Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 07.01.2019

Լոս Անջելեսում հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս-2019»-ի հաղթողները

Tert.am (hy) 

Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվել են արևմտյան կինոաշխարհի մի շարք տաղանդավոր ներկայացուցիչներ:

Ինչպես նշում է USA Today-ը, «Լավագույն դրամա» անվանակարգում հաղթել է «Բոհեմյան ռապսոդիա»-ն: Ռեժիսոր Բրայան Սինգերի կենսագրական ֆիլմը նվիրված է լեգենդար Queen ռոք խմբին: Նույն անվանակարգում էին ներկայացված նաև «Աստղ է ծնվել», «Սև հովազ», «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» և «Կլանի սև անդամը» ֆիլմերը:

Մինչդեռ լավագույն դրամատիկ... Читать дальше...

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մարախուղ է, Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին՝ ձնաբուք:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում... Читать дальше...



Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 125 անգամ, արձակվել է 1000 կրակոց․ ԼՂ ՊՆ

Azatutyun.am 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում:

Բռնակոթ գյուղում որդին աղյուսով հարվածել է հոր գլխին, հետո դանակի հարվածներ է հասցրել ու սպանել

Tert.am (hy) 

Հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ... Читать дальше...

Ախուրյանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. վարորդը տեղում մահացել է

Tert.am (hy) 

Հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ճ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *