր բոլորովին էլ չեն ամաչում կամ անհարմար զգում իրենց բնակավայրի անվան պատճառով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ

Azatutyun.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը: Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել գունեղ, ներդաշնակ ու բարի: Հենց այդ հատկանիշներն էին... Читать дальше...

Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել

Tert.am (hy) 

Վրաստանի արևելյան Կախեթի շրջանում շաբաթ երեկոյան 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:

Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 18:48-ին (համընկնում է Երևանի հետ) Դեդոպլիսծկարո քաղաքից 25 կմ հարավ-արևելք ընկած շրջանում և Ադրբեջանի հետ սահմանային գյուղից 6 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորությամբ:

Ինչպես հաղորդվում է... Читать дальше...

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանին սկսել են սպառնալ համացանցով. Վահան Բաբայան

Аравот 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանին սկսել են սպառնալ համացանցով, և նա այս պահին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանությանը: Ես որպես կուսակցության նախագահ կոչ եմ անում այդ սպառնացողներին վերջ տալ համացանցում թաքնվելուց և կամովին ներկայանալ ոստիկանություն:Պետք է վերջ տրվի այս արատավոր երևույթին և օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն քաղաքական տեսակետների համար այս անհանդուրժողականության դրսևորողները: …



Մոուրինյուն չհանձնվեց. ՄՅՈւ-ի ֆանտաստիկ քամբեքը

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայում կայանում են 8-րդ տուրի հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆոլդում» ընդունել էր «Նյուքասլին»: «Կարմիր սատանաներն» առաջին 10 րոպեում երկու գնդակ ընդունեց մրցակցից: Գոլի հեղինակ դարձան Կենեդին ու Մուտոն: Մինչև երկրորդ խաղակեսի 70-րդ րոպեն բոլորը համոզված էին, որ մանչեսթերյան ակումբը կկրի հերթական պարտությունը և Մոուրինյուի հեռացումն ավելի կմոտենա: Սակայն պորտուգալացին այլ ծրագրեր ուներ: 70-րդ […]

Մոուրինիոն կհեռացվի՝ անկախ «Նյուքասլի» հետ խաղի արդյունքից

168.am (168 ժամ) 

Հոկտեմբերի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդին» սպասվում է ոչ բարդ խաղ «Նյուքասլի» դեմ, բայց յուրաքանչյուր արդյունքի դեպքում այն կարող է դառնալ վերջինը Ժոզե Մոուրինիոյի համար «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում:

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ջուր, այլ պատգամավորներ է ուղարկել հրապարակ, առաջին օրվանից եղել ենք ժողովրդի կողքին. Նապոլեոն Ազիզյան

Tert.am (hy) 

Ո՛չ «Ծառուկյան» դաշինքը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը ոչ մի անգամ տեսակետ չեն փոխել, մենք ընտրությունների ժամկետների կռիվ չենք արել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

«ԲՀԿ-ի համար  բացարձակ միևնույն է, թե երբ կլինեն արտահերթ ընտրությունները: Մենք խոսել ենք նրա մասին, որ հարկավոր է նոր Ընտրական օրենսգիրք ընդունել, որովհետև մեր կուսակցությունն ուզում էր, որ ռեյտինգային համակարգը հանեն: Ամիսներ շարունակ Ընտրական օրենսգրքի վրա լուրջ աշխատանքներ են կատարվել... Читать дальше...

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ջուր, այլ պատգմավորներ է ուղարկել հրապարակ, առաջին օրվանից եղել ենք ժողովրդի կողքին. Նապոլեոն Ազիզյան

Tert.am (hy) 

Ո՛չ «Ծառուկյան» դաշինքը, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը ոչ մի անգամ տեսակետ չեն փոխել, մենք ընտրությունների ժամկետների կռիվ չենք արել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

«ԲՀԿ-ի համար  բացարձակ միևնույն է, թե երբ կլինեն արտահերթ ընտրությունները: Մենք խոսել ենք նրա մասին, որ հարկավոր է նոր Ընտրական օրենսգիրք ընդունել, որովհետև մեր կուսակցությունն ուզում էր, որ ռեյտինգային համակարգը հանեն: Ամիսներ շարունակ Ընտրական օրենսգրքի վրա լուրջ աշխատանքներ են կատարվել... Читать дальше...

«Բանակցությունները ժամանակ շահելու և ճգնաժամը խորացնելու համար են». Լիլիթ Գևորգյան

168.am (168 ժամ) 

«Փաշինյանի հրաժարականը վտանգավոր քայլ է, բայց ՀՀԿ-ԲՀԿ-ում, առանց ժողովրդական մանդատի, իշխանության մնալն առավել վտանգավոր է՝ թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության, թե իրական ընդդիմության զարգացման հնարավորության առումով»։

ԸՕ փոփոխությունների նախագիծ. դուրս է գալիս բոնուսների համակարգը, իջնում է անցողիկ շեմը

Гала ТВ 

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ի թիվս ներկայացված տարբեր փոփոխությունների՝ կարևորն այն է, որ թե Ազգային ժողովի, թե համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունների, ինչպես նաև դաշինքների անցողիկ համարվող շեմն իջել է, բացի այդ, համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ դուրս է եկել վիճելի 141-րդ հոդվածի 5-րդ մասը, որն այլ […]

Կարապետյանին տեղափոխող ուղղաթիռում կրակոցնե՞ր են հնչել. պատասխանում է Ռուսաստանի ՔԿ–ն

Armeniasputnik.am 

Մի շարք ԶԼՄ–ների տվյալներով` ուղղաթիռի օդաչուն հավանաբար սպանվել է «Կարաբինի» երկու գնդակից։ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել չարաբաստիկ օդանավում։

ՔՊ-ից ավագանու անդամ Արամ Մանուկյանը որդեկորույս մորը՝ «Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես». Aravot.am

168.am (168 ժամ) 

«Քաղացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Երեւանու ավագանու անդամ ընտրված Արամ Մանուկյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող որդեկորույս Ռուզաննա Ադանալյանի մասին գրել էր.«Էսի աչքիս քոչարյանի ֆեյքերից ա: Տավար, նախիրը դու ես»:

Ամեն անցնող ժամը Հայաստանը տանում է դեպի հեղափոխության պարտություն կամ քաղաքացիական պատերազմ

Аравот 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամեն անցնող ժամը Հայաստանը տանում է դեպի հեղափոխության պարտություն կամ քաղաքացիական պատերազմ Ապրիլյան զարմանահրաշ՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում այս պահին երկրորդ` էլ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել և եթե հասունացող պայթյունավտանգ իրադրությունը Ձեր կողմից իրականացվելիք քայլերի ոսկերչական հաշվարկով շատ արագ չդիմակայվի, ապա հայտնի ուժերի կողմից տեղադրված ռումբը հաստատ կպայթի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *