Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 18.01.2019

ԱՄՆ-ում սկսել են պատրաստվել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների բանավեճերի կազմակերպման հանձնաժողովը սկսել է նախապատրաստական աշխատանքները` 2020 թվականի ընտրություններին ընդառաջ: Գլխավոր խնդիրը բանավեճերի անցկացման տեղի ընտրությունն է: Այս մասին հայտարարեց Election Central պորտալը:

Հանձնաժողովը, որում ընդգրկված են երկու քաղաքական`Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, չորս տարին մեկ ձևակերպում է բանավեճերի անցկացման պայմանները, հաջորդ ընտրություններից մոտ երկու տարի առաջ... Читать дальше...

Ֆրանսիայի նախագահը խոստացել է թռնել օդապարիկով

Tert.am (hy) 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի 11-րդ պարաշյուտային բրիգադ  այցի ժամանակ խոստացել է թռնել օդապարիկով: Այդ մասին հաղորդում է La Depeche-ը:

«Ես դա կանեմ, խոստանում եմ»,- ասել է Մակրոնը:

Ինչպես նշում է թերթը, նախագահը ոգևորված է եղել պարաշյուտիստների ցուցադրական վարժանքներով: Բրիգադի հրամանատարը կատակել է, թե զինվորականները շատ կցանկանային, որ նախագահից բացի օդապարիկով թռներ նաև վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

2022 թվականի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Կատարում. ՖԻՖԱ-ի նախագահ

Tert.am (hy) 

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ոչ միայն Կատարում, հաղորդում է TASS-ը:

Մարաքեշում կայացած ՖԻՖԱ-ի գագաթաժնողովի ժամանակ Ինֆանտինոն նշել է, որ մասնակից երկրների թվի ավելացման դեպքում Առաջնությունը ստիպված կլինեն ընդունել նաև այլ պետություններ:

«Եթե պայմանավորվածություն ձեռքբերվի 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից հավաքականների թիվը հասցնել 48-ի, ապա մրցաշարի մի քանի խաղեր կարող են անցկացվել այն երկրներում... Читать дальше...

Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը. RTV Drenthe

Tert.am (hy) 

Նիդեռլանդների Դրենտ քաղաքում գտնվող Վինսենտ Վան Գոգի տուն-թանգարանում է հայտնվել նկարչի անհայտ կտավներից մեկը, որը կարող է արժենալ մի քանի տասնյակ միլիոն եվրո: Այդ մասին հայտարարել է տեղական RTV Drenthe հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ`նկարը թանգարանին է փոխանցել Հաագայի 92-ամյա բնակիչներից մեկը: Տարիների ընթացքում կտավը վնասվել է, քանի որ այն ընտանեկան ժառանգություն է եղել և փոխանցվել է սերնդեսերունդ:

Նկարում հյուրերով լի սրճարան է պատկերված: Մասնագետների կարծիքով` ոճը շատ նման է Վան Գոգին... Читать дальше...



Կոլումբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի. հայտնի է հանցագործի անունը

Tert.am (hy) 

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, վիրավորները 65-ն են: Այդ մասին հաղորդում է «El Tiempo» պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ` Կոլումբիայի գլխավոր դատախազ Նեստոր Ումբերտո Մարտինեսն Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է հանցագործի անունը` Խոսե Ալդեմար Ռոհաս Ռոդրիգես:

Հիշեցնենք, որ հինգշաբթի պայթուցիկով բեռնված ավտոմեքենան բախվել է Կոլումբիայի ոստիկանության ակադեմիայի շենքի պատին և պայթել, որից հետո դեպքի վայր են ժամանել... Читать дальше...

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան ոչնչացրել է սիրիական մզկիթում տեղակայված ԻՊ-ի հրամանատարական շտաբը

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում գտնվող մզկիթներից մեկի ուղղությամբ` ոչնչացնելով այնտեղ տեղակայված «Իսլամական պետության» հրամանատարական շտաբը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Գործակալությունը հայտնել է, որ զինյալները գտնվել են Ալ-Սաֆաֆիա գյուղի մզկիթում:

««Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է խախտել զինված հակամարտության մասին օրենքը և օգտագործում է օրենքով պաշտպանված շենքերն ու շինությունները, օրինակ, հիվանդանոցներն ու մզկիթները... Читать дальше...

Բարաք Օբաման ընտանեկան լուսանկար է հրապարակել` Գորբաչովի մասին հոդվածով

Tert.am (hy) 

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Instagram-ում իր և կնոջ` Միշելի լուսանկարն է տեղադրել և շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ:

Լուսանկարում Օբամա ամուսինները երիտասարդ են, Բարաք Օբաման գրկել է կնոջը, իսկ ձեռքին թերթ կա, որի առաջին էջում, ինչպես երևում է, հրապարակված է Միխայիլ Գորբաչովի մասին հոդված:

Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն հարց տալ փորձող և զուգահեռ նկարահանող տղամարդու ձեռքից գցել է սմարթֆոնը:

Միջադեպի տեսագրությունը YouTube-ում հրապարակվել է բլոգեր Անատոլի Շարին:  Նա չի նշել, թե որ քաղաքում է տեղի ունեցել դեպքը:

Տեսանյութում երևում է, որ Պորոշենկոն, շրջապատված թիկնապահներով, փողոցում սելֆի է անում ուկրաինացիների հետ: Այդ պահին նախագահին է մոտենում մի տղամարդ և փորձում հարց ուղղել նրան` միաժամանակ հեռախոսով նկարահանելով Պորոշենկոյին: Վերջինս ոչ միայն չի պատասխանում հարցին... Читать дальше...

Միկրոավտոբուսի վարորդին արտաքսել են Ռուսաստանից` Սիրիայի զինյալների ճամբար այցելելու համար

Tert.am (hy) 

Ռոստով քաղաքում բնակվող միկրոավտոբուսի վարորդ Մախսուդբեկ Իմինժանովին արտաքսել են Ռուսաստանից` զինյալների ճամբարում ուսանելու համար: Որոշումը կայացրել է Ռոստովի Պերվոմայսկի շրջանի դատարանը: Այդ մասին հաղորդել է Privet-Rostov-ը` հղում անելով տարածաշրջանի ազգային անվտանգության ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` արտաքսվածը Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է: Հատուկ ծառայությունների տեղեկություններով` Իմինժանովը կապի մեջ է եղել Սիրիայի ահաբեկիչների հետ: 2015-ին նա եղել է սիրիական ռազմական ճամբարում... Читать дальше...

Թերեզա Մեյը Brexit-ի պատճառով չեղարկել է Դավոս կատարելիք այցը

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի մասնակցի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այդ մասին հաղորդում է The Guardian թերթը` հղում կատարելով վարչապետի մամուլի քարտուղարին:

Աղբյուրի փոխանցմամբ` Մեյը չեղարկել է այցը` Brexit-ի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

«Վարչապետը չի մեկնի Դավոս, որպեսզի կենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք առաջացել են այստեղ», - նշել է խոսնակը` հավելելով, որ առաջիկա օրերին Թերեզա Մեյը հանդիպումներ կունենա եվրոպական երկրների առաջնորդների հետ:

Ավելի վաղ... Читать дальше...

Երևանում հարձակվել են Բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել և վնասել նրա ավտոմեքենան. Shamshyan.com

Tert.am (hy) 

Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհիմն, առանց պատճառի վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի փոխանցմամբ` Ա.... Читать дальше...

Լիբիայում զինված բախումների հետևանքով 10 մարդ է զոհվել, այդ թվում` խաղաղ բնակիչներ

Tert.am (hy) 

Լիբիայի մայրաքաղաքում արդեն երկրորդ օրն ընթացող զինված հակամարտության հետևանքով 10 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Ալ-Wasat պորտալը` հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

«Տրիպոլիի հարավում չորեքշաբթի առավոտյան սկսված բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 41 մարդ վիրավորվել է, այդ թվում` կանայք և երեխաներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Տրիպոլիի Ուսամա ալ-Մեգրահի շրջանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչը հայտնել էր... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *