Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 06.01.2019

Լացիոյին անհրաժեշտ է Մալկոմը. բանակցությունները սկսվել են

Tert.am (hy) 

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմը կարող է կարիերան շարունակել «Լացիոյում»:

Հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն և սպորտային տնօրեն Իգլի Տարեն արդեն կապվել են կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ. բանակցություններն արդեն սկսվել են: Ըստ Diario Sport-ի՝ իտալական ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին:

«Լացիոն» ցանկանում է հզորացնել կազմը՝ Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար: Մալկոմը խաղաժամանակի խնդիր ունի «կապտանռնագույնների» կազմում, իսկ Հռոմում նրան տեղ են... Читать дальше...

Արտակ Բեգլարյանը՝ նույնասեռականին ծեծի ենթարկելու կեղծ լուրի մասին

Аравот 

Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել՝ Ֆրանսիահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ նույնասեռական Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը: 1.Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը …

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված պատարագին (լուսանկարներ)

Armedia.am (arm) 

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին:

Սուրբ ծննդեան եւ Աստուածայտնութեան տօնը Անթիլիասի մայրավանքին մէջ

Аравот 

Կիրակի, 6 Յունուար 2019-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին զանգերը ղօղանջեցին աւետելով Քրիստոսի Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօները։ Այս առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցեց եւ իր հայրապետական պատգամը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս։ Պատարագին ներկայ էին պետական պաշտօնական անձնաւորութիւններ, երեսփոխաններ, նախարարներ, Լիբանանի մօտ Հայաստանի դեսպանը, այս օրերուն ժողովական աշխատանքներով Անթիլիասի Մայրավանք ժամանած օտար …

Հնդկաստանում ավտովթարի հետևանքով 11 ուխտավոր է զոհվել

Tert.am (hy) 

Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի Պուդուկկոտայ շրջանում ավտովթարի հետևանքով 11 ուխտավոր է զոհվել, գրում է India Today-ը:

Թերթի տվյալների համաձայն՝ ուխտավորները վերադառնալիս են եղել Սաբարիմալա քաղաքում գտնվող Աիյապպան աստծո տաճարից, որը երկրում ամենահայտնի ուխտավայրերից է: Վթարի պատճառը մեքենայի՝ բեռնատարի հետ բախումն է եղել:

Հաղորդվում է, որ 7 մարդ մահացել է տեղում, ևս 4-ը՝ հիվանդանոցում: Զոհվածների ինքնությունը հաստատված չէ, սակայն նշվում է, որ բոլորը Անդհրա-Պրադեշ նահանգից են:

Ողբերգական դեպք Գյումրիում. Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել. հայրը մեղադրում է բժշկուհուն

Гала ТВ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ 26-ամյա Սարգիս Միքայելյանը և հայտնել, որ հունվարի 4-ին, ժամը 19։00-ի սահմաններում իր դուստրը՝ 5 ամսական Մարի Միքայելյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացել է։ Հայրը երեխայի մահվան մեջ մեղադրում է նշված հիվանդանոցի բժիշկներից Հասմիկ Խաչատրյանին, ով, ըստ […]



Վանաձորի «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել

Tert.am (hy) 

Հունվարի 6-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց 14 հասցեում գործող «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկության պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:03-ին:

Պահեստում... Читать дальше...

Անհայտ, բայց շատ կարևոր. ինչ ապրանքներ են ուզում արտադրել Հայաստանում 2019 թվականին

Armeniasputnik.am 

Այս տարվա ընթացքում Հայաստանում կարող են զարգանալ արդյունաբերական մի քանի կարևոր նախագծեր, բայց այդ նախագծերն իրականացնողները կարող են հույս դնել միայն սեփական ուժերի վրա։

Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ

Аравот 

Այսօր առավոտյան Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ: Կարագանդայի ակիմատի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նրանց մանրամասն պարզաբանում է տրվել հետաքննության ընթացքի մասին: Այդ ընթացքում ոստիկանության դեպարտամենտի առջեւ տեղեկություն ստանալու նպատակով հավաքվել է 200-230 մարդ: Նրանց առջեւ ելույթ է ունեցել Կարագանդայի երկրամասի ակիմ Երլան Կոշանովը եւ …

Մալազիայի պատմության մեջ առաջին անգամ թագավորը վաղաժամ հրաժարվել է գահից

Tert.am (hy) 

Այսօր՝ հունվարի 6-ին, Մալազիայի թագավոր Մուհամեդ V-ը գահից հրաժարվել է, հաղորդում է Reuters գործակալությունը:

Հրաժարականի մասին որոշումն անմիջապես ուժի մեջ է մտել: Սա Մալազիայի պատմության մեջ առաջին անգամն է, երբ թագավորը վաղաժամ հրաժարվում է գահից: Որոշման պատճառները չեն հաղորդվում:

Մալազիայի միապետը ընտրվում է 5 տարին մեկ 10 սուլթանների կողմից, որոնք միասին կազմում են օրենսդիր մարմինը՝ Կառավարիչների խորհուրդը: Մուհամեդ V-ը գահ է բարձրացել 2016թ.-ին:

Անցյալ տարվա նոյեմբերին... Читать дальше...

MMA. Championat-ը Մուսասիին ընդգրկել է տարվա 10 լավագույնների ցանկում

Tert.am (hy) 

Ռուսական հանրահայտ Championat.com կայքը կազմել է MMA-ի տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:

2018 թվականի լավագույնների շարքում Հոլանդիան ներկայացնող հայ մարզիկ Գեղարդ Մուսասին 8-րդն է: Աղբյուրը մեր հայրենակցի մասին գրել է.

«Այս տարի Մուսասին մենամարտել է միայն չեմպիոնների հետ: 2 մենամարտ՝ 100 տոկոսանոց արդյունք:

215 վայրկյան պահանջվեց հայկական արմատներով հոլանդացուն, որպեսզի տեխնիկական նոկաուտի ենթարկի միջին քաշային կարգի չեմպիոն Ռաֆայել Կարվալյոյին: Բրազիլացին մինչև Մուսասիին... Читать дальше...

Վենեսուելայի խորհրդարանի նորընտիր նախագահը երդվել է պայքարել Մադուրոյի դեմ

Tert.am (hy) 

Վենեսուելայի խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում ընդդիմադիր գործիչները, երեկ՝ հունվարի 5-ին, հրավիրել է տարվա առաջին նիստը, որի ընթացքում խորհրդարանի նոր նախագահ է նշանակվել: Վերջինս երդվել է պայքարել սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, գրում է Washington Post-ը:

35-ամյա Խուան Գուաիդոն ստանձնել է Ազգային ժողովի ղեկավարի պաշտոնը, որին Մադուրոն զրկել էր փաստացի իշխանությունից:

Գուաիդոն անվանել է Մադուրոյի կառավարության ընդդիմախոսներից և ընդդիմադիր գործիչներից մի քանիսին... Читать дальше...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Гала ТВ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագած-Արթիկ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման... Читать дальше...

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել, հայրը դիմել է իրավապահներին. Դատախազություն

Tert.am (hy) 

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հինգ ամսական երեխա է մահացել։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով,որ դեպքի մասին իրավապահներին հայտնել է մահացած երեխայի հայրը.

«Քաղաքացին դիմել է իրավապահներին՝ նշելով, որ նշված բժշկական կենտրոնում մահացել է իր դուստրը։ Հայրը դիմել է իրավապահներին՝ բժիշկներին մեղադրելով անփութության մեջ»։

Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ քննչական... Читать дальше...

Մալայզիայի թագավորը հրաժարվել է գահից

Azatutyun.am 

Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդը հրաժարվել է գահից: Ըստ թագավորական պալատի տարածած հաղորդագրության, որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ: Պատճառների մասին չի հաղորդվում: Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Մուհամմադ 5-րդի՝ գահից հնարավոր հրաժարման մասին լուրերը սկսել են շրջանառվել շաբաթներ առաջ: Նոյեմբերին նա հրաժարվել է իշխանությունից առողջական նկատառումներից ելնելով և փաստացի չի կատարել իր պարտականությունները: Մամուլը գրել է, որ 49-ամյա թագավորը 2018 թվականի նոյեմբերին ամուսնացել է «Միս... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *