Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2019

Новости за 05.04.2019

«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 8-ին

Tert.am (hy) 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին հարցը, սակայն որոշում չի կայացրել:

Читать дальше...

Նա բժիշկ է, ով սիրում է նկարել կոճակի, ծխախոտի գլանակի ու բրնձի հատիկի վրա

Гала ТВ 

Shakart-ի աշխատանքներին շատերն են ծանոթ: Shakart-ը՝ Շանթ Կարապետյանը, նկարիչ է, նկարում է ամենատարբեր իրերի վրա՝ ծխախոտի գլանակ, կոճակ, լուցկու տուփ, դեղահաբ և այլն: Նա չի հիշում, թե առաջինը որ իրն է եղել, որի վրա նկարել է, փոխարենը՝ յուրաքանչյուրի ստեղծման պատմությունն է պատմում: Օրինակ՝ կոճակների վրա նկարելու գաղափարն ընկերոջ հետ զրույցից է ծնվել: Ամեն անգամ փորձում […]



ՊԵԿ-ի պատասխանը «Սպայկա»-ին

Гала ТВ 

2019 թվականի ապրիլի 5-ին «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում  անդրադառնալ առանձին կետերով. 1.Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում: ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու […]

Երևանում վարորդը BMW-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ, ЗИЛ-ը մասամբ օդ է հանվել. կան տուժածներ

Tert.am (hy) 

Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են 47-ամյա Արմեն Ասատրյանի վարած ЗИЛ MAZ 4502 մակնիշի 35 DX 801 համարանիշի և Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ, 35-ամյա Կարեն Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 51 XO 051 համարանիշի ավտոմեքենաները:

Читать дальше...

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» «ֆեյք» էջի հեղինակը ձերբակալվել է, հարուցվել է քրգործ. Արթուր Վանեցյան. Tert.am

Гала ТВ 

Tert.am - գրում է. Վարչապետից ստացած հանձնարարականը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ, արդեն իսկ կատարվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսօր ձերբակալվել է մեկ անձ, «Ֆեյսբուքում» շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, դա «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է: Կարծում եմ՝ բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն: Այդ […]

Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել՝ հուսալով, որ դա կօգնի հետաձգել Արցախի ճանաչումը. Մասիս Մայիլյան

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին՝ նշելով, որ Արցախի և Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների և տեղահանված անձանց խնդրի հանդեպ: «Եթե Բաքուն փախստականների և ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական խնդիր և հակամարտության ողջ ընթացքում... Читать дальше...

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Ջուլֆալակյանին պարգեւատրեց ՀԱՕԿ բարձրագույն պարգեւով՝ «Ոսկե Շղթայով»

Аравот 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը: Այդ առիթով հոբելյարին հաճելի նվեր էին մատուցել ընկերները՝ Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի ՄՊՄԴ-ի աշխատակազմը՝ կազմակերպելով պատանեկան մրցաշար: Մարզադպրոցի տնօրեն, ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը Aravot.am-ին ասաց. «Լեւոն Ջուլֆալակյանը մեր մարզադպրոցի կոլեկտիվի անդամ է: Խորհրդակցելով նախարարության եւ օլիմպիական կոմիտեի հետ՝ …

Եվրոպական հանձնաժողովը BMW, Daimler և Volkswagen ընկերություններին կասկածել է կարտելային համաձայնության համար

Tert.am (hy) 

Եվրոպական հանձնաժողովը գերմանական BMW, Volkswagen և Daimler ավտոկոնցեռններին կասկածել է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, գրում է businessinsider.com-ը:

«Ընկերությունները կարող են տարբեր ձևաչափերով համագործակցել սեփական արտադրանքի որակի բարելավման նպատակով, սակայն Եվրոպական հանձնաժողովի՝ մրցակցության վերաբերյալ նորմերը թույլ չեն տալիս ընկերություններին համագործակցել հակառակ նպատակով, այն է՝ չբարելավել արտադրանքը և չմրցակցել: Մենք մտավախություն ունենք, որ հենց դա տեղի է ունեցել BMW... Читать дальше...

Երևանցիների սիրելի «Սանտաֆե» սրճարանը պատրաստվում է սեզոնի բացմանը

Аравот 

Երևանյան կոլորիտը, համն ու հոտը հատկապես տարբերվող է քաղաքային զբոսանքներով կամ բացօթյա սրճարանում անցկացրած հաճելի երեկոներով պայմանավորված։ Այդ ամենը նախապատրաստելու համար այսօր «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Santafe սրճարանի և Pahest33 բառ-ռեստորանի թիմերը մաքրության օր էին անցկացնում սրճարանի տարածքում։ Թիմի բոլոր անդամները անխտիր մեկ առ մեկ ստուգում ու կարգի էին բերում ամեն մի անկյուն՝ հաշվի …

Փրկարարները քաղաքացու դի են դուրս բերել Ակունք գյուղի տներից մեկի մոտ գտնվող փոսից

Tert.am (hy) 

Ապրիլի 5-ին՝ ժամը 11:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող փոսից քաղաքացու դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...

Վրաստանում նոր ադրբեջանալեզու դպրոց կբացվի

Tert.am (hy) 

Վրաստանի Լագոդեխի շրջանի Գաբալ գյուղում, որը բնակեցված է ադրբեջանցիներով, նոր ադրբեջանալեզու դպրոց կբացվի, գրում է Minval գործակալությունը՝ Վրաստանի խորհրդարանի մաժորիտար պատգամավոր Գուրամ Մաջարաշվիլիին հղումով:

Պատգամավորի խոսքով՝ նոր դպորցը կկառուցվի Վրաստանի կառավարության աջակցությամբ: «Ներկայումս Գաբալ գյուղում մեկ դպրոց է գործում: Նոր դպրոցի կառուցմանը զուգահեռ կվերակառուցվի նաև գործող դպրոցի շենքը»,- հայտնել է Մաջարաշվիլին:

Պատգամավորը նաև հավելել է, որ ծրագրեր են մշակվում... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *