Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 08.10.2018

Բրազիլիայում ավելի քան 180 մարդ է ձերբակալվել ընտրախախտումների համար

Tert.am (hy) 

Բրազիլիայում կիրակի՝ հոկտեմբերի 7-ին անցկացված համընդհանուր ընտրությունների ընթացքում ավելի քան 180 մարդ է ձերբակալվել ընտրախախտումների համար, հաղորդում է РИА Новости-ն:

Տեղական ժամանակով ժամը 17.00-ի դրությամբ, երբ ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակված էր, արդեն իսկ ընտրական կարգի խախտման համար դատական գործ է հարուցվել 177 ընտրողի դեմ: Նույն հանցանքի համար կասկածվում է նաև 6 թեկնածու:

Նշվում է նաև, որ տեխնիկական անսարքությունների պատճառով տարբեր ընտրատեղամասերում ստիպված են եղել փոխել 1695 էլեկտրոնային քվեատուփ... Читать дальше...

Ողբերգական դեպք երևանում. վարորդը հանկարծամահ է եղել մեքենան վարելու ընթացքում. shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է shamshyan.com կայքը:

Ըստ նախնական տեղեկությունների, նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն... Читать дальше...

Սինձո Աբեն մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Tert.am (hy) 

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն The Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, գրում է Gazeta.ru-ն:

Աբեի խոսքով՝ անձնական հանդիպումն անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարվի կողմերի միջև գոյություն ունեցող անվստահությունը:

«Ես զգում եմ, որ պետք է դեմ առ դեմ խոսեմ նախագահ Կիմ Չեն Ընի հետ, որպեսզի մենք կարողանանք կոտրել փոխադարձ անվստահության կեղևը»,- բացատրել է Ճապոնիայի վարչապետը:

Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Մայքլ» փոթորիկը

Tert.am (hy) 

Մեքսիկայի ափերի մոտ ձևավորվել է «Մայքլ» տրոպիկական փոթորիկը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի Ազգային օդերևութաբանական ծառայության թվիթերյան էջում արված հաղորդագրությանը:

Հաղորդվում է, որ փոթորիկը ձևավորվել է Մեքսիկայի հարավ-արևելքում գտնվող Կինտանա Ռոո նահանգի ափերի մոտ:

Տեղական իշխանությունները կոչ են արել նահանգի ափամերձ շրջանների բնակչությանը շատ ավելի ուշադիր լինել և անվտանգության միջոցներ ձեռնարկել:

ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Hollywood Play-ը

Tert.am (hy) 

Նյու Յորքում անհայտ անձը գնդակահարել է 35-ամյա ռեփեր Ֆրենկ Սնայդերին, ով հայտնի էր Hollywood Play բեմական կեղծանունով, գրում է New York Post-ը:

Նշվում է, որ երաժիշտը կանգնած է եղել Tavern Lounge ակումբի մոտ, երբ նրան մոտեցած սև ավտոմեքենայից դուրս է եկել մի տղամարդ և կրակ բացել ակումբի ուղղությամբ:

Սնայդերը վնասվածքներ է ստացել ոտքի և պարանոցի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:

Ակումբի աշխատակիցներից մեկի խոսքով՝ հարձակվողի նպատակը հենց Սնայդերին սպանելն է եղել... Читать дальше...

Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. տուժել է առնվազն 170 մարդ

Tert.am (hy) 

Հայիթիում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ, տուժել՝ 170-ը: Այս մասին հաղորդում է Miami Herald թերթը՝ բուժաշխատողներին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել է 11 զոհի և ավերածությունների մասին, իսկ տուժածների թիվը դեռ հայտնի չէր:

Երկրի առողջապահության նախարարության հյուսիս-արևմտյան վարչության տնօրեն Թոնի Մոնդեստինը հայտարարել է, որ աննշան վնասվածքներ է ստացել 162 մարդ: Եվս 8-ը ստացել են լուրջ վնասվածքներ:

5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Հայիթիի... Читать дальше...

Մադուրոն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Tert.am (hy) 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Վենեսուելացի ժողովրդի անունից մենք ջերմորեն շնորհավորում ենք մեր եղբայրական նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Բոլիվարի և Չավեսի հայրենիքից մենք շնորհակալություն ենք հայտնում նրան՝ ազատ ժողովուրդների ինքնիշխանության պաշտպանության գործին իր հավատարմության համար»,- գրել է վենեսուելացի նախագահն իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ... Читать дальше...



Բրազիլիայի ընտրատեղամասերի մեծ մասում մեկնարկել է ձայների հաշվարկը

Tert.am (hy) 

Բրազիլիայի ընտրատեղամասերի մեծ մասում ավարտվել է քվերակությունը համընդհանուր ընտրությունների շրջանակներում և սկսվել ձայների հաշվարկը, գրում է ТАСС-ը:

Այս պահի դրությամբ արդեն մեկնարկել է այն քվեների հաշվարկը, որոնցով ընտրվելու են նահանգապետերը, Ազգային կոնգրեսի (խորհրդարան) կազմը և տարածաշրջանային օրենսդիր մարմինները: Երկրի արևմտյան Ակրի նահանգում ժամային գոտիների տարբերության պատճառով ընտրատեղամասերը կփակվեն մոտ մեկ ժամից (երևանյան ժամանակով ժամը 2:00-ին), ուստի այս նահանգում քվեարկությունը դեռ շարունակվում է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *