Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 16.11.2018

Ինչու է Victoria՚s Secret-ի թոփ-մենեջերը հեռացել ընկերությունից

168.am (168 ժամ) 

Victoria՚s Secret-ի ներքնազգեստի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յան Սինգերն ընկերությունից հեռացել է մարկետինգի գծով տնօրեն Էդուարդ Ռազեկի հակասական հայտարարության ֆոնին, որը նա արել է plus-size մոդելների եւ տրանսգենդերների վերաբերյալ:

Բրիտանացի հայտնի հաղորդավարի դուստրը ցուցադրել է, թե ինչպես է հիվանդությունն «այլանդակում» իր մարմինը

Tert.am (hy) 

Բրիտանացի հայտնի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնի դուստրը՝ Էմիլին, Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է, թե հիվանդության պատճառով վարկյանների ընթացքում ինչ փոխության է ենթարկվում իր մարմինը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, աղջկա հետևորդները սոցցանցում գնահատել են նրա անկեղծությունն ու աջակցել են նրան: Քլարկսոնը երկու լուսանկարից բաղկացած կոլաժ է հրապարակել, որոնք, իր խոսքով, պատկերել է վայրկյանների տարբերությամբ: Լուսանկարներից մեկում նա սլացիկ տեսք ունի, իսկ մյուսում որովայնը... Читать дальше...



Ռալֆ Լորենը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ

168.am (168 ժամ) 

Ամերիկացի մոդելագործ, ձեռնարկատեր, ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռալֆ Լորենը, ամերիկացի դիզայներներից առաջինն է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր-ասպետի կոչման արժանացել «նորաձեւության, բիզնեսի եւ ֆիլանտրոպայի բնագավառում» ունեցած ձեռքբերումների համար:

Մովսիսյանը հավասարեցնում է հաշիվը Ջիբրալթարի հետ խաղում

Гала ТВ 

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում մրցում է Ջիբրալթարի հետ: Հանդիպման 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հավասարեցրել է հաշիվը: Հիշեցնենք, որ 10-րդ րոպեին հաշիվը բացել էր Տյա դե Բարը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում մոտ 350 ավտոմեքենա է սպասում

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» և «Մեղրիի սար» կոչվող հատվածներում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 350 ավտոմեքենա: 

Առաջիկա օրերին տեղումներ և ցածր ջերմաստիճան

Гала ТВ 

ԱԻՆ-ը հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում, 14-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-14-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Նոյեմբերի 12-17-ը մայրաքաղաք Երևանում և ՀՀ տարբեր […]

«Մարդկանց շրջանում էլ պատճեններն ավելի շատ են, քան բնօրինակները»

168.am (168 ժամ) 

Վայրի և անկանխատեսելի Պաբլո Պիկասոն 20-րդ դարի ամենաինքնատիպ հանճարներից էր: Նա անցել է բոլոր փորձությունների միջով՝ աղքատություն և հարստություն, պատերազմ և խաղաղություն, կանացի ուշադրություն և համաշխարհային փառք: Նրա հաջողության պատմությունը երևի հնարավոր չէ կրկնել, բայց Պիկասոյից շատ բան կարելի է սովորել:

Թրամփը պատասխանել է «ռուսական գործը» հետաքննող դատախազի հարցերին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրավոր պատասխանել դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին: Նա հետաքննում է ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ գործը, հաղորդում է Reuters-ը:

Թրամփի խոսքով՝ ինքը դատախազի հարցերին ինքնուրույն է պատասխանել, սակայն Մյուլլերին պատասխանները դեռ չի ուղարկել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն այս հետաքննությունը «կախարդների որս» է անվանել:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *