Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 03.01.2019

Լինն Թրեյսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան

Azatutyun.am 

Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:   Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին... Читать дальше...

«Ռեալ» ֆուտբոլային ակումբը վարձակալել է 18-ամյա հարձակվողի

Tert.am (hy) 

«Մելիլյա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Մոհամեդ Միզիանը դարձել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող: Մադրիդցիները վարձակալել են խաղացողին՝ այնուհետ տրանսֆերն ամբողջովին գնելու իրավունքով:

Читать дальше...

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթի ենթարկած անձին ու նրա ավտոմեքենան. shamshyan.com

Tert.am (hy) 

Հունվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Բուրաստան համայնքի ղեկավար, 57-ամյա Աշոտ Թարվերդյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգել է, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհին տղամարդու դի կա:

Читать дальше...

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ավելի հանգիստ է

Гала ТВ 

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, կան թեթև խախտումներ։  Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը շփման գծում։ «Այդ խախտումները, իհարկե, երբևէ իսպառ չեն վերացվել, բայց համեմատական առումով ցածր են։ Ընդհանուր առմամբ […]



Հայտնի է դարձել Քրիս Քելմիի թողած կտակի մասին

Tert.am (hy) 

Հունվարի 1-ին Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում 63 տարեկանում կյանքից հեռացած հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Քրիս Քելմին կտակ է թողել իր ընտանիքին, երաժիշտն այն կազմել էր մահից կարճ ժամանակ առաջ, գրում է lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ Քելմին իր ամբողջ ունեցվածքը կտակել է նախկին կնոջն ու որդուն: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ժառանգության մեջ մտնում են երեք բնակարան և քոթեջ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 100 մլն ռուբլի է:

«Այնտեղ ամեն բան կարգին է, բոլորին կհերիքի», - ասել էր երգիչը մահից դեռ մեկ ամիս առաջ:

Հայտնի է... Читать дальше...

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջում Խաշոգջիի սպանության գործով 5 կասկածյալների համար

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 11 կասկածյալներից 5-ի համար, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հայտնի է, որ այսօր Էր Ռիադում կայացել է լրագրողի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը, շարիաթական օրենքի հիման վրա կազմված մեղադրական ակտով դատախազությունը պահանջել է մահվան դատապարտել կասկածյալներից 5-ին:

Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը ձերբակալության հրաման էր... Читать дальше...

Երևանում խոշոր հրդեհի պատճառով մարդիկ հայտնվել են բաց երկնքի տակ

Гала ТВ 

Այսօր` հունվարի 3-ին, Երևանում արտակարգ դեպք է տեղի ունցել. ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են բնակիչները: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, […]

Իտալական պատկերասրահը Գերմանիայից պահանջում է վերադարձնել «Ծաղիկներով ծաղկամանը» գեղանկարը

Azatutyun.am 

Իտալական Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահը Գերմանիայից պահանջում է վերադարձնել հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացել էին նացիստները։ Սպասելով պատասխանի՝ թանգարանի ազգությամբ գերմանացի տնօրենը պատկերասրահում զետեղել է նատյուրմորտի սև ու սպիտակ կրկնօրինակը՝ «Գողացված է» գրությամբ: 18-րդ դարի գեղանկարչին անվանում էին «ծաղկային Ռաֆայել», իսկ նրա «Ծաղիկներով ծաղկամանը» 1984 թվականից Պիտի դղյակում պահվող հավաքածուի մաս էր կազմում... Читать дальше...

Մագնիտոգորսկում փլուզված շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը կայուն է գնահատվում

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության Մագնիտոգորսկ քաղաքում պայթյունի հետևանքով փլուզված բնակելի շենքի փլատակների տակից դուրս բերված 10 ամսական երեխայի վիճակը բժիշկները կայուն են գնահատում, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ 10 ամսական Վանյա Ֆոկինը դեռևս շարունակում է մնալ վերակենդանացման բաժնում, նրա մոտ որոշակի դրական տեղաշարժ է նկատվում, արձանագրվել է լաբորատոր ցուցանիշների նորմալացում, գիշերը երեխան անցկացրել է հանգիստ:

Հիշեցնենք... Читать дальше...

Իրաքի նախագահը ժամանել է Անկարա

Tert.am (hy) 

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը պաշտոնական այցով այսօր ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Հայտնի է, որ սա Սալեհի առաջին այցն է Թուրքիա նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր:

Իրաքի՝ ազգությամբ քուրդ նախագահը հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել երկու երկրների հարաբերությունները, սիրիական հակամարտությունը, քուրդ զինյալների խնդիրն ու այլ տարածաշրջանային հարցեր:

Ավելի վաղ Էրդողանն ակնարկել էր... Читать дальше...

«Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից». Հայաստանում գործող ռեստորանները պատրաստվում են մեկ օրով գործադուլ անել

168.am (168 ժամ) 

«Մեր որոշումը բացարձակ զերծ է քաղաքական երանգներից և արտահայտում է միայն բիզնես շահեր ու տնտեսության բնականոն զարգացման վտանգի ահազանգ»

Հունվարի 1-ից թույլատրվում է ՀՀ ներմուծել 25 կգ ուղեբեռ` առանց մաքսազերծման, իսկ օգտագործված անվադողեր բերելն արգելված է. դժգոհություններ Բավրայի անցակետում

Tert.am (hy) 

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։

Читать дальше...

Լուվրը 2018-ին այցելուների ռեկորդային թիվ է գրանցել

Azatutyun.am 

Փարիզի Լուվրի թանգարանը 2018 թվականին գրանցել է այցելուների ռեկորդային թիվ՝ ավելի քան 10 միլիոն: Այս թիվը շուրջ 25 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։  «Մինչ այս պահը աշխարհի որեւէ թանգարան չի հասել նման արդյունքի»,- հայտարարել է Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզը: Թանգարանի այցելուների մեկ երրորդը արտասահմանցիներ են՝ հիմնականում ԱՄՆ-ից և Չինաստանից: Լուվր այցելողների մեծ մասը 30 տարեկանից ցածր են: Նախորդ ռեկորդը՝ 9.7 միլիոն այցելու, 1793 թվականից գործող թանգարանը սահմանել էր 2012 թվականին... Читать дальше...

2018թ. 11 ամսում Թուրքիա է մեկնել 37.5 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ

168.am (168 ժամ) 

2018 թվականի 11 ամիսների տվյալների համաձայն՝ Թուրքիա մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 37 մլն 537.696: Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների՝ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ աճել է 22.25 տոկոսով:

Հունվարի 1-3-ը ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց

168.am (168 ժամ) 

Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 3-ի ժ․11.00-ն Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց (26-ը Երևան, 70-ը մարզեր), որից 84-ը ոչ սթափ վիճակում վարելու համար (22-ը Երևան, 62-ը մարզեր):





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *