Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 08.01.2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

168.am (168 ժամ) 

Հունվարի 8-ին, ժամը 17:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջաններում սահմանապահների տեղակայումը որևէ կերպ չի ազդել իրավիճակի վրա. Արտակ Դավթյան

Armedia.am (arm) 

«Սահմանի իրավիճակում որևէ փոփոխություն չի մտցրել, և չեմ կարծում՝ կմտցնի։ Այս պահի դրությամբ դրական կամ բացասական չի ազդել», - ասաց Գլխավոր շտաբի պետը։

Մարուքյանը դիմել է ՊԵԿ՝ կապված ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ

Гала ТВ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դիմել է ՊԵԿ նախագահին։ «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի […]

Փաշինյանը կհանդիպի Հայկական ռեստորանների միության անդամների հետ

Аравот 

«Հայկական Ռեստորանների Միություն» ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Այսօր՝ 08.01.2019–ին տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia նախագահ պ-ն Դավիթ Անանյանի և Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության միջև: Պրն. Անանյանը վստահեցրեց, որ ՊԵԿ–ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ …

Քաղաքացիներից ստացել ենք զորակոչին առնչվող 35 դիմում, 29–ը արդեն քննարկել ենք, 20-ի դեպքում միջնորդագիր ենք ուղարկել. Գեղամ Հարությունյան

Tert.am (hy) 

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիներից ստացել են զորակոչին առնչվող 35  դիմում,  29 –ը արդեն քննարկել են, որից 20-ի դեպքում միջնորդագիր են ուղարկել կենտրոնական բժշկական հանձնաժողով: Նա նշեց, որ դիմումները վերաբերել են միայն առողջական խնդիրներին:

«Եղել են մտահոգիչ երևույթներ, նորից անդրադառնալու հարցեր, որոնք դրել ենք մեր միջնորդության հիմքում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը... Читать дальше...



Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Ճապոնիայի հարավարևմտյան շրջանում՝ Տանեգասիմա կղզու մոտ, 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես փոխանցում է Коммерсантъ-ը՝ հղում անելով երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությանը, երկրաշարժի օջախը գտնվել է 30 կմ խորությամբ: Իսկ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի տարածքում՝ կղզու հարևանությամբ:

Վարչությունը նախազգուշացնում է օվկիանոսի հնարավոր ալեկոծության մասին. ցունամիի վտանգ, սակայն, չկա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:

Աղբյուրի... Читать дальше...

Տոնական օրերին ՃՏՊ-ների զոհերի թիվը նվազել է. ՀՀ ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել

168.am (168 ժամ) 

ՀՀ ոստիկանությունում հունվարի 8-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, մասնակցել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ:

Տոնական օրերին ճանապարհային ոստիկանները կազմել են 1630 արձանագրություն՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 483-ի դիմաց

Tert.am (hy) 

Ճանապարհային ոստիկանները հունվարի 1-ից 7-ն արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 2018թ. տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր: 

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել... Читать дальше...

Court Approves Fresh Arrest Warrant Over 2008 Crackdown

Azatutyun.am 

A Yerevan court has approved a fresh arrest warrant against the man who led a criminal investigation into the 2008 post-election violence in Armenia during former President Serzh Sarkisian’s rule.

Վալերիյ Օսիպյանը կրկին հանձնարարել է ՃՈ-ին բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հունվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ:

Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար: 

Թեև կային որոշակի բացթողումներ, բայց... Читать дальше...

Հազար ու մի ձև Հայաստանում զարգացող բիզնեսը տապալելու համար. կլսի՞ Փաշինյանը գործարարներին

Armeniasputnik.am 

Հայ ռեստորանատերերը պատրաստ են հրաժարվել բողոքի ակցիայից, եթե երկրի իշխանություններն իրենց հերթին զիջումների գնան և վերանայեն շրջանառության հարկն ավելացնելու մասին որոշումը։

Մթերք, որը կպաշտպանի ոսկորների առողջությունը

168.am (168 ժամ) 

Մթերք, որը կապահովի ոսկորների, ատամների ու մազերի առողջությունը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ օստեոպարոզի զարգացումից խուսափելու և առողջ ոսկորներ ունենալու համար հարկավոր է շտկել սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որն օրգանիզմը կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *