Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 14.01.2019

Թրամփը կրկին խոսել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման օգուտների մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը դրական ազդեցություն կունենա երկրի անվտանգության մակարդակի վրա:

«Հարավային սահմանին պատը կառուցումը կնվազեցնի հանցագործությունների մակարդակը երկրում: Թույլ սահմանների պատճառով երկրին հասցված վնասը` թմրամիջոցներ, հանցագործություններ և այլն, շատ ավելի մեծ է, քան կառավարության անգործությունն, ինչը դեմոկրատները, Վաշինգտոն վերադառնալուն պես, հեշտությամբ կարող են դադարեցնել»,- գրել է Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում:

Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավարն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Tert.am (hy) 

Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Իգոր Սմեշկոն հայտարարել է մարտին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:

«Սկսել եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման աշխատանքները և պատրաստվում եմ գրանցվել որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու»,- Facebook-ում գրել է Սմեշկոն:

Վերլուծության և կանխատեսման ինստիտուտի սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքներով` Ուկրաինայի նախագահ դառնալու մեծ շանսեր ունեն երկրի նախկին վարչապետ... Читать дальше...

Կապանում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. կան տուժածներ. Shamshyan.com

Tert.am (hy) 

Հունվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սևակ Պողոսյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի 91 DG 001 համարանիշի ավտոմեքենայով Հ.Ավետիսյանի փողոցի թիվ 2 շենքին հարակից ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևոր, Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 24-ամյա... Читать дальше...

Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր նախագահը ձերբակալվել է

Tert.am (hy) 

Վենեսուելայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի խորհրդարանի նախագահ, ընդդիմադիր Ժուան Գաիդոյին, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրը նշում է, որ քաղաքական գործչին իրավապահները կանգնեցրել են հանրահավաքի ուղևորվելու ճանապարհին: Որոշ ժամանակ անց նա ազատ է արձակվել:

Վենեսուելայի խորհրդարանի ղեկավարի ձերբակալությունը դատապարտել են Միացյալ Նահանգների, Չիլիի, Արգենտինայի կառավարությունները:

Վաշինգտոնն այդ քայլը դիտարկել է որպես կոշտ ոտնձգություն օրենքի նկատմամբ: Արգենտինայի արտաքին գործերի... Читать дальше...

Ամերիկացիների 56 տոկոսը դեմ է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը. հարցում

Tert.am (hy) 

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանը: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որոնք հունվարի 10-ից 11-ն իրականացրել է SSRS-ը` CNN-ի պատվերով: Հարցումը կատարվել է հեռախոսով` 848 ամերիկացիների շրջանում:

Հարցմանը մասնակցածների 56 տոկոսն անհրաժեշտ չի համարել պատի կառուցումը Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանի ողջ երկայնքով: Այդ որոշմանն աջակցություն է հայտնել հարցվածների 39 տոկոսը, 5 տոկոսը հրաժարվել է պատասխանել:

Աղբյուրի փոխանցմամբ` 2018 թ. Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *