Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2018

Новости за 07.11.2018

Օումուամուա աստղակերպը կարող է արտերկրային քաղաքակրթության պատգամաբեր լինել. աստղաֆիզիկոսներ

168.am (168 ժամ) 

Գիտնականների կողմից հայտնաբերված աստղակերպերից առաջինը, որոնք դրսից հայտնվել են մեր Արեգակնային համակարգում, եւ որն ստացել է Օումուամուա (հավայի լեզվով – պատգամաբեր հեռվից) անունը, զոնդ է, որն ուղարկվել է արտերկրային քաղաքակրթության կողմից:

Արիանա Գրանդեն` տարվա կին

168.am (168 ժամ) 

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն նոյեմբերի 6-ին տարվա կին ճանաչվել Billboard երաժշտական հանդեսի վարկածով:

Ջազային անմոռանալի հրավառություն՝ Երեւանում

Аравот 

Նոյեմբերի 7-ին Երեւանում ազդարարվեց Ջազ փառատոն 2018-ի բացումը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի եւ կուբայական արմատներով ամերիկացի շեփորահար, ջազմեն, կոմպոզիտոր Արթուրո Սանդովալի մասնակցությամբ: Սա թվով 4-րդ ջազ փառատոնն է եւ նվիրված է Հայաստանի պետական ջազ նվագախմբի 80-ամյա հոբելյանին ու նվագախմբի առաջին ղեկավար Արտեմի Այվազյանին: Փառատոնի կազմակերպիչը՝ Հայկական ջազի ասոցիացիան այս տարի ընդլայնել է փառատոնի անցկացման շրջանակները, …



Թրամփը պատմել է Պուտինի և Սի Ծինփինի հետ իր հարաբերությունների մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր հարաբերությունների մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Թրամփը հայտարարել է, որ «լավ» հարաբերություններ ունի առաջնորդների հետ, սակայն մանրամասնել է, որ Սի Ծինփինին ավելի լավ է ճանաչում:

«Սակայն ես շատ լավ հարաբերություններ ունեմ երկուսի հետ էլ: Ես շատ լավ հանդիպում եմ ունեցել ռուսաստանցի առաջնորդի հետ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Մեր երեխաների լուռ ողբերգությունը, որի մասին ոչ ոք չի խոսում

168.am (168 ժամ) 

«Երեխաների խնդիրները սկսվում են տանը և կարող են հենց այնտեղ էլ լուծվել։ Ծնողները պետք է հասկանան, որ միայն իրենցից է կախված, թե ինչպիսին կմեծանան իրենց երեխաները։ Սակայն ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկությունից, նրանք գտնվում են սարսափելի զգացմունքային վիճակում»,- գրում է պրոֆեսիոնալ թերապևտ Վիկտորյա Փրուդեյը։

Ինչո՞ւ ՔՊ հիմնադիր անդամին կուսակցության ցուցակ չեն ընդգրկում

Аравот 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Համբարձումյանը, որը 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրություններում այս կուսակցության քաղաքապետի թեկնածուն էր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ցանկություն է հայտնել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանը նրան փոխանցել է, որ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում նրա մասնակցությունը։ «Մինչ այս պատասխանը, ես ենթադրում …

Կենդանակերպի 4 իշխող նշանները, ովքեր գրավում են միայն իրենց ներկայությամբ

168.am (168 ժամ) 

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անմար էներգիա ունեն: Նրանք գիտեն՝ երբ և որտեղ խիզախություն դրսևորել, պատրաստ են հաղթահարել բոլոր խոչընդոտները՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Ուշադիր հետևում եմ Արա Մինասյանի կյանքի դրամային ու իրեն հաստատակամություն եմ ցանկանում. չի կարող էսպես մնալ. Աշոտ Բլեյան

Tert.am (hy) 

Պետական, հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր բլոգում գրում է, որ «ինքն ուշադիր հետևում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի կյանքի դրամային, դրա զարգացմանը, հանգուցալուծմանը»։

Բլեյանն ընդգծում է, որ Արա Մինասյանին ճանաչում է շատ վաղուց՝ դեռ ուսանողական տարիներից։ «Մարդուն կյանքով են ճանաչում և աղուհացով, որ համատեղ ապրած կյանքն է՝ իր կապերով սիրո և համերաշխության արարողը»,– գրում է Բլեյանը։

Աշոտ Բլեյանի գրառման այդ հատվածը ներկայացնում ենք ստորև. Читать дальше...

Զիմբաբվեում երկու ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել

Tert.am (hy) 

Զիմբաբվեի հյուսիս-արևելքում երկու ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 47 մարդ, հաղորդում է Զիմբաբվեի հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան՝ Ռուսապե քաղաքի մոտակայքում:

Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է 47 զոհի, այդ թվում երկու երեխայի դի: Այս պահի դրությամբ որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում:

Պետք է խուսափել նման սցենարներից

168.am (168 ժամ) 

«ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *