Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2019

Новости за 01.04.2019



«Մեր ներկան և ապագան որոշում ենք մենք՝ Երևանն ու Ստեփանակերտը». Արմեն Աշոտյան

168.am (168 ժամ) 

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք տարի առաջ փորձության օր էր բոլորիս և ամեն ինչի համար՝ Հայաստանի և Արցախի, ազգային բանակի, պետություն կառուցելու մեր ցանկության, քաղաքացի դառնալու և հայ մնալու, առօրյայից վեր կանգնելու և եռագույնի տակ համախմբվելու համար»:

«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ

Аравот 

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ հայկական երկու պետությունների նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և …

«Սուտ է, ժամանակը չի բուժում՝ միայն ստիպում է, որ համակերպվես ցավի հետ». Բագրատ Ալեքսանյանի ծնողներն արդեն երրորդ գարունն են դիմավորում առանց իրենց որդու

168.am (168 ժամ) 

«Երրորդ գարունն է, որ Արցախի հողը շնչում է մեր որդիների թափած արյունով, այդ հողի վրա ծաղիկն ու խոտը ջրվել են մեր որդիների արյամբ։ Եթե անգամ նման հարց լինի, ինքս պատրաստ եմ զենք վերցնել և գնալ դիրքեր, գնալ պաշտպանել այդ դիրքերը, որն իմ որդին է պաշտպանել։ Ինքս թույլ չեմ տա, որ Բագրատի ու իր ընկերների թափած արյամբ ազատագրված հողն ինչ-որ մեկին զիջեն»։

Ճանաչված երիտասարդ գործարարը՝ Գյումրու ամենաշքեղ ու կոլորիտով ռեստորանի տնօրեն

Аравот 

Ճանաչված երիտասարդ գործարար՝ «Դիզայն Բուտիկ» ընկերության հիմնադիր Կարեն Հարությունյանը, որը նաև գլխավորում է Գյումրու պատմական կենտրոնում գտնվող նորակառույց  «Ֆլորենս Գյումրի» ռեստորանը, նշում է, որ իր սեփական բիզնեսը հիմնելով՝ փորձել է կոտրել այն կարծրատիպը, թե Գյումրիում աշխատանք չկա, գործազուրկների քաղաք է։ Կարեն Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանում հաջողակ գործարար լինելու համար նախ և առաջ պետք է լինել հայրենասեր, …

Վենեսուելայում խմելու ջրի պակասուրդ է առաջացել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի պակասուրդի խնդրին, ընդ որում՝ պակասուրդը առաջացել է հասարակության բոլոր խավերում, հաղորդում է Euronews-ը:

Աղբյուրի տվյալներով՝ մայրաքաղաք Կարակասի սուպերմարկետներում ջրի 5 լիտրանոց շիշը 2 դոլար արժե, ինչը երկրում անապահով ընտանիքիների համար, որոնց ամսական նվազագույն վաստակը մոտ 6 դոլար է, չափազանց բարձր գին է:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ հերթ կանգնում գրեթե բոլոր հնարավոր վայրերից ջուր վերցնելու համար, չնայած այն խմելու... Читать дальше...

Քառօրյա պատերազմ. հայ ժողովրդի արիության եւ հավաքականության լավագույն որակների դրսեւորման օրերը

Гала ТВ 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին համաձայնագրերը, լայնածավալ հարձակում նախաձեռնեց Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառմամբ։ Ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լոկ լարվածության սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։ Ամբողջ հայության համար չափազանց դաժան էին ռազմի դաշտից […]

Նիդեռլանդներում կարգելեն դպրոցներում, հիվանդանոցներում և հասարակական տրանսպորտում կրել դեմքը ծածկող հագուստ՝ նիքաբ և բուրքա

Tert.am (hy) 

Նիդեռլանդներում օգոստոսի 1-ից կարգելվի դեմքը ծածկող կանացի հագուստ, մասնավորապես՝ բուրքա և նիքաբ կրելը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Նիդեռլանդների կառավարությանը հղումով:

«Օգոստոսի 1-ից կարգելվի ուսումնական և բժշկական հաստատություններում, կառավարական շենքերում և հասարակական տրանսպորտում դեմքը փակող հագուստ կրելը»,- ասված է իշխանությունների մամուլի հաղորդման մեջ:

Ի սկզբանե, օրենքը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից, սակայն երկրի փոխվարչապետ, ներքին և թագավորական գործերի նախարար... Читать дальше...

ՄԻԵԴ-ը նոր նախագահ ունի

Tert.am (hy) 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոր նախագահ է ընտրել: Խոսքը հույն դատավոր Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսի մասին է, հաղորդում է РИА Новости-ն:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր նոր նախագահ է ընտրել՝ Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոսին՝ Հունաստանից»,- ասված է համապատասխան հաղորդման տեքստում:

Նախագահի լիազորությունների ժամկետը կսկսվի սույն թվականի մայիսի 5-ին և կլրանա հաջորդ տարվա մայիսին:

Սիցիլիանոսը ՄԻԵԴ-ում որպես դատավոր աշխատում է 2011թ.-ի մայիսի 18-ից: Նոր... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *