Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2018

Новости за 15.10.2018

Ի՞նչ ծանր հետևանքներ կլինեին Թուրքիայի համար, եթե ամերիկացի հոգևորականն ազատ չարձակվեր

168.am (168 ժամ) 

Եթե ամերիկացի հոգևորական, բողոքական եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնն  ազատ չարձակվեր, ապա ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում էր Թուրքիայից հետ կանչել ամերիկյան դիվանագիտական ողջ անձնակազմը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել։

Պետբյուջեից ռազմական ոլորտի հատկացումների մեծացումը բանակի մոդեռնիզացման շրջանակում է, ոչ թե պատերազմի վերսկսման․ Մանվել Սարգսյան

Tert.am (hy) 

ՀՀ կառավարության կողմից հաստատված 2019 թ․ պետական բյուջեի նախագծի համաձայն՝ Պաշտպանության նախարարությանը հատկացվելիք գումարներն ավելացել են՝ դառնալով 528,7 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2018 թ-ի 468 միլիոն ԱՄՆ դոլարի փոխարեն։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ հայտարարել է, թե հիմնականում շեշտը դրվելու է սպառազինության վրա։

Ռազմական ոլորտին հատկացումերի ավելացումն ամենևին չի զարմացնում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան... Читать дальше...

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 17:30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Գ.Շամշյանը հայտնում է, որ քանի... Читать дальше...

«Հանրապետական» ստադիոնում ի՞նչ էր խոսում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ

Аравот 

ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ներկա գտնվեց ազգային հավաքականի նախախաղային մարզմանը, հենց խաղադաշտում զրուցեց նրանց հետ: Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրեց, թե ՀՖՖ նորընտիր նախագահն ինչ էր խոսում ֆուտբոլիստների հետ: «Ընդհանուր առմամբ քննարկեցինք մեր հետագա անելիքները, վաղվա հանդիպումը: Մաղթեցի լավ խաղ, լավ տրամադրություն, որ հավաքվեն ու լավ խաղան: Ջիբրալթարի …



Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է ներգրավվածություն ունենա հանգուցալուծման գործընթացում. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարության մասին

Tert.am (hy) 

Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Այս մասին Tert.am-ի հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Սա այն իրողությունն է, որն ընկած է բանակցությունների հիմքում: Հայկական կողմի նպատակն է շարունակել բանակցային գործընթացի շարունակականությունը հենց այս տրամաբանության շրջանակներում, և դրան որևէ այլ մեկնաբանություն չպետք է տրվի»,- ասաց Ա. Читать дальше...

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. «Ազատություն»

Аравот 

«Ազատություն» ռ/կ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։ Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ …

Վաղը՝ կառավարության արտահերթ նիստ

Ilur  

Վաղը տեղի է ունենալու ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս պահին, սակայն, դեռ հայտնի չէ, թե ինչ հարցեր են ընդգրկված այդ նիստում: Հիշեցնենք, սակայն, որ վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալ...

Քաղաքապետի թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի. Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար

Tert.am (hy) 

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը ֆեսյբուքյան իր էջում հայտնում է, որ այսօր թեկնածուներից մեկը դիմել է «ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»։

Դիանա Գասպարյանը, մասնավորապես, գրում է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այսօր թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի՝ փորձելով ապակողմնորոշել ընտրողներին և այդպիսով ազդել առաջիկա ընտրությունների արդյունքների վրա... Читать дальше...

785.000 դոլար. Sotheby’s-ը ռեկորդային գնով գինի է վաճառել

Tert.am (hy) 

Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը ռեկորդային գնով մեկ շիշ գինի է վաճառել Նյու Յորքում կազմակերպված աճուրդի շրջանակում:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, խոսքը 1945թ. Romanee-Conti գինու մասին է, որի մեկ շիշը վաճառվել է 785.000 դոլարով՝ խմիչքի իրական գնից 17 անգամ ավելի թանկ:

Աղբյուրը հավելում է, որ նույն աճուրդի ժամանակ այս գինուց ևս մեկ շիշ է վաճառվել. անհայտ գնորդը վճարել է 698.000 դոլար:

Հայտնի է, որ այս գինիները գտնվել են հայտնի գինեգործների տոհմից սերող Ռոբերտ Դրուհինի... Читать дальше...

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ ներկայացրել է միայնակության դեմ պայքարի ռազմավարությունը

Armedia.am (arm) 

«Այս ռազմավարությունը մեր երկրում երկարատեւ եւ հեռուն գնացող սոցիալական փոփոխությունների միայն սկիզբն է: Այն դիտարկվում է որպես միայնակությունն արմատախիլ անելու ազգային քաղաքականության մեջ անհրաժեշտ առաջին քայլ»,- ասել է Մեյը:

Ազգային ժողովի լուծարում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ. արդյոք ժողովուրդը պատրաստ է

Гала ТВ 

Հայաստանը թևակոխում է ներքաղաքական բուռն զարգացումների շրջան: Այս պահին գոյություն ունեցող միակ հավանական սցենարը հրաժարականն է: Մեկնարկը տրված է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ հոկտեմբերի 16-ին: Արդյոք վարչապետի հրաժարականը նորից կհամախմբի ժողովրդին հեղափոխության կարևորագույն վայր դարձած հրապարակում, և արդյոք ժողովուրդը պատրաստ է նոր պայքարի:

Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»

Armeniasputnik.am 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնել է, թե ինչ մեթոդներով է որոշել պայքարել համակարգում առկա կայուն կոռուպցիոն երևույթների դեմ։

Նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից. Արման Եղոյան

Tert.am (hy) 

Նախատեսվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կտա իր պաշտոնից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Նախատեսվում է, որ վաղը ՀՀ վարչապետը հրաժարական կտա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք սպասվո՞ւմ է, որ վարչապետը հրաժարական կտա կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում, Եղոյանը պատասխանեց.

«Այդ հարցին չեմ կարող պատասխանել. հնարավոր է, որ նիստի ընթացքում, հնարավոր է՝ 1 ժամ հետո, հնարավոր է՝ 7 ժամ հետո»:

Հիշեցնենք... Читать дальше...

«Առայժմ լավ է, որ Մարությանի փորձի պակասը միայն հայտարարություններում է արտահայտվում, ռեալ գործողությունների չի հասնում». Վիգեն Հակոբյան

168.am (168 ժամ) 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալության արարողության օրը հայտարարեց, որ 2013թ. դեմ է եղել ուղեվարձի թանկացմանը, սակայն այսօր նրա դիրքորոշումը մի քիչ փոխվել է:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *