Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2019

Новости за 01.04.2019

Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են Արցախյան գոյամարտում զոհված մաղավուզցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

Armedia.am (arm) 

Արցախի նախագահը 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար մի խումբ մաղավուզցիների հանձնել է Արցախի պետական պարգևներ։

«Գավառ» ԲԿ-ում 27-ամյա հղի կնոջ մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Azatutyun.am 

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ մարտի 30-ին ժամը 20:20 «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկի» պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի 27-ամյա բնակչուհին: Նույն օրը ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառի բնակչից այն մասին, որ մարտի 30-ին ժամը... Читать дальше...

TI’ME և Chronograph խանութ-սրահները ներկայացրել են Հայաստանը շվեյցարական հայտնի Baselworld ցուցահանդեսին

Аравот 

Baselworld- ը ժամացույցների, ոսկերչական իրերի և թանկարժեք քարերի  աշխարհի ամենաառաջատար ցուցահանդեսն է, որն ամեն տարի տեղի է ունենում Շվեցարիայի Բազել  քաղաքում:   Այս տարի ևս, միավորել էր ավելի քան 45 երկրներից ոլորտի լավագույն ապրանքանիշերին, ամենաազդեցիկ լրատվամիջոցներին և գնորդներին, որոնց թվում արդեն 10-րդ անգամ հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ ի դեմս Chronograph և TI’ME կոնցեպտային խանութ սրահների …

Մոմավառություն Գյումրիում՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների

Гала ТВ 

Գյումրիում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոսների: Հիշատակման արարողության մեկնարկը տրվեց Գյումրու Հայուհու հրապարակից: Տեղի ունեցավ երթ դեպի պանթեոն, ծաղիկներ խոնարհվեցին հերոսների շիրիմներին: Մոմերով և ջահերով քայլերթ անցկացվեց նաեւ դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն: Նույն հրապարակում նաեւ անցկացվեց 15 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմի դիտում՝ նվիրված ապրիլյան պատերազմի մեր հերոսներին:

Երևանում գործող հյուրանոցում ծեծել են մերսուհուն, ով թույլ չէր տվել հաճախորդին՝ իրեն համբուրել

168.am (168 ժամ) 

Երեւանում գործող «Լույս Աղբյուր» հյուրանոցում հաճախորդը ծեծել են մերսուհուն։ «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ՝ հաճախորդն օգտվել է մերսման ծառայությունից, ապա փորձել համբուրել մերսուհուն, ով թույլ չի տվել։

«Արսենալ»-ի մեկնարկային կազմը

168.am (168 ժամ) 

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-«Նյուքասլ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:



Ինչպե՞ս կարող են ԼՂ կոնֆլիկտի կողմերը հումանիտար ծրագիր իրականացնել, երբ Ալիևը խոսում է Երևանը գրավելու մասին. Կոնստանտին Զատուլին

Tert.am (hy) 

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական երևույթ է: Չհանդիպել, նշանակում է՝ չերկխոսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Читать дальше...

Հովհաննիսյան. «Թուրքիայի ընտրությունների նախնական պատկերով Էրդողանի դիրքերը թուլացած են»

Armeniasputnik.am 

Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է հայ-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

ԵՊԼՀ-ում անց է կացվել «Պոեզիայի մրցութային միջոցառում»

Аравот 

Մարտի 29-ին ԵՊԼՀ֊ում տեղի ունեցավ «Պոեզիայի մրցութային միջոցառում», որը բաղկացած էր 3 փուլից. առաջին փուլում հնչեցին հայ բանաստեղծների ստեղծագործություններ, երկրորդ փուլում հնչեցին ռուսերեն (Վ.Բրյուսով) և անգլերեն ստեղծագործություններ, իսկ երրորդ փուլը անակնկալ էր մասնակիցների համար։ Մրցույթի հաղթող ճանաչվեց երրորդ փուլ անցած երեք մասնակիցներից ԵՊԼՀ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Հակոբյանը։ Բոլոր մասնակիցները …

Թուրքիայի իշխող կուսակցությունը մտադիր է բողոքարկել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները

Tert.am (hy) 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մտադիր է բողոքարկել Ստամբուլի քաղաքապետի ընրտությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթում է ընդդիմադիր թեկնածուն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավար Բեյրամ Շենոջաքին հղումով:

«Առաջին անգամ ենք այսքան մեծ տարբերություն տեսնում մեր և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների միջև: Մեր ձեռքի տակ տարբեր ընտրատեղամասերից արձանագրություններ կան, որոնցում արձանագրված են Բինալի Յըլդըրըմին («Արդարություն... Читать дальше...

«Այդպես չի կարելի մշակութային գործչի հետ վարվել, այդ տոնով խոսել, այդ բարձունքներից արտահայտվել». Ն. Թուխիկյան

Гала ТВ 

«Այսուհետ ես կուզեի, որ մենք ավելի նրբանկատ լինենք մշակույթի առումով և՛ օրենսդրական տեսանկյունից, և՛ մարդկային հարաբերությունների տեսանկյունից»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն՝ անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին: «Ես ենթադրում եմ, որ այս ամբողջ պատմությունը ստեղծվեց այն պատճառով, որ տեղի չէր […]

Մոմերով երթ Գյումրիում՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների (Ֆոտոշարք)

Аравот 

Այսօր մեծ թվով գյումրեցիներ ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակը հարգեցին Պանթեոն այցելելով, ծաղիկներ խոնարհելով  նրանց շիրիմներին, աղոթքներ հնչեցնելով։ Այնուհետ Գյումրու Հայուհու հրապարակից մոմերով երթ կազմակերպեցին դեպի Վարդանանց հրապարակ։ Երթին միացան նաև մարզային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Իսկ Վարդանանց հրապարակում, որտեղ նահատակված բոլոր հերոսների հիշատակին մոմեր վառվեցին՝ նրանց անունները հնչեցնելով ու Հավերժ փառք …

Ադամեանը «կը բողոքէ» Google-ին` Ստեփանակերտի անունն ուղղելով եւ վայրը դարձնելով Արցախ

Armeniasputnik.am 

Ազատ Ադամեան մասնագիտութեամբ ջութակահար է, տարիներ շարունակ նուագած է Արցախի Պետական կամերային նուագախումբին մէջ, ապա անցած ալտին: Բանակին մէջ անցուցած 2 տարին լրիւ բաւական էր հասկնալու համար, որ իրենը չէ` պէտք է ժամեր շարունակ նստիլ, պարապիլ, իսկ ինքն աւելի աշխոյժ բան կը կ’ուզէ:

Պետությունների ղեկավարների մակարդակով պայմանավորվածության ձևաչափը հաստատուն համարվել չի կարող, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լարում մտցնել. Ռուբեն Մելիքյան

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ ապրիլյան գործողությունները բացառելու համար անհրաժեշտ է վստահության միջավայր ստեղծել շփան գծում միջազգային մեխանիզմների կիրառմամբ: Tert.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մինչև 2018 -ը մեր դիրքորոշումը այս հարցում բավական ամուր է եղել, դրա փոխարեն այսօր մենք ունենք պետությունների ղեկավարների մակարդակով պայմանավորվածության ձևաչափ, որը, ցավոք սրտի, հաստատուն համարվել չի կարող:

Читать дальше...

Ապրիլյանի ադրբեջանցի ռազմական հանցագործը՝ «լրտեսների գործով» տուժող. «Ռազմինֆո»

Аравот 

2017թ. Ադրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման: Որոշ ժամանակ անց սկսվեց հակառակ գործընթաց. մահապատժի ենթարկվածներից ոմանք արդարացվեցին, իսկ կտտանքներով ուղեկցված սպանությունները կատարած զինվորականների դեմ սկսվեց դատական գործընթաց, ոմանց 2 տարի անց՝ 2019-ի հունվարի 31-ին, Թարթառի ռազմական դատարանը դատապարտեց ազատազրկման: Ադրբեջանում ընդդիմադիր …

Արսենալ-Նյուքասլ. մեկնարկային կազմեր

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ուժերն է չափելու «Նյուքասլի» հետ:  Հանդիպումը կսպասարկի Էնթոնի Թեյլորը: Նրան կօգնեն Հարի Բեսվիկն ու Ադամ Նանը: Չորորդ պաշտոնյան Դևիդ Կուտն է:  Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. «Արսենալ» – Լենո, Մեյթլենդ-Նայլս, Մուստաֆի, Սոկրատիս, Մոնրեալ, Կոլաշինաց, Գենդուզի, Ռեմսի, Իվոբի, Օզիլ, Լակազետ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է: «Նյուքասլ» – քիչ […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *